Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.04.2001
 
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգությանապահովման իրավական, տնտեսական եւ կազմակերպական հիմունքները:
ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման,տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, քաղաքացիներիհարաբերությունները հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում:

Հոդված 2. Օրենքի նպատակները

Սույն օրենքի նպատակներն են՝

ա) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականությանմշակման եւ իրականացման հիմնական ուղղությունների սահմանումը.

բ) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում կարգավորման սկզբունքներիեւ դրանց իրականացման մեխանիզմների սահմանումը.

գ) Հայաստանի Հանրապետության բնակչությանը որակյալ եւ հուսալի հրդեհայինպահպանությամբ ապահովումը:

Հոդված 3. Հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

ա) հրդեհային անվտանգություն՝ հրդեհներից անձի, գույքի, հասարակությանեւ պետության պաշտպանվածություն.

բ) հրդեհ՝ չվերահսկվող այրում, որը բարոյական, ֆիզիկական, գույքային վնասէ հասցնում անձին, հասարակության եւ պետության շահերին, վտանգում է մարդուառողջությունը եւ կյանքը.

գ) հրդեհային անվտանգության պահանջներ՝ Հայաստանի Հանրապետության օրենքներովեւ այլ իրավական ակտերով սահմանված՝ հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբսոցիալական եւ տեխնիկական բնույթի հատուկ պայմաններ.

դ) հրդեհաշիջման (հրդեհի մարման) հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքներ՝հրդեհի ժամանակ մարդկանց, գույքը փրկելու, տուժողներին առաջին բժշկական օգնությունցույց տալու ուղղությամբ հրդեհային պահպանության մարտական գործողություններ.

ե) հրդեհային պահպանություն՝ հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման, ինչպեսնաեւ դրանց հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքներ անցկացնելու նպատակովսահմանված կարգով ստեղծված պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարմանմարմինների, կազմակերպությունների ուժերի եւ միջոցների, այդ թվում՝ հակահրդեհայինմիջոցների ամբողջություն.

զ) հրդեհային անվտանգության միջոցներ՝ հրդեհային անվտանգության ապահովմանը,այդ թվում՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարմաննուղղված գործողություններ.

է) հրդեհատեխնիկական արտադրանք՝ հրդեհային անվտանգության ապահովման համարնախատեսված հատուկ տեխնիկական, գիտատեխնիկական եւ մտավոր արտադրանք, այդ թվում՝հրդեհային տեխնիկա եւ սարքավորում, հրդեհային հանդերձանք, կրակմարիչ, հրապահպանեւ հրակայուն նյութեր, հատուկ կապի եւ կառավարման միջոցներ, համակարգչայինծրագրեր, տեղեկությունների բանկ, ինչպես նաեւ հրդեհների կանխարգելման եւ հրդեհաշիջմանայլ միջոցներ.

ը) հրդեհային անվտանգության ապահովման համակարգ՝ հրդեհների դեմ պայքարիհամար նախատեսված ուժերի եւ միջոցների, ինչպես նաեւ իրավական, կազմակերպական,տնտեսական, սոցիալական եւ գիտատեխնիկական միջոցառումների ամբողջություն:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունում հրդեհային անվտանգությանապահովումը

Բնակչության, բնակավայրերի եւ օբյեկտների հրդեհային անվտանգությունն ապահովվումէ՝

ա) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների,պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբսահմանված, ինչպես նաեւ նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգությանպահանջների պարտադիր կատարմամբ.

բ) հրդեհների առաջացումը կանխարգելող եւ դրանց մարմանը նպաստող համապետականեւ տեղական նպատակային ծրագրերի մշակմամբ ու իրագործմամբ:

Հոդված 5. Հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետությանօրենսդրությունը

Հրդեհային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունըբաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետությանմիջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

Հոդված 6. Հրդեհային անվտանգության ապահովման մարմինների համակարգը

Հրդեհային անվտանգության ապահովման մարմինների համակարգն են կազմում պետականկառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները,որոնք մասնակցում են հրդեհային անվտանգության ապահովմանը՝ Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 7. Պետական կառավարումը հրդեհային անվտանգության ապահովմանբնագավառում

Պետական հակահրդեհային ծառայությունն ընդգրկվում է Հայաստանի Հանրապետությաններքին գործերի հանրապետական գործադիր մարմնի համակարգի մեջ:

