Armenian   Russian    
Հրապարակային սակարկությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2024
Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «եւ հարկադիր աճուրդների» բառերը.

2) 5-րդ մասից հանել «, բացառությամբ հարկադիր աճուրդների կազմակերպման դեպքերի» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Սույն օրենքը չի տարածվում կատարողական վարույթներով անցկացվող հարկադիր աճուրդների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «հարկադիր եւ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 4-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 35.5-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների» բառերը:

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

2. Հարկադիր (էլեկտրոնային) աճուրդն անցկացվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 4-րդ գլխի կանոններով, եթե հարկադիր (էլեկտրոնային) աճուրդն անցկացվում է այնպիսի կատարողական վարույթով, որի նկատմամբ, ըստ «Կատարողական վարույթի մասին» օրենքի անցումային դրույթների, կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.05.2024
Երեւան
ՀՕ-199-Ն