Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1113-26.06.2025-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2025 թվականի փետրվարի 28-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

Առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթություններից է: Կառավարության քաղաքականությունն ուղղված է անհատի եւ հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը՝ ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցում:

Բուժսպասարկման որակի բարելավումն իր հերթին պահանջում է բարեփոխումների իրականացում որակի ապահովման բոլոր տարրերի (ենթակառուցվածքների, սարքավորումների, մարդկային ռեսուրսների եւ էլեկտրոնային առողջապահության) շրջանակներում ծառայությունների հասանելիության ապահվման, բուժսպասարկման որակին առնչվող գործընթացների բարելավման, ինչպես նաեւ ծառայությունների արդյունավետության չափելիության բարձրացման նպատակով:

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ:

Վարկային ծրագրի նպատակն է խթանել բարեփոխումները հետեւյալ ուղղություններով՝
 

Հայաստանի Հանրապետության եւ Ասիական Զարգացման Բանկի միջեւ ստորագրված «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վարկավորման պայմանները հետեւյալն են՝
  • Վարկի գումար՝  45.310 մլն եվրո,
  • Վարկի արժույթ՝ եվրո,
  • Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող,
  • Վարկի տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա Euribor + 0.5% մարժա + 0.1% (ժամկետի հավելավճար) + 0.12% (արժույթի հավելավճար), 10.03.2025թ. դրությամբ տոկոսադրույքը կկազմի 3.11%,
  • Պարտավորության վճար՝ տարեկան 0.15% դրույքաչափ, հաշվարկվում է վարկի չմասհանված գումարի նկատմամբ, հաշվարկման սկիզբ է համարվում պայմանագրի ստորագրման ամսաթվից հետո 60-րդ օրը, վճարվում է կիսամյակային կտրվածքով, տոկոսավճարների վճարման հետ միաժամանակ,
  • Վարկի մայր գումարի մարումները փոխկապված են վարկի ամբողջ գումարին եւ մարման եղանակն է հավասարաչափ վճարումներ,
  • Վարկի սպասարկման ամսաթվեր՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ը եւ դեկտեմբերի 15-ը,
  • Վարկի ժամկետ՝ 18 տարի,
  • Վարկի արտոնյալ ժամկետ՝ 7 տարի,
  • Վարկի մարման ժամկետ՝ 11 տարի,
  • Վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 31.12.2028թ.,
  • Վարկառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ԱԶԲ-ին՝ խնդրելով կատարել վարկավորման պայմանների հետեւյալ փոփոխությունները՝

  • Համաձայնագրի վավերացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.5 կետից եւ համահունչ է ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 174-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությանը:

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի փետրվարի 28-ին:

    Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 50 մլն. դոլարի չափով վարկ՝ առողջապահության որակի բարելավմանն ուղղված ծրագրի իրականացման համար:

    Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանին բարելավելու բժշկական օգնության եւ սպասարկման որակը: Ծրագիրն իր մեջ ներառում է հետեւյալ երեք բաղադրիչները՝ առողջապահական որակյալ ծառայությունների մատուցման, բժշկական օգնության եւ սպասարկման որակի համար կարողությունների եւ կազմակերպությունների ուժեղացում, բուժսպասարկման որակի չափման եւ հաշվետվողականության ինստիտուցիոնալացում:

    Համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարգը սահմանված է դրա 5-րդ՝ «Ուժի մեջ մտնելը» հոդվածով.

    «Բաժին 5.01.  Վարկավորման կանոնների 10.04 բաժնի նպատակներով սույն Վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օր է սահմանվում սույն Վարկային համաձայնագիրը կնքելու օրվանից հետո 90-րդ օրը»:

    Հաշվի առնելով վերոնշյալը եւ առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է:

    ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝            ՌՈԲԵՐՏ ԱԲԻՍՈՂՈՄՈՆՅԱՆ

    ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ)՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    Համաձայնագիրը, թեեւ չի պարունակում օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն Համաձայնագրում առկա է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող դրույթ:

    Համաձայնագրի մաս կազմող ԱԶԲ Սովորական գործառնությունների վարկավորման կանոնների (2022 թվականի հունվարի 1-ի) 7-րդ հոդվածի 7.07 մասի «a» կետի համաձայն՝ Վարկառուն ԱԶԲ-ի հետ համագործակցելով պետք է ապահովի, որ Ծրագրի իրականացումը համապատասխանի ԱԶԲ-ի կոռուպցիայի կանխարգելման, աշխատանքային հիմնական չափանիշների, բնապահպանական եւ սոցիալական երաշխիքների, գենդերային, գնումների եւ խորհրդատվական ծառայությունների հատկացումների եւ վարկային համաձայնագրով սահմանված այլ  քաղաքականություններին:

    Վերոնշյալ դրույթը հակասում է «Գնումների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին, համաձայն որի՝ ՀՀ Կառավարությունն է հաստատում միջազգային պայմանագրերով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին կազմակերպվող գնման գործընթացների առանձնահատկությունները:

    Ելնելով վերոգրյալից՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

    ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝                          ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

    Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) առկա են դրույթներ, որոնք կարող են հանգեցնել ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտության (մասնավորապես՝ Համաձայնագրի 2-րդ հոդված):

    Միաժամանակ Համաձայնագրում եկամուտների նվազեցման հանգեցնող դրույթներ առկա չեն:

    ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
     

    ՀՀ ֆինանսների նախարար
    Վ. Հովհաննիսյանին

    ՀՀ արդարադատության նախարար
    Ս. Գալյանին

    Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի
    07.03.2025 թվականի թիվ 02/06.5/7368-2025 գրության

    Հարգելի՛ գործընկերներ

    Հայտնում ենք, որ 2025 թվականի փետրվարի 28-ին ք. Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

    Հարգանքով՝          Դ. Խուդաթյան

    ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի կատարման պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ համաձայն վարկային համաձայնագրի 4-րդ հավելվածի:

    Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

    Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

    Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

    Գրություն