Armenian   Russian    
Հարկային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2024

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.

«Հոդված 18.1. Հարկային վարչարարությանն աջակցման ծրագրերը

1. Հարկային վարչարարությանն աջակցելու համար հանրային հսկողության մեխանիզմներ ներդնելու նպատակով Կառավարությունը կարող է սահմանել հարկային վարչարարությանն աջակցման ծրագրեր, դրանց իրականացման կարգը եւ ժամկետները:»:

Հոդված 2. Օրենսգրքի 53-րդ հոդվածի 10.1-ին մասում «10-րդ մասով» բառերը փոխարինել «10-րդ եւ 11-րդ մասերով» բառերով:

Հոդված 3. Oրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասում «0.04» թիվը փոխարինել «0.075» թվով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը,  բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: 2025 թվականի հունվարի 1-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0.075 տոկոսի չափով, ինչպես նաեւ այն դեպքում, երբ տույժերի հաշվարկն սկսվել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

07.11.2024
Երեւան
ՀՕ-376-Ն