Բանկային գաղտնիքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.05.2024

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.5-րդ հոդվածով.

«Հոդված 13.5. Բանկային գաղտնիքի տրամադրումը Հաշվեքննիչ պալատին

1. «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքով սահմանված հաշվեքննության (ստուգման) օբյեկտի մոտ առկա վարկային տեղեկատվության կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Հաշվեքննիչ պալատին բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

07.06.2024
Երեւան
ՀՕ-243-Ն