ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական հանրաքվեի մասին» 2018 թվականի հունիսի 13-ի ՀՕ-347-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, 8-րդ հոդվածի 4-րդ մասում, 9-րդ հոդվածի 2-րդ մասում, 11-րդ հոդվածի 1-3-րդ մասերում, 20-րդ հոդվածի 1-ին եւ 11-րդ մասերում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում «տվյալ համայնքում» բառերը փոխարինել «տվյալ բնակավայրում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) վերնագրի «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով.
2) 2-րդ մասի «հաշվեհամարներ» եւ «հաշվեհամարներից» բառերը համապատասխանաբար փոխարինել «հաշիվներ» եւ «հաշիվներից» բառերով.
3) 3-րդ մասի «նվիրատվություններից» բառը փոխարինել «մուծումներից» բառով.
4) 4-րդ մասի «նվիրատվություններ» բառը փոխարինել «մուծումներ» բառով.
5) 5-րդ մասի «նվիրատվություն» եւ «նվիրատվությունները» բառերը համապատասխանաբար փոխարինել «մուծում» եւ «մուծումները» բառերով.
6) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ:
«6. Քարոզչության հիմնադրամներ կատարվող մուծումների եւ հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:».
7) 7-րդ եւ 8-րդ մասերի «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով.
8) 9-րդ մասի «նվիրատվությունների» բառը փոխարինել «մուծումների» բառով.
9) 12-րդ մասի «հաշվեհամարներ» բառը փոխարինել «հաշիվներ» բառով.
10) 16-րդ մասի «նվիրատվությունների» բառը փոխարինել «մուծումների» բառով:
Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «հասարակական կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «կամ այն հիմնադրամները» բառերով, իսկ նույն կետի «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով:
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 4-րդ կետի եւ 2-րդ մասի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով.
2) 1-ին մասի 3-րդ կետի «տարածքային հանձնաժողովը» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) վերնագրի եւ տեքստի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով.
2) 3-րդ մասի «Տարածքային հանձնաժողովը» բառերը փոխարինել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը» բառերով:
Հոդված 7. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) վերնագրի եւ տեքստի «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով.
2) 8-րդ մասի «տարածքային հանձնաժողովների» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների» բառերով:
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ կետով կատարվող փոփոխության արդյունքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունում է սույն օրենքը պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ մինչեւ դրա ուժի մեջ մտնելու պահը: Սույն մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
19.12.2024
Երեւան
ՀՕ-513-Ն