Armenian   Russian    
Արժեթղթերի շուկայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.06.2021

Հոդված 1.  «Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61.1-ին հոդվածով.

«Հոդված 61.1. Իրական շահառուները

1. Ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերը, կարգավորվող շուկայի օպերատորը, կենտրոնական դեպոզիտարիան, իրավաբանական անձ ներդրումային ֆոնդը, ներդրումային ֆոնդի կառավարիչը կամ օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղը պարտավոր են «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով ներդրումային ընկերության, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղի, կարգավորվող շուկայի օպերատորի, կենտրոնական դեպոզիտարիայի, իրավաբանական անձ ներդրումային ֆոնդի, ներդրումային ֆոնդի կառավարչի կամ օտարերկրյա ներդրումային ֆոնդի կառավարչի մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով եւ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

17.06.2021
Երեւան
ՀՕ-257-Ն