Հոդված 8. Հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը

Հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը (տեխնիկական կանոնակարգերը), ինչպեսնաեւ հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները պարտադիրեն բնակավայրերի, շենքերի եւ շինությունների նախագծման, կառուցման եւ շահագործման,հիմնանորոգման եւ վերակառուցման, ինչպես նաեւ սարքավորումների արտադրությանեւ շահագործման ժամանակ:

Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերը նախապես համաձայնեցվումեն պետական հրդեհային հսկողության մարմինների հետ:

Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով չսահմանված՝ հրդեհայինանվտանգության ապահովման առանձին լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալեզրակացություններ է տալիս պետական հակահրդեհային ծառայությունը:

Հոդված 9. Հրդեհների կանխարգելման հանրապետական եւ տեղական ծրագրերը

Հրդեհների առաջացումը կանխարգելող եւ դրանց մարմանը նպաստող հանրապետականեւ տեղական նպատակային ծրագրերը մշակում ու իրականացնում են պետական կառավարմանմարմինները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ՝լիազորված մարմին) ներկայացրած հակահրդեհային իրավիճակի վերլուծության արդյունքներիեւ համապատասխան առաջարկությունների հիման վրա: Տեղական նպատակային ծրագրերըհամաձայնեցվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հոդված 10. Հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական հաշվառումը

Հրդեհների եւ դրանց հետեւանքների պետական միասնական հաշվառումը կատարումեն պետական հրդեհային հսկողության մարմինները, այդ բնագավառում լիազորվածմարմնի հետ համաձայնեցված՝ հրդեհների հաշվառման կանոններին համապատասխան:

Պետական կառավարման մարմինները եւ կազմակերպություններն իրենց ենթակա օբյեկտներումիրականացնում են հրդեհների վերաբերյալ հաշվառում:

ԳԼՈՒԽ II

ՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. Հրդեհային պահպանության խնդիրները

Հրդեհային պահպանության հիմնական խնդիրներն են՝

ա) հրդեհների կանխարգելման կազմակերպումը.

բ) հրդեհաշիջումը:

Հրդեհային պահպանությունն այլ խնդիրներ կարող է իրականացնել միայն օրենքովնախատեսված դեպքերում:

Հոդված 12. Հրդեհային պահպանության համակարգը

Հրդեհային պահպանության համակարգում ներառվում են՝

ա) պետական հակահրդեհային ծառայությունը.

բ) գերատեսչական հրդեհային պահպանությունը.

գ) հրդեհային պահպանության հասարակական կազմավորումները:

Հոդված 13. Պետական հակահրդեհային ծառայությունը

Պետական հակահրդեհային ծառայությունն իրականացնում է պետական հսկողությունհակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահպանման նկատմամբ, իր ուժերով ու միջոցներովկազմակերպում եւ ապահովում է հրդեհաշիջում ու վթարային-փրկարարական աշխատանքներ,սահմանված կարգով մշակում է բնակավայրերի եւ օբյեկտների հրդեհականխարգելիչմիջոցառումներ:

Պետական հրդեհային հսկողության մասին կանոնադրությունը եւ հրդեհային պահպանությանմարտական եւ ծառայողական կանոնագրքերը հաստատում է Հայաստանի Հանրապետությանկառավարությունը:

Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում լիազորված մարմինն իրականացնումէ պետական հակահրդեհային ծառայության ընդհանուր ղեկավարում:

Լիազորված մարմնի պետական հակահրդեհային ծառայության աշխատակիցները կրումեն տարբերանշաններ եւ համազգեստ՝ սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանկողմից:

Հոդված 14. Հրդեհային պահպանության համակարգի ֆինանսավորումը եւնյութատեխնիկական ապահովումը

Բնակավայրերն սպասարկող պետական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումներիանձնակազմի դրամական բավարարումը, հրդեհային տեխնիկայի, սարքավորումների,վառելիքի, հրդեհաշիջման միջոցների, մարտական հագուստի, հանդերձանքի ձեռքբերման,շահագործման, անձնակազմի ուսուցման, ինչպես նաեւ այլ ծախսեր իրականացվումեն պետական բյուջեից:

Կազմակերպությունները պահպանող գերատեսչական հրդեհային պահպանության ստորաբաժանումներըպահպանելու, դրանք բնակելի տարածքներով ապահովելու եւ մյուս ծախսերն իրականացնումեն համապատասխան կազմակերպությունները:

Հոդված 15. Հրդեհային պահպանության գույքը

Հրդեհային պահպանության գույքը հրդեհային պահպանության համակարգի վրա դրվածխնդիրների կատարման համար անհրաժեշտ գույքն է, որի ցանկը սահմանում է պետականհակահրդեհային ծառայությունը:

