««ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 05.12.2024
Հոդված 1. ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի ՀՕ-209-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերը չեղյալ ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերաբերելի մասով չեղյալ ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
19.12.2024
Երեւան
ՀՕ-516-Ն