Armenian      
Տեղական հանրաքվեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2024

Հոդված 1. ««Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ կետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով չեղյալ ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 9-11-րդ եւ 13-րդ կետերը չեղյալ ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

19.12.2024
Երեւան
ՀՕ-515-Ն