Հրդեհային պահպանության մարմինների գույքը, անկախ նրա պատկանելությունից,կարող է օգտագործվել միայն ըստ տվյալ գույքի նպատակային նշանակության:

Նշված գույքի ոչ նպատակային օգտագործումն արտակարգ իրավիճակներում կարողեն թույլատրել հրդեհային հսկողության մարմինները:

Հոդված 16. Պետական հակահրդեհային ծառայության ռազմականացված ստորաբաժանումները

Բնակավայրերը պահպանող պետական հակահրդեհային ծառայության ռազմականացվածստորաբաժանումներն ստեղծում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝պետական կառավարման համապատասխան տարածքային մարմինների ներկայացմամբ:

Կազմակերպությունները պահպանող պետական հակահրդեհային ծառայության ռազմականացվածստորաբաժանումներն ստեղծում է լիազորված մարմինը՝ այդ կազմակերպություններիներկայացմամբ: Նշված ստորաբաժանումների անձնակազմի թվաքանակը որոշվում է պայմանագրայինկարգով՝ ելնելով լիազորված մարմնի հաստատած նորմատիվներից:

Հոդված 17. Պետական հակահրդեհային ծառայության ոչ ռազմականացվածստորաբաժանումները

Բնակավայրերը պահպանող պետական հակահրդեհային ծառայության ոչ ռազմականացվածստորաբաժանումներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանածկարգով:

Կազմակերպությունները պահպանող հակահրդեհային ծառայության ոչ ռազ-մականացվածստորաբաժանումներն ստեղծվում են պայմանագրային հիմունքներով՝ օրենսդրությամբսահմանված կարգով:

Հոդված 18. Գերատեսչական հակահրդեհային ծառայությունը

Պետական կառավարման մարմինները եւ կազմակերպությունները հրդեհային անվտանգությանապահովման նպատակով կարող են ստեղծել գերատեսչական հակահրդեհային ծառայությանստորաբաժանումներ:

Գերատեսչական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումները, որոնք ունենարտագնա հրդեհային տեխնիկա, հաշվառվում են լիազորված մարմնի պետական հակահրդեհայինծառայությունում եւ օրենսդրությամբ սահմանված կարգով ներգրավվում են հրդեհաշիջմանու վթարային-փրկարարական աշխատանքներում:

Հրդեհաշիջման կազմակերպման եւ անձնակազմի պատրաստականության հարցերումգերատեսչական հակահրդեհային ծառայության ստորաբաժանումները ղեկավարվում ենպետական հակահրդեհային ծառայության գործունեությունը կանոնակարգող նորմատիվակտերով:

Հոդված 19. Հրդեհային պահպանության հասարակականկազմավորումները

Հրդեհային պահպանության հասարակական կազմավորումներըկարող են ստեղծվելօրենսդրությամբ սահմանված կարգով եւ աջակցել պետական կառավարման մարմիններին,կազմակերպություններին, քաղաքացիներին բնակավայրերում, ինչպես նաեւ օբյեկտներում՝հրդեհների կանխման եւ հրդեհաշիջման գործում:

Հոդված 20. Պետական հրդեհային հսկողությունը

Պետական հրդեհային հսկողությունն իրականացնում են պետական հակահրդեհայինծառայության պաշտոնատար անձինք՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերիպահանջների կատարման եւ դրանց խախտումների կանխման համար:

Պետական հակահրդեհային ծառայության կառավարման հանրապետական մարմնի ղեկավարնի պաշտոնե նաեւ Հայաստանի Հանրապետության հրդեհային հսկողության գլխավոր պետականտեսուչն է:

Պետական հակահրդեհային ծառայության պաշտոնատար անձինք պետական հրդեհայինհսկողություն իրականացնելիս իրավունք ունեն՝

ա) կազմակերպել հրդեհային անվտանգության գծով կատարման համար պարտադիր,ինչպես նաեւ հրդեհատեխնիկական արտադրանքի մշակման, թողարկման եւ շահագործմանկարգը սահմանող նորմատիվ փաստաթղթերի մշակումը՝ ինքնուրույն կամ պետական կառավարմանհանրապետական մարմինների հետ համատեղ.

բ) իրականացնել պետական հրդեհային հսկողություն պետական կառավարման եւտեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաեւ պաշտոնատարանձանց եւ քաղաքացիների կողմից հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերիպահանջների կատարման նկատմամբ.

