Armenian      
Հանրաքվեի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2024

Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-155-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունում «տվյալ համայնքում» բառերը փոխարինել «տվյալ բնակավայրում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «հաշվեհամարներին» բառը փոխարինել «հաշիվներին» բառով.

2) 3-րդ մասի «նվիրատվություններից» բառը փոխարինել «մուծումներից» բառով.

3) 4-րդ մասի «նվիրատվություններ» բառը փոխարինել «մուծումներ» բառով:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) վերնագրի «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով.

2) 1-ին մասի առաջին, երկրորդ եւ երրորդ նախադասությունների, 1.1-ին մասի երկրորդ պարբերության առաջին եւ երկրորդ նախադասությունների «նվիրատվությունների» բառը փոխարինել «մուծումների» բառով.

3) 1-ին մասի առաջին նախադասության «100 000-ապատիկը» բառը փոխարինել «800 000-ապատիկը» բառով.

4) 2-րդ մասի «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով.

5) 3-րդ մասի «նվիրատվությունները» բառը փոխարինել «մուծումները» բառով.

6) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշիվներ, եռօրյա պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի եւ ելքերի վերաբերյալ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:»:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «հասարակական այն կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «կամ այն հիմնադրամները» բառերով, իսկ նույն կետի «վեց ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով:

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 9-րդ մասում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում «750» թիվը փոխարինել «600» թվով:

Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետի «տարածքային հանձնաժողովը» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերով.

2) 1-ին մասի 4-րդ կետի եւ 2-րդ մասի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) վերնագրի, 1-ին, 2-րդ եւ 4-րդ մասերի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով.

2) 3-րդ մասի «տարածքային հանձնաժողովը» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերով:

Հոդված 10. Օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով.

2) 7-րդ մասի «ընտրատարածքային հանձնաժողովների» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

19.12.2024
Երեւան
ՀՕ-512-Ն