Armenian   Russian    
Հրապարակային սակարկությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2017

Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի  հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը 15-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«վարկերի ապահովման միջոց (հիպոտեկի առարկա) հանդիսացող եւ իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ինտերնետային կայք՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված վարկերի ապահովման միջոց (հիպոտեկի առարկա) հանդիսացող եւ իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն պարունակող ինտերնետային կայք:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը «ինտերնետային կայքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների տրամադրած վարկերի ապահովման միջոց (հիպոտեկի առարկա) հանդիսացող եւ իրացման ենթակա անշարժ գույքի աճուրդի մասին հրապարակային ծանուցումների, որոնք էլեկտրոնային միջոցներով հրապարակված են համարվում, եթե տեղադրված են վարկերի ապահովման միջոց (հիպոտեկի առարկա) հանդիսացող եւ իրացման ենթակա անշարժ գույքերի վերաբերյալ ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

13.11.2017
ՀՕ-185-Ն