գ) առաջարկություններ ներկայացնել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարմանմարմիններ՝ հրդեհային անվտանգության միջոցառումների անցկացման վերաբերյալ.

դ) հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարմանեւ խախտումների կանխարգելման ուղղությամբ հսկողություն իրականացնելու նպատակովօրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնել տարածքների, շենքերի, կառույցների,շինությունների եւ այլ օբյեկտների հետազոտություններ ու ստուգումներ.

ե) մասնակցել շինարարության համար հրապարակների (ճանապարհների) ընտրության,ինչպես նաեւ ավարտված շինարարության (վերակառուցված) օբյեկտների շահագործումնընդունող հանձնաժողովների աշխատանքներին.

զ) հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բացակայությանդեպքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման ուղղությամբ շենքերի,շինությունների շինարարության, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման,արդիականացման համար մշակել եւ առաջարկել լրացուցիչ հակահրդեհային միջոցառումներ.

է) հրդեհային անվտանգության պահանջները կատարելու համար կազմակերպություններիղեկավարներին, պաշտոնատար անձանց եւ քաղաքացիներին տալ կատարման համար պարտադիրկարգադրագրեր՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներըվերացնելու, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հրդեհային անվտանգություննապահովելու, ապրանքներն արտադրությունից հանելու, դրանց թողարկումն արգելելուեւ իրացումը դադարեցնելու մասին.

ը) ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնել կազմակերպությունների, արտադրականտեղամասերի, առանձին ագրեգատների աշխատանքը, շենքերի, շինությունների շինարարության,վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման աշխատանքները, ինչպեսնաեւ շենքերի եւ շինությունների շահագործումը հրդեհային անվտանգության նորմատիվփաստաթղթերի պահանջների այն խախտումների դեպքում, որոնք անմիջականորեն եւուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման եւ (կամ) մարդկանց անվտանգությանհամար.

թ) գործող օրենքին համապատասխան վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքացիներինեւ պաշտոնատար անձանց՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներիխախտման համար:

Անտառներում, ստորգետնյա հանքերում, երկաթուղային եւ օդային տրանսպորտումհրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահպանման նկատմամբ պետականհսկողությունն իրականացնում է համապատասխան նախարարությունը, վարչությունըկամ գերատեսչությունը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության նախարարություններիօբյեկտներում պետական հրդեհային հսկողությունն իրակա-նացնում են համապատասխանաբարայդ նախարարությունները՝ լիազորված մարմնի հետ համաձայնեցված կարգով:

Դիվանագիտական եւ հյուպատոսական մարմինների օբյեկտներում պետական հրդեհայինհսկողությունն իրականացվում է միայն նշված հիմնարկների պաշտոնական ներկայացուցիչներիխնդրանքով եւ գրավոր թույլտվությամբ:

Պետական հակահրդեհային ծառայության կառավարման մարմինների եւ ստորաբաժանումներիվերադաս պաշտոնատար անձանց ցուցումները եւ կարգադրությունները պարտադիր ենհակահրդեհային ծառայության ստորաբաժանումների ստորադաս պաշտոնատար անձանցհամար՝ նրանց կողմից պետական հրդեհային հսկողություն իրականացնելու ժամանակ:Այդ դեպքում այլ պաշտոնատար անձանց միջամտությունը նրանց գործունեությանըչի թույլատրվում:

Հոդված 21. Հրդեհաշիջումը

Հրդեհաշիջումն իրենից ներկայացնում է մարտական գործողություններ, որոնքուղղված են մարդկանց, գույքը փրկելուն, ինչպես նաեւ հրդեհները վերացնելուն:

Հրդեհաշիջման ժամանակ հակահրդեհային ծառայության աշխատակիցները կարող ենանցկացնել անհրաժեշտ գործողություններ՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու,գույքը փրկելու ուղղությամբ, այդ թվում՝

ա) օրվա ցանկացած ժամին մուտք գործել կազմակերպություններ, ինչպես նաեւքաղաքացիների բնակելի տներ ու այլ շինություններ, որտեղ տարածվել կամ կարողէ տարածվել հրդեհը, անհրաժեշտության դեպքում՝ բացել փակ դռները եւ պատուհանները,ինչպես նաեւ պատնեշող կառույցները՝ մարդկանց փրկելու եւ հրդեհաշիջման նպատակով.

բ) ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել տրանսպորտի երթեւեկությունըեւ հետիոտնի անցուդարձը փողոցներով ու ճանապարհներով, ինչպես նաեւ քաղաքացիներիմուտքը տեղանքի առանձին հատվածներ կամ օբյեկտներ, պարտավորեցնել քաղաքացիներինլքելու հրդեհաշիջման եւ վթարային- փրկարարական աշխատանքների տեղամասը.

գ) հրդեհաշիջման եւ վթարային-փրկարարական աշխատանքների կատարման ժամանակ,ծառայողական նպատակներով, սահմանված կարգով անարգել օգտվել կազմակերպությունների,ինչպես նաեւ քաղաքացիների կապի, տրանսպորտի միջոցներից (բացառությամբ հատուկնշանակության, դիվանագիտական, հյուպատոսական, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին,միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների), ջրիաղբյուրներից՝ վնասների փոխհատուցման պայմանով.

դ) հրդեհի վայր մեկնելիս օգտվել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներովերթեւեկության փաստաթղթեր արտահերթ ձեռք բերելու եւ հյուրանոցում ծառայողականվկայականով տեղավորվելու իրավունքից:

Հրդեհաշիջման ղեկավարին ենթարկվում են հրդեհի վայրում գտնվող հրդեհայինպահպանության բոլոր ուժերն ու միջոցները: Պաշտոնատար անձինք եւ քաղաքացիներըչեն կարող միջամտել նրա գործողություններին կամ չկատարել հրդեհաշիջմանը վերաբերողնրա կարգադրությունները:

Հրդեհաշիջման ղեկավարի՝ իր իրավասության շրջանակներում ներկայացրած պահանջներըպարտադիր են կատարման բոլոր այն պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների համար,որոնց դրանք ուղղված են: Ղեկավարն իրավասու է անել կատարման համար պարտադիրկարգադրություններ հրդեհի գոտում գտնվող օբյեկտների, առանձին արտադրությունների,տեղամասերի, ագրեգատների աշխա-տանքի դադարեցման եւ սարքավորումների անջատմանվերաբերյալ, հրդեհաշիջումը կազմակերպելու նպատակով հրդեհված օբյեկտի պաշտոնատարանձանցից ստանալ անհրաժեշտ տեղեկություններ վտանգավոր նյութերի առկայությանեւ այլ առանձնահատկությունների վերաբերյալ:

Հրդեհաշիջման կազմակերպման եւ կատարման հիմնական դրույթները սահմանվումեն հրդեհային պահպանության մարտական կանոնագրքով:

Հակահրդեհային ծառայության աշխատակիցները, օրենսդրությամբ սահմանված կարգով,պատասխանատվություն են կրում հրդեհաշիջման ժամանակ թույլ տրված սխալների,ինչպես նաեւ իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարմանհամար:

Հոդված 22. Հակահրդեհային ծառայության պաշտոնատարանձանց գործողությունների բողոքարկումը

Հակահրդեհային ծառայության պաշտոնատար անձանց գործողությունները հրդեհայինանվտանգության բնագավառում կարող են բողոքարկվել օրենսդրությամբ սահմանվածկարգով:

Բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը:

Հոդված 23. Պետական հակահրդեհային ծառայության աշխատակիցների եւաշխատողների սոցիալական ապահովությունը

Պետական հակահրդեհային ծառայության ռազմականացված ստորաբաժանումների աշխատակիցներիսոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանցընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքով եւ այլ իրավական ակտերով:

ԳԼՈՒԽ III

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24. Հրդեհային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետությանկառավարության լիազորությունները

Հրդեհային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությանլիազորություններն են՝

ա) հրդեհային անվտանգության ուղղությամբ պետական քաղաքականության իրականացումը.

բ) հանրապետական նպատակային ծրագրերի հաստատումը եւ ֆինանսավորումը.

գ) հրդեհային անվտանգության, այդ թվում՝ հրդեհային պահպանության ապահովմանծախսերի մասով պետական բյուջեի պլանավորումը եւ կատարումը.

դ) պետական բյուջեի միջոցների հաշվին պահվող հրդեհային պահպանության կառավարմանմարմինների, ստորաբաժանումների, հրդեհատեխնիկական գիտահետազոտական հիմնարկներիեւ հրդեհատեխնիկական ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազմակերպումըեւ լուծարումը.

ե) հրդեհային անվտանգության ապահովման սոցիալական եւ տնտեսական խթանմանիրականացման, այդ թվում՝ հրդեհատեխնիկական արտադրանքի արտադրության եւ գնման,ինչպես նաեւ հրդեհների դեմ պայքարում բնակչության մասնակցության ընդհանուրսկզբունքների սահմանումը.

