Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի «ռազմավարություններով» բառից հետո լրացնել «, հայեցակարգերով, ինչպես նաեւ ծրագրերով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 18-րդ եւ 19-րդ հոդվածների 1-ին մասերի «ռազմավարական զարգացման ծրագրում» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, հայեցակարգում, ինչպես նաեւ ծրագրերում» բառերը, նույն մասերի «որը» բառերը համապատասխանաբար փոխարինել «որոնք» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը՝
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը բխում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝ լիազորող նորմ սահմանելու պահանջներից:
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման եւ շրջանառության մեջ դնելու հիմք են հանդիսանում նաեւ հետեւյալ հանգամանքները.
ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 18-ի <<2024 թվականի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման, խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաեւ ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին>> N530-Ա որոշման ընդունմանը նախորդող Sարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 15.04.2024թ. կայացած նիստի NԿԱ/115-2024 արձանագրության 2-րդ կետով արձանագրվել է, որ հաջորդ տարի առանց համապատասխան լիազորող նորմի ներկայացված նմանատիպ նախագիծը կմերժվի համապատասխան նախարարական կոմիտեի կողմից:
ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 1-ի «Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետեւանքները մեղմելու մասին» N141-Ա որոշման ընդունմանը նախորդող Sարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 30.01.2024թ. կայացած նիստի NԿԱ/36-2024 արձանագրության 1-ին կետով առաջարկվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը մշակել (լիազորող նորմին վերաբերող) համապատասխան օրենսգրքում փոփոխություն նախատեսող իրավական ակտի նախագիծ եւ սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:
Sարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 21.04.2025թ. կայացած նիստի NԿԱ/114-2025 արձանագրության 1-ին կետով տրված առաջարկությունների համաձայն նախագիծը լրամշակվել է Շրջակա միջավայրի նախարարությունում կայացած քննարկման արդյունքների հիման վրա, ինչպես նաեւ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանի եւ Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Կեսոյանի առաջարկությունների համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր դեպքի համար անհատական որոշումների ընդունման փոխարեն ՝ նախագծով նախատեսվել է, որ համապատասխան գործընթացի կիրականացվի ՀՀ կառավարության կողմից ընդունված կարգի համաձայն, որը կմշակվի Ջրային կոմիտեի կողմից եւ սահմանված կարգով կշրջանառվի օրենքի նախագծի ընդունումից հետո:
«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել խմելու եւ ոռոգման ջրի ոլորտներում Կառավարության կողմից սահմանվող իրավական ակտերի հստակեցման եւ օրենսդրությամբ դրանց համար լիազորող նորմ սահմանելու նպատակով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները՝
ՀՀ ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածով նախատեսված է գետերի վարարումների հետեւանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման եւ ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրերը սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան տրված ջրօգտագործման թույլտվությամբ ջրօգտագործողներին մատակարարել անվճար:
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է գետերի վարարումների հետեւանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման եւ ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրերը ջրօգտագործողներին անհատույց մատակարարելու գործընթացի կարգավորումը՝ կառավարության լիազորության շրջանակներին վերապահելուն: Միաժամանակ գարնանը՝ գետերի վարարումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կանխարգելից միջոցառումների իրականացման, որոնցից հիմնականը ջրամբարներում եւ այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում կուտակված ջրային ռեսուրսների լիցքաթափումն է, նշված գործընթացը հիմնականում համընկնում է ոռոգելի աղակալված հողերի լվացման եւ ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու ժամանակաշրջանին:
Սակավաջրությամբ եւ ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է մակերեւութային ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում եւ հաճախ առաջանում է ջրային ռեսուրսների նվազում, որը կարող է հանգեցնել ջրային ռեսուրսի հյուծմանը: Դրանով պայմանավորված տեխնիկական հնարավորությունների դեպքում անհրաժեշտություն է առաջանում բավարար մակերեւութային ջրային ռեսուրս ունեցող գետավազանից կամ ջրավազանից ջրալրում կատարել եւ մակերեւութային ջրային ռեսուրսները տեղափոխել մեկ այլ տարածք՝ ջուր տեղափոխող ենթակառուցվածքների հնարավոր առավելագույն չափաքանակներով տրված ջրօգտագործման թույլտվությունների շրջանակներում:
«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կառավարությանը օրենքով լիազորություն է տրվում ոչ միայն ռազմավարական ծրագրեր այլ նաեւ հայեցակարգեր ու այլ ծրագրեր սահմանելու:
3. Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը
Յուրաքանչյուր տարի ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ գետերի ջրհավաք ավազաններում բավարար ձնաշերտի առկայության, ինչպես նաեւ գարնանային ինտենսիվ տեղումների եւ վարարումների հավանականության դեպքում հնարավորություն կստեղծվի կառավարության որոշմամբ ջրօգտագործողների 85 հազ. հա հողատարածքներին, որից շուրջ 45 հազ. հա ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում, ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:
Նախագծերի ընդունմամբ ապահովվում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝ լիազորող նորմ սահմանելու պահանջները:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները՝ ներկայացված որոշման նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի կողմից:
5. Տեղեկատվություն
Նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «3.3 Ջրային տնտեսություն» օրենսդրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում