Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Անկախ սույն հոդվածով սահմանված կարգավորումներից՝ Օրենսգրքի՝ համապատասխան հարկին կամ վճարին վերաբերող բաժիններով կարող են սահմանվել հարկային հաշվարկի եւ դրա կազմմանը վերաբերող առանձնահատկություններ:»:
Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի՝
1) 1-ին եւ 2-րդ մասերում «եւ 4-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով,
2) 6-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ֆիզիկական անձանց կողմից մինչեւ եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար դիմելու եւ մինչեւ նշյալ վերջնաժամկետը նույնականացման քարտ չստանալու դեպքում, եկամտային հարկի տարեկան հաշվարկն (հայտարարագիրն) ուշ ներկայացնելու կամ եկամտային հարկը ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, հարկային հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման եւ եկամտային հարկի վճարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է մինչեւ նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ: Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից մինչեւ եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը Հայաստանի Հանրապետության նույնականացման քարտ ստանալու համար դիմելու եւ մինչեւ նշյալ վերջնաժամկետը նույնականացման քարտ չստանալու դեպքում, եկամտային հարկը ուշ վճարելու համար Օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, եկամտային հարկի վճարման՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է մինչեւ նույնականացման քարտի տպագրման օրվան հաջորդող ամսվա 25-ը ներառյալ:»,
3) 7-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Օրենսգրքի 156.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում հարկային հաշվարկը էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու օր է համարվում եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմին ներկայացնելու՝ Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի օրը:»:
Հոդված 3. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասում «կողմից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Օրենսգրքի 156.1-ին հոդվածով սահմանված կարգով» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 7-րդ բաժնում «նվազեցվող եկամուտ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «նվազեցվող (չհարկվող) եկամուտ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 5. Օրենսգրքի 156-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասի 2-րդ կետում «մարտի 2-ից» բառերից հետո լրացնել «(մարտի 2-ը ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրվանից)» բառերը, իսկ «(հայտարարագրեր)» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերը.
2) 4.1-ին մասում՝
ա. առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող եւ տվյալ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող ֆիզիկական անձինք (բացառությամբ հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող ֆիզիկական անձանց) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա մարտի 2-ից (մարտի 2-ը ոչ աշխատանքային օր լինելու դեպքում՝ հաջորդող աշխատանքային օրվանից) մինչեւ հուլիսի 1-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր):»,
բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Կառավարությունը կարող է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների տեսակներ կամ շեմեր:»:
Հոդված 6. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 156.1-ին հոդված.
«Հոդված 156.1 Եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) նախալրացումը եւ ներկայացված համարվելը
1. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց համար եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է հարկային մարմինը՝ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:
2. Հարկային մարմնի նախալրացրած՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմինը ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) ներկայացնելու համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում:
3. Տվյալ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք կարող են Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում փոփոխել հարկային մարմնի նախալրացրած՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) եւ Օրենսգրքով սահմանված կարգով ներկայացնել հարկային մարմին: Սույն մասով սահմանված դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է ֆիզիկական անձի կողմից հաշվարկը (հայտարարագիրը) ստորագրելու օրվան նախորդող օրվա դրությամբ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:
4. Տվյալ հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի կողմից Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամանակահատվածում հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին չներկայացնելու դեպքում հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրը համարվում է Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված: Սույն մասով սահմանված դեպքում հարկային մարմինը եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) նախալրացնում է եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու վերջնաժամկետի դրությամբ իր տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա:»:
Հոդված 7. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալբովանդակությամբ նոր նախադասությունով.
«Ընդ որում, սոցիալական ծախսը սույն մասի համաձայն փոխհատուցվում է, եթե եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող անձը օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը):»:
Հոդված 8. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասում «ներկայացրած՝» բառը փոխարինել «կողմից, ինչպես նաեւ Օրենսգրքի 156.1-ին հոդվածով սահմանված կարգով ներկայացված՝» բառերով:
Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետի կիրառումը տարածվում է 2024 թվականի եւ հետագա հաշվետու տարիների վրա:
3. 2024 թվականի հաշվետու տարվա համար հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) հարկային մարմինը ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 2026 թվականի մարտի 2-ից: Եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն հարկային մարմնի նախալրացրած եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը) փոփոխել եւ Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ մինչեւ 2025 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ մինչեւ 2026 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ:
4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերն ընդունվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի պարզեցումն ու բարելավումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգավորումների համաձայն՝
1) հարկային մարմինը նախալրացնում է հայտարարատու ֆիզիկական անձանց եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը), սակայն դրանք Օրենսգրքով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված համարվելու համար անհրաժեշտ է, որպեսզի հայտարարատու ֆիզիկական անձինք օրենսդրությամբ սահմանված կարգով էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն հայտարարագիրը եւ ներկայացնեն հարկային մարմին,
2) ըստ էության, հայտարարագրման ենթակա են ֆիզիկական անձանց կողմից հաշվետու տարվա ընթացքում ստացված՝ Օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն անձնական բոլոր եկամուտները: Միաժամանակ, Օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անձնական եկամուտներ են համարվում նաեւ այնպիսի եկամուտները, որոնք Օրենսգրքով որպես անձնական եկամուտ սահմանվել են ոչ թե հայտարարագրման ենթակա լինելու նպատակադրումներով, այլ ֆիզիկկան անձանց եկամուտների հարկման ընդհանուր համակարգի տրամաբանությանը համահունչ լինելու տեսանկյունից:
Միաժամանակ, հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ սահմանվել են նաեւ հայտարարագրերը նախալրացնելու ընթացակարգեր, որոնց շրջանակներում հարկային մարմինը հնարավորություն ունի իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա նախալրացնելու հայտարարագրերը: Նախալրացման համակարգի շրջանակում հարկային մարմինը տիրապետում կամ կարող է տիրապետել ֆիզիկական անձանց եկամուտների հիմնական մասի վերաբերյալ տեղեկատվության եւ հետեւաբար իր կողմից նախալրացված հայտարարագիրը հիմնականում արտացոլում է ֆիզիկական անձանց եկամուտների հիմնական մասը: Բացի այդ, կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արդեն իսկ հայտարարագիր ներկայացրած ֆիզիկական անձանց հիմնական մասը հարկային մարմնի կողմից նախալրացված հայտարարագիրը չի փոփոխում: Ուստի, բոլոր այն դեպքերում, երբ հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրը արտացոլում է ֆիզիկական անձի եկամուտների ամբողջական պատկերը, նախալրացված հայտարարագիրը հայտարարատու ֆիզիկական անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ հաստատելու եւ հարկային մարմին ներկայացնելու օրենսդրական կարգավորումը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում այդ ֆիզիկական անձանց համար: Բացի այդ, ֆիզիկական անձանց համար անհարմարություններ է ստեղծում նաեւ Հարկային օրենսգրքով սահմանված բոլոր անձնական եկամուտները հայտարարագրելու պահանջը:
Բացի այդ, «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված կարգավորումների համաձայն հարկային մարմինը ոչ բոլոր կազմակերպություններից է ստանում ֆիզիկական անձանց եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն:
Մյուս կողմից, Օրենսգրքով եկամտային հարկի հաշվարկների ներկայացման եւ հարկի վճարման ժամկետները վերանայելով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված հայտարարագիրը չներկայացնելու համար: Հարցը այն է, որ հայտարարագրերի նախալրացման նոր համակարգը ներդնելու դեպքում նշյալ պատասխանատվության անհրաժեշտությունը բացակայելու է:
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկում է վերանայել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման՝ գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը եւ էականորեն պարզեցնել այն:
Մասնավորապես, առաջարկվում է՝
1) սահմանել, որ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա: Հարկային մարմինը նախալրացված հայտարարագիրը հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց համար հասանելի է դարձնում հայտարարագիրը ներկայացնելու համար օրենսդրությամբ սահմանված ժամանակահատվածում, որի ընթացքում հայտարարատու ֆիզիկական անձը հնավորություն է ունենալու փոփոխել այն եւ սահմանված կարգով եւ ժամկետում ներկայացնել հարկային մարմին: Հարկային մարմնի նախալրացրած հայտարարագիրը նշյալ ժամանակահատվածում հայտարարատու ֆիզիկական անձի կողմից փոփոխությունների չենթարկվելու դեպքում հայտարարագիրը ներկայացնելու համար Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված,
2) սահմանել, որ սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը (հայտարարագիրը),
3) հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների ցանկ կամ առանձին եկամտատեսակների շեմեր սահմանելու իրավասությունը վերապահել Կառավարությանը,
4) սահմանել, որ հարկային մարմինը ֆիզիկական անձանց եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն է ստանում նաեւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպություններից, ապահովագրական ընկերություններից, կենտրոնական դեպոզիտարիայից,
5) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով որպես ընդհանուր կարգավորում սահմանել, որ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը կատարում են տարեկան կտրվածքով՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները՝ տարեկան կտրվածքով՝ Օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում,
6) ուժը կորցրած ճանաչել հայտարարագիրը չներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված պատասխանատվությունը:
4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման ընթացակարգի հետ կապված հարաբերություններն են:
5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն պարզեցնել եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման ընթացակարգը:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