Armenian   Russian    
Հրապարակային սակարկությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2011

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ հոդվածի 5-րդ մասի «, ոչ ուշ, քան առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտից հետո` երեք օրվա ընթացքում» բառերը փոխարինել «առաջարկություն ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի ավարտման օրվան հաջորդող օրը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «երեսուն օրվա» բառերը փոխարինել «տասն օրվա» բառերով.

2) 3-րդ մասի «5 օրվա» բառերը փոխարինել «3 օրվա» բառերով.

3) 4-րդ մասի «յոթ օր» բառերը փոխարինել «հինգ օր» բառերով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տաuներորդ oրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

16.06.2011
ՀՕ-192