1) 7-րդ կետի «հասարակայնության ծանուցում» հասկացության «, որը տպագրվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող տպագիր միջոցներում» բառերը հանել.
2) 89-րդ կետի «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում շրջանառու համակարգ՝ ջրախնայող համակարգ, որը կապահովի ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40 տոկոսի մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40 տոկոս ջրախնայողություն.»:
Հոդված 2. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) սահմանում է ջրային ռեսուրսներում աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները եւ ջրօգտագործման թույլտվությամբ՝ էկոլոգիական թողքերը, ջրօգտագործման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական եւ քանակական չափաքանակները.»,
2) 11-րդ կետից հանել «ջրօգտագործման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետից հանել «ջրամատակարարման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ այլ» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 4-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.
«5) հակահեղեղային միջոցառումների իրականացումը»:
Հոդված 5. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «, հաստատված է Ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կնիքով» բառերը հանել:
Հոդված 6. Օրենսգրքի 30.1-ին հոդվածի՝
1) 1-ին մասի՝
ա. 6-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ եւ 8-րդ կետերով.
«7) առկա չէ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, եթե օրենքով նախատեսված է, որ նախատեսվող գործունեությունը ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության.
8) ջրային ռեսուրսի ծանրաբեռնվածությունը գերազանցում է միջին ծանրաբեռնվածության աստիճանը՝ համաձայն մեթոդաբանության:».
2) 2-րդ մասի 1-ին կետի ա եւ բ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված՝ ջրային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության աստիճանի որոշման մեթոդաբանությունը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը չի համարվում երկարաձգված: Ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվում է սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ եւ սույն հոդվածի 6-րդ մասերով սահմանված կարգով, իսկ ջրօգտագործման թույլտվությունը չերկարազգվելու դեպքում՝ այդ մասին ծանուցվում է լիցենզիա տրամադրող լիազոր մարմնին:»:
Հոդված 8. Օրենսգրքի 37-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասը «Ջրօգտագործման եւ» բառերից հետո լրացնել «Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում» բառերով,
2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Ջրօգտագործման եւ էկոլոգիական թողքի հաշվառման համար տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման, կնքման, շահագործման կարգը եւ էկոլոգիական թողքի հաշվառման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 9. Օրենսգրքի 37.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 17-րդ մասով.
«17. Սույն հոդվածի 13-րդ մասում սահմանված համայնքներում «Հայաստանի Հանրապետության Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների բաշխումը ջրօգտագործողների միջեւ՝ ըստ սույն մասում թվարկված ջրօգտագործման գերակա ուղղությունների, սահմանվում են հետեւյալ առավելագույն չափաքանակներով.
1) խմելու-կենցաղային - 12 տոկոս
2) գյուղատնտեսական - 30,9 տոկոս
3) էներգետիկ - 0 տոկոս
4) արդյունաբերական - 2 տոկոս
5) ձկնաբուծական - 55 տոկոս
6) ռեկրեացիոն եւ բնապահպանական - 0.1 տոկոս:»:
Հոդված 10. Օրենսգրքի 37.3-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) խթանել հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում շրջանառու համակարգով գործունեության իրականացումը:».
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 9-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 9-րդ հոդվածով Օրենսգրքի 37.1-ին հոդվածում լրացվող 17-րդ մասով սահմանված ուղղություններով ջրօգտագործողների ջրօգտագործման թույլտվությունները վերանայվում են ջրօգտագործման թույլտվությունների ժամկետների երկարաձգման դիմումները քննարկելու շրջանակներում՝ ջրօգտագործման ծավալները համամասնորեն կրճատելու եւ սույն օրենքի 9-րդ հոդվածով Օրենսգրքի 37.1-ին հոդվածով լրացվող 17-րդ մասով սահմանված չափաքանակներին համապատասխանեցնելու նպատակով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Հիմնավորում
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում