ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 13.11.2025
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 71-74-րդ կետերով.
| «71. ռիելթորի որակավորման քննությանը մասնակցելու համար | բազային տուրքի 30-ապատիկի չափով |
| 72. ռիելթորի որակավորման վկայականը վերաձեւակերպելու համար | բազային տուրքի եռապատիկի չափով |
| 73. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով անշարժ գույքի վերաբերյալ տվյալների մուտքագրման համար՝ | |
| ա) ֆիզիկական անձանց համար (յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի համար) | բազային տուրքի չափով |
| բ) ռիելթորական, անշարժ գույքի կառավարման կազմակերպությունների, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ռիելթորների եւ անշարժ գույքի կառավարիչների համար (յուրաքանչյուր տարվա համար) | բազային տուրքի 450-ապատիկի չափով |
| 74. «Ռիելթորական գործունեության մասին» օրենքով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի հետ անշարժ գույքի վաճառքի կայքերի փոխգործելիության ապահովման համար (յուրաքանչյուր տարվա համար) | բազային տուրքի 500-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող 73-րդ եւ 74-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
08.12.2025
Երեւան
ՀՕ-393-Ն