Armenian   Russian    
Արժեթղթերի շուկայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2020

Հոդված 1. «Արժեթղթերի  շուկայի  մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) իր կամ հաճախորդի հաշվին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների իրականացումը.»:

Հոդված 2. Սույն  օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

08.04.2020
Երեւան
ՀՕ-183-Ն