զ) պետական բյուջեի միջոցների հաշվին պահվող հրդեհային պահպանության թվաքանակիսահմանումը.

է) այն կազմակերպությունների ցանկի սահմանումը (այդ թվում՝ պետական բյուջեիմիջոցների հաշվին պահվող), որոնցում, համաձայն նորմերի, ստեղծվում է հրդեհայինպահպանություն.

ը) պետական կարիքների համար հրդեհատեխնիկական արտադրանքի անվանացուցակի,թողարկման եւ մատակարարման ծավալի սահմանումը.

թ) հրդեհային պահպանության տարբերանշանների եւ համազգեստի սահմանումը:

Հոդված 25. Հրդեհային անվտանգության բնագավառում պետական կառավարմանմարմինների լիազորությունները

Հրդեհային անվտանգության բնագավառում պետական կառավարման մարմինների լիազորություններնեն՝

ա) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառի նորմատիվ իրավական կարգավորումը,իրավական ակտերի մշակումը եւ պետական միջոցառումների իրականացումը.

բ) հրդեհային պահպանության ծառայությունների ստեղծումը եւ նրանց գործունեությանկազմակերպումը.

գ) նպատակային ծրագրերի մշակումը եւ կատարման կազմակերպումը.

դ) հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ պետական հրդեհային հսկողությանեւ այլ հսկողական գործառույթների իրականացումը.

ե) իրենց իրավասության սահմաններում հրդեհային անվտանգության նորմատիվփաստաթղթերի եւ հրդեհային անվտանգության վերաբերյալ այլ ակտերի մշակման կազմակերպումըեւ հաստատումը.

զ) հրդեհային անվտանգության ապահովման միջոցառումների մշակումը եւ իրականացումը.

է) գիտության եւ տեխնիկայի զարգացման կազմակերպումը, գիտական հետազոտություններիեւ մշակումների համակարգումը.

ը) տեղեկատվության, ինչպես նաեւ հրդեհների եւ դրանց հետեւանքների վիճակագրականհաշվառման ապահովումը.

թ) հակահրդեհային քարոզչությունը եւ քաղաքացիների՝ հրդեհային անվտանգությանմիջոցառումների ուսուցումը.

ժ) հրդեհային պահպանության համար կադրերի պատրաստման, վերապատրաստման եւորակավորման բարձրացման կազմակերպումը.

ժա) հրդեհատեխնիկական արտադրանքի արտադրությունը.

ժբ) հրդեհաշիջումը եւ դրա հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքներիկատարումը.

ժգ) հակահրդեհային իրավիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ ռեժիմի ապահովումը:

Հոդված 26. Հրդեհային անվտանգության բնագավառում տեղական ինքնակառավարմանմարմինների լիազորությունները

1. Հրդեհային անվտանգության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների՝պետության պատվիրակած լիազորություններն են՝

ա) հրդեհների կանխման եւ հնարավոր հետեւանքների նվազեցման ուղղությամբմիջոցների ձեռնարկումը.

բ) հրդեհային անվտանգության միջոցառումների կատարման, կազմակերպման եւիրականացման աշխատանքներին աջակցելն ու օգնելը:

2. Հրդեհային անվտանգության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմիններիկամավոր լիազորություններն են՝

ա) հրդեհային անվտանգության ապահովման միջոցների ու կանոնների ուսուցումըբնակիչներին եւ նրանց ընդգրկումը հրդեհների կանխման ու հրդեհաշիջման աշխատանքներում.

բ) հրդեհային պահպանության հասարակական միավորումների գործունեությաննաջակցելը.

գ) հրդեհային անվտանգության ապահովման նկատմամբ հասարակական վերահսկողությանկազմակերպումը.

դ) հակահրդեհային իրավիճակի վատթարացման դեպքում անհրաժեշտ ռեժիմի ապահովումը:

ԳԼՈՒԽ IV

ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ

Հոդված 27. Բնակավայրերի եւ օբյեկտների հրդեհային անվտանգությանապահովման ընդհանուր պահանջները

Բնակավայրերը եւ օբյեկտները պետք է ապահովված լինեն հրդեհային պահպանությամբ,ինչպես նաեւ հակահրդեհային ջրամատակարարմամբ, շենքերին եւ շինություններինհարող մշտական գործող ճանապարհներով, կապի միջոցներով՝ համաձայն հակահրդեհայիննորմատիվ փաստաթղթերի:

Շենքերի, շինությունների, կազմակերպությունների ծավալահատակագծային ուկառուցվածքային լուծումները, ինչպես նաեւ դրանց միջեւ անջրպետները պետք էապահովեն մարդկանց անվտանգությունը եւ հրդեհների մարումը:

