Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 198-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «6. Ալիմենտ բռնագանձելու, կերակրողին կորցնելու դեպքում վնասի հատուցման, ինչպես նաեւ որդեգրման վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:
Հոդված 2. Օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 3-րդ եւ 11-րդ կետերում «10 տարին լրացած երեխայի համաձայնությունը» բառերը փոխարինել «որդեգրման մասին տեղյակ երեխայի համաձայնությունը՝ տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան» բառերով,
2) 3-րդ կետից հանել «: Որդեգրմանը երեխայի համաձայնությունն ի հայտ են բերում խնամակալության եւ հոգաբարձության մարմինները» բառերը,
3) 5-րդ եւ 6-րդ կետերում «տեղեկանք» բառերից հետո լրացնել «(պատճենը)» բառերը,
4) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«8) որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթերի պատճենները՝ որդեգրվող երեխայի ծնողների՝ երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից գրավոր հրաժարում կամ ծնողի՝ երեխային որդեգրման տալու գրավոր համաձայնություն, ծնողի (ծնողների) մահվան վկայական (վկայականներ), ծնողին (ծնողներին) ծնողական իրավունքից զրկելու, անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռ, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում՝ փաստը հաստատող տվյալներ: Պատճեների իսկությունը ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դատարանը կարող է համապատասխան հարցումներ կատարել կամ օրենքով սահմանված այլ միջոցներով պարզել դրանց իսկությունը:»,
5) 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
6) 12-րդ կետում «կամ քաղաքացիություն չունեցող անձի» բառերը փոխարինել «, քաղաքացիություն չունեցող անձանց կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 263-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ՝
«1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության եւ հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.
2) որդեգրել ցանկացող անձի ու «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում:»,
2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1-ին եւ 1.2-րդ մասեր.
«1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահից, դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխային:
1.2. Անկախ որդեգրման գործով երեխայի անմիջական մասնակցությունից՝ որդեգրվող երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, դատարանը հաշվի է առնում երեխայի տարիքին եւ հասունության մակարդակին համապատասխան: Կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը վերարտադրելիս կամ լսելիս դատարանը ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր եւ տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի բանավոր կամ տեսաձայնագրությամբ կարծիքով, ինչի մասին համապատասխան նշում կատարվում է արձանագրության մեջ:»,
3) 2-րդ մասում հանել «հաշվի առնելով՝ նրա տարիքը եւ հասունության մակարդակը» բառերը,
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-ին եւ 2.2-րդ մասեր՝
«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից դատարանին ներկայացվում է Հայաստանի Հանրապետության մարզպետի աշխատակազմի (Երեւանի քաղաքապետարանի) եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության եւ այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին՝ նշելով որդեգրվող երեխայի եւ որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ:
2.2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում կենտրոնական մարմնի կողմից դատարանին ներկայացվում է կենտրոնական մարմնի եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության եւ այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին:»,
5) 3-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր երկրորդ նախադասություն՝ «Սույն մասում նշված դեպքում ծնողների (ծնողի) ներգրավվածության ապահովումը հնարավոր է, եթե նրանք չեն հրաժարվել երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով չեն զրկվել ծնողական իրավունքներից:»,
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-ին մաս՝
«4.1. Դատարանը վճիռ է կայացնում դիմումը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ», «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում, իսկ պետական բյուջեի ծախսերի ավելացման սխեման նկարագրված է նախագծերի հիմնավորման մեջ:
ՀիմնավորումՏեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում