Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` «ԿԱՊԻՏԱԼԻ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼ, ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.09.2020

Հոդված 1. Վավերացնել 2018 թվականի հունիսի 18-ին Մոսկվայում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության` «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում` կոնֆիդենցիալ, փոխանակման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

29.09.2020
Երեւան
ՀՕ-434-Ն