Բնակավայրերի բնակելի տարածքի սահմաններում պոտենցիալ վտանգավոր (հրդեհներիաղետային զարգացման առումով) պահեստների եւ շինությունների, ինչպես նաեւ այրվողգազերով եւ հեղուկներով տարանցիկ խողովակաշարերի տեղաբաշխումն իրականացվումէ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համա-պատասխան: Նշված օբյեկտներիհամար շինարարական հրապարակներն ընտրում են պետական կառավարման եւ տեղականինքնակառավարման մարմինները՝ ելնելով հրդեհապայթունավտանգավորության փորձաքննությանարդյունքներից:

Հոդված 28. Նորմատիվ փաստաթղթերի հրդեհային անվտանգության պահանջներիկատարումն օբյեկտների նախագծման, շինարարության եւ շահագործման հանձնման ընթացքում

Օբյեկտների, այդ թվում՝ շենքերի եւ շինությունների նախագծման եւ շինարարությանընթացքում պետք է կատարվեն նորմատիվ փաստաթղթերով նախատեսված հրդեհային անվտանգությանպահանջները: Շինարարությամբ, վերակառուցմամբ եւ տեխնիկական վերազինմամբ ավարտվածօբյեկտները, այդ թվում՝ շենքերը եւ շինությունները, չեն կարող շահագործմանհանձնվել, եթե այնտեղ չեն
կատարվել նախագծով նախատեսված հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջները:

Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, դրանց մասերիկամ համալիրների կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման (ներառյալ՝քանդման), արդիականացման նախագծերը համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողությանմարմինների հետ:

Հոդված 29. Հրդեհային անվտանգության բնագավառում տեղեկատվությանապահովումը

Հրդեհային անվտանգության բնագավառումտեղեկատվության ապահովումն իրականացվումէ հրդեհային անվտանգության ապահովման համակարգում այնպիսի հատուկ տեղեկատվությանհամակարգեր եւ տվյալների բանկեր (այսուհետ՝ տեղեկատվության համակարգ) ստեղծելուեւ օգտագործելու միջոցով, որոնք անհրաժեշտ են առաջադրված խնդիրների կատարմանհամար:

Հրդեհային անվտանգության մասին տեղեկությունները տեղեկատվության համակարգերումմտցնելու հիմքը եւ կարգը, ինչպես նաեւ դրանց հետ պաշտոնատար անձանց եւ քաղաքացիներիծանոթացման պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության հիդրոօդերեւութաբանության լիազորված մարմիններըեւ մյուս պետական մարմինները պարտավոր են անմիջապես եւ անհատույց կարգով տեղեկացնելպետական հակահրդեհային ծառայությանը հրդեհային անվտանգության համար անբարենպաստդեպքերի եւ կանխագուշակումների մասին:

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է տեղեկացնենբնակչությանը հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ իրենց ընդունածորոշումների մասին եւ աջակցեն հրդեհատեխնիկական գիտելիքների տարածմանը:

ԳԼՈՒԽ V

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 30. Կազմակերպությունների իրավունքները եւ պարտականություններըհրդեհային անվտանգության ապահովման բնագավառում

1. Կազմակերպություններն իրավունք ունեն՝

ա) սահմանված կարգով ստեղծել, վերակազմակերպել եւ լուծարել հրդեհային պահպանությանայն ստորաբաժանումները, որոնք պահվում են սեփական միջոցների հաշվին, այդ թվում՝պետական հակահրդեհային ծառայության հետ պայմանագրի համաձայն.

բ) առաջարկություններ ներկայացնել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարմանմարմիններ՝ հրդեհային անվտանգության ապահովման ուղ-ղությամբ.

գ) աշխատանքներ տանել ծագած հրդեհի հանգամանքներն ու պատճառները պարզելուուղղությամբ.

դ) տեղեկություններ ստանալ հրդեհային անվտանգության հարցերով, այդ թվում՝հրդեհային պահպանության կառավարման մարմիններից եւ ստորաբաժանումներից:

2. Կազմակերպությունները պարտավոր են՝

ա) կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները,ինչպես նաեւ կատարել հրդեհային պահպանության մարմինների պաշտոնատար անձանցկարգադրությունները, որոշումները եւ այլ օրինական պահանջները.

բ) մշակել եւ իրագործել միջոցառումներ՝ հրդեհային անվտանգության ապահովմանուղղությամբ.

գ) կոլեկտիվ պայմանագրերում (համաձայնագրերում) ներառել հրդեհային անվտանգությանհարցերը.

դ) սարքին վիճակում պահել հակահրդեհային համակարգերը եւ միջոցները, այդթվում՝ հրդեհաշիջման առաջնային միջոցները, արգելել դրանց ոչ նպատակային օգտագործումը.

ե) հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների համաձայն,սահմանված կարգով, ստեղծել հրդեհային պահպանության ղեկավարման մարմիններ եւստորաբաժանումներ, այդ թվում՝ պետական հակահրդեհային ծառայության հետ կնքվածպայմանագրերով.

զ) աջակցել հրդեհային պահպանությանը՝ հրդեհաշիջման, հրդեհների ծագման պատճառներիեւ պայմանների բացահայտման, ինչպես նաեւ հրդեհային անվտանգության նորմատիվփաստաթղթերը խախտած եւ հրդեհների առաջացման մեջ մեղավոր անձանց հայտնաբերմանուղղությամբ տարվող աշխատանքներում.

է) կազմակերպության տարածքում հրդեհաշիջման ժամանակ, սահմանված կարգով,հրդեհաշիջմանը մասնակցած անձանց տրամադրել անհրաժեշտ ուժեր եւ միջոցներ, վառելիքաքսուքայիննյութեր, ինչպես նաեւ սննդամթերք եւ հանգստյան վայր՝ փոխհատուցման պայմանով.

ը) իրենց ծառայողական պարտականությունները կատարող հրդեհային պահպանությանպաշտոնատար անձանց ապահովել կազմակերպության տարածք, շենքեր, շինություններեւ այլ օբյեկտներ մուտք գործելու հնարավորությամբ.

թ) պետական հակահրդեհային ծառայության պաշտոնատար անձանց պահանջով ներկայացնելտեղեկություններ եւ փաստաթղթեր կազմակերպության հրդեհային անվտանգության վիճակի,այդ թվում՝ իրենց արտադրանքի հրդեհային վտանգավորության, ինչպես նաեւ նախկինումիրենց տարածքում տեղի ունեցած հրդեհների եւ դրանց հետեւանքների մասին.

ժ) հրդեհային պահպանության մարմիններին անհապաղ տեղյակ պահել ծագած հրդեհների,հակահրդեհային համակարգերում կամ միջոցներում տեղ գտած անսարքությունների,ճանապարհների եւ անցուղիների վիճակի փոփոխման մասին:

Հոդված 31. Քաղաքացիների իրավունքները եւ պարտականություններըհրդեհային անվտանգության ապահովման բնագավառում

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիներըեւ քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն՝

ա) պաշտպանել իրենց կյանքը, առողջությունը եւ գույքը հրդեհներից.

բ) օրենքով սահմանված կարգով ստանալ հրդեհի հետեւանքով առողջությանը եւգույքին պատճառված վնասի հատուցում կամ ապահովագրական հատուցում.

գ) պետական հրդեհային հսկողության մարմիններից ստանալ անհրաժեշտ բացատրություններեւ խորհրդատվություն՝ հրդեհային անվտանգության վերաբերյալ.

դ) իրենց մասնակցությունը ցուցաբերել հրդեհային անվտանգության ապահովմանբնագավառում, այդ թվում՝ հրդեհային պահպանության հասարակական միավորումներիմիջոցով.

ե) աջակցել հրդեհի առաջացման պատճառների բացահայտմանը:

2. Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում քաղաքացիները պարտավորեն՝

ա) կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները.

բ) հրդեհը հայտնաբերելու դեպքում հայտնել այդ մասին հրդեհային պահպանությանմարմիններին եւ, առանց իրենց համար զգալի վտանգի ու առանց այլ կարեւոր պարտականություններիխանգարման, հնարավոր միջոցներ ձեռնարկել մարդկանց, գույքը փրկելու եւ հրդեհըմարելու համար.

գ) հնարավորություն տալ պետական հրդեհային հսկողության մարմինների պաշտոնատարանձանց, օրենքով սահմանված կարգով, հետազոտելու բնակելի եւ օժանդակ շինությունները:

ԳԼՈՒԽ VI

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 32. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 33. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 մայիսի 2001թ.
ՀՕ-176




03.07.2002 «Հրդեհային անվտանգության մաuին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
20.05.2005 «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
01.03.2018 «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
09.07.2020 «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
16.12.2022 «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
03.05.2023 «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
24.05.2023 «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
11.04.2024 «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
05.12.2024 «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին