ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 4-րդ մասից հանել «Աշխատանքի ընդունման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:» նախադասությունը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ակտի օրինակն աշխատանքային պայմանագրով սահմանված ծանուցման եղանակով ուղարկվում է աշխատողին:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ մասով.
«4.2. Եթե աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտն աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով չի ընդունվում, ապա ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.3-րդ մասով.
«4.3. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաեւ 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում աշխատանքի ընդունման, ինչպես նաեւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 13-րդ հոդվածում՝
1) առաջին պարբերությունը «Աշխատանքային» բառից առաջ լրացնել «1.» թվով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումը կարող են իրականացվել նաեւ թվային համակարգի միջոցով:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն իրականացվում են թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Եթե պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված` անձին վերաբերող տեղեկություններն օրենսդրությամբ սահմանված են որպես գաղտնի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ, ապա վերջիններիս հետ աշխատանքային հարաբերությունների ծագումը, փոփոխումը եւ դադարումն իրականացվում են գրավոր՝ թղթային եղանակով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով» բառերը փոխարինել «, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:».
3) 1.1-ին մասի «1.1. Աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում: Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում կամ սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն աշխատողին ուղարկվել է սույն մասով սահմանված կապի միջոցներով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված, իսկ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունված է համարվում Հայաստանի Հանրապետությունում, եթե՝» բառերը փոխարինել «1.1. Աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունում: Աշխատանքային պայմանագիրը կնքված է համարվում Հայաստանի Հանրապետությունում նաեւ, եթե՝» բառերով.
4) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով (եթե ոլորտային օրենքներով այլ բան նախատեսված չէ): Սույն մասով սահմանված դեպքում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են պայմանագրային հարաբերությունների կարգավորման սույն օրենսգրքի դրույթները:»:
Հոդված 4. Օրենսգրքի 17.1-ին հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել «՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի, իսկ նրանց բացակայության դեպքում՝ մինչեւ տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ» բառերը.
2) 4-րդ մասի «հոդվածի 1-ին եւ 1.2-րդ մասերին» բառերը փոխարինել «հոդվածին» բառով, «եւ 5-րդ կետերին» բառերը՝ «կետին» բառով, իսկ նույն մասը «101-րդ հոդվածին,» բառերից հետո լրացնել «102.2-րդ հոդվածի 5-րդ մասին,» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 18.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով» եւ «կամ որտեղ աշխատողը պետք է գտնվի կամ պետք է ներկայանա՝ իր աշխատանքով պայմանավորված,» բառերը.
2) 2-րդ մասի «աշխատանքի հիմնական վայր (հիմնական աշխատավայր) է» բառերը փոխարինել «աշխատանքային պայմանագրով որպես աշխատանքի վայր (աշխատավայր) է սահմանվում» բառերով.
3) 2-րդ մասի 1-ին կետից եւ 2-րդ կետի «ա» ենթակետից հանել «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով» բառերը.
4) 3-րդ կետից հանել «աշխատանքային պայմանագրով» եւ «հիմնական» բառերը.
5) 3-րդ մասի «հիմնական վայր (հիմնական աշխատավայր)» բառերը փոխարինել «վայր (աշխատավայր)» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 84-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, աշխատանքային» բառերը փոխարինել «Աշխատանքային» բառով.
2) 1-ին մասում՝
ա. «Աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, աշխատանքային» բառերը փոխարինել «Աշխատանքային» բառով,
բ. 1-ին կետից հանել «անհատական իրավական ակտն ընդունելու,» բառերը,
գ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) գործատուի հարկ վճարողի հաշվառման համարը եւ
ա. անվանումը կամ
բ. ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, հայրանունը.»,
դ. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6) պաշտոնի անվանումը եւ
ա. աշխատանքային գործառույթները կամ
բ. հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հավելված.»,
ե. 8-րդ կետը «աշխատողներին» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով, իսկ «լրավճարները» բառից հետո՝ «: Պետական կամ տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետական կամ համայնքային կազմակերպություն կամ հիմնարկ չհանդիսացող կազմակերպություններում ցանկության դեպքում, որպես այլ պայման, աշխատանքային պայմանագրում կարող են նշվել նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված լրավճարները:» բառերով,
զ. 9-րդ կետից հանել «անհատական իրավական ակտի կամ» բառերը,
է. 13-րդ կետից հանել «անհատական իրավական ակտը կամ» բառերը.
3) 3-րդ մասից հանել «աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում կամ գրավոր» բառերը եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Այլ պայմանները կարող են լինել հավելվածի տեսքով, որը չի արտացոլվում թվային համակարգում (այդ պարագայում թվային համակարգում նշում է կատարվում, որ աշխատանքային պայմանագիրն ունի հավելված): Աշխատանքային պայմանագրի հավելվածը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի անբաժանելի մաս, որը կողմերի համաձայնությամբ կարող է ներառել այլ պայմաններ:»:
Հոդված 7. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «պայմանագրի» բառից հետո լրացնել «եւ աշխատանքային պայմանագրի հավելվածի» բառերով.
2) 1-ին եւ 1.2-րդ մասերի «տասնչորս» բառը փոխարինել «տասնվեց» բառով.
3) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Աշխատանքային պայմանագիրը էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքվում է թվային համակարգի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 1.7-րդ մասով նախատեսված դեպքի: Աշխատանքային պայմանագիրը կնքվում է կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի էլեկտրոնային թվային ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի եւ աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:».
4) 1.1-1.3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.4-րդ մասով.
«1.4. Աշխատանքային պայմանագրերն էլեկտրոնային թվային ստորագրությամբ կարող են կնքվել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի միջոցով: Տվյալ դեպքում աշխատանքային պայմանագիրը կնքվում է կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի էլեկտրոնային թվային ստորագրությամբ մեկ էլեկտրոնային պայմանագիր կազմելու միջոցով: Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ է մտնում թվային համակարգի միջոցով այն գործատուի եւ աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը, եթե այդ պայմանագրով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:».
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.5-րդ եւ 1.6-րդ մասերով.
«1.5. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի, իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը հավելվածը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին կամ խնամակալին:
1.6. Աշխատանքային պայմանագրի հավելվածը կարող է կնքվել նաեւ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով՝ այն կողմերի միջեւ փոխանակելով, որը հնարավորություն է տալիս հաստատելու աշխատանքային պայմանագրի հավելվածի իսկությունը եւ ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագրի հավելվածն ստորագրած կողմն աշխատանքային պայմանագրի հավելվածի մեկ օրինակը մյուս կողմին է տրամադրում եւ նրա ստորագրելուց հետո այն ստանում է հետեւյալ մեկ կամ մի քանի եղանակներով.
1) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված օրինակը պատվիրված նամակով ստանալու մասին ծանուցմամբ, մյուս կողմի տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու միջոցով.
2) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված օրինակի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապով ուղարկելու միջոցով.
3) աշխատանքային պայմանագրի հավելվածի ստորագրված եւ էլեկտրոնային պատկերատպված (սկանավորված) օրինակը կամ աշխատանքային պայմանագրի հավելվածի էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով (այդ թվում՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) ուղարկելու միջոցով:».
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.7-րդ մասով.
«1.7. Սույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքում գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից՝ կողմերի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, գործատուն հանձնում է աշխատողին:»:
Հոդված 8. Օրենսգրքի 89-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 1.1-ին մասի «եւ 5-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով, իսկ «փաստաթղթերը պահպանվում են» բառերը՝ «փաստաթուղթը պահպանվում է» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «կամ առավել վաղ ընդունված աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի» բառերը:
Հոդված 10. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի» բառերը:
Հոդված 11.
Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-ին գլխով.
Հոդված 102.1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը եւ համակարգի կիրառման հիմնական սկզբունքները
1. Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը (այսուհետեւ՝ թվային համակարգ) տվյալների ամբողջություն է, որի նպատակն է՝
1) ապահովել աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի, ինչպես նաեւ դրանում փոփոխությունների վերաբերյալ տվյալների մուտքագրմամբ կնքումը (ընդունումը) եւ օգտագործումը, ինչպես նաեւ մուտքագրումից հետո այդ տվյալների ներբեռնելու հնարավորությունը.
2) աջակցել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացմանը:
2. Թվային համակարգի կիրառման հիմնական սկզբունքներն են՝
1) աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության արդյունավետության ապահովումը.
2) թվային համակարգից սույն օրենսգրքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող աշխատանքային հարաբերությունների կողմերի համար թվային համակարգում առկա տվյալների ցանկացած պահի հասանելիությունը:
Հոդված 102.2. Թվային համակարգի կառավարումը, տվյալներին հասանելիությունը, տեխնիկական պահանջները եւ կառավարման կարգը
1. Թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. Տեսչական մարմնին տրվում է թվային համակարգի տվյալներին հասանելիություն օրենքով սահմանված կարգով վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների նկատմամբ օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում իրականացվող վերահսկողության համար:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներին տրվում է թվային համակարգի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որն անհրաժեշտ է աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու կամ աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգումներ, ինչպես նաեւ աշխատողի համար հաշվարկված եւ վճարված եկամուտների, հաշվարկված (վճարված) եկամտային հարկի, սոցիալական եւ պարտադիր այլ վճարների համապատասխանության նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու համար օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը թվային համակարգի օտարերկրյա աշխատողի տվյալներին հասանելիություն տրվում է այն ծավալով, որն անհրաժեշտ է օտարերկրյա աշխատողի ներգրավման https://workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացված դիմումների հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքն ապահովելու համար:
5. Թվային համակարգում գործատուին եւ աշխատողին տրվում է էլեկտրոնային տվյալներին հասանելիության պատուհան (անձնական էջ): Մինչեւ տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում էլեկտրոնային տվյալներին հասանելիությունը տրվում է աշխատանքային պայմանագիրը կնքող ծնողին կամ խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին:
6. Թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու եւ թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 12. Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետում «3-5-րդ» բառերը փոխարինել «3-4-րդ» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, բացառությամբ այն դեպքի, երբ գործատուն աշխատողի կողմից գրավոր տեղեկացվել է աշխատողի համատեղությամբ աշխատելու վերաբերյալ» բառերը:
Հոդված 14. Օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով» բառերը:
Հոդված 15. Օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերից հանել «կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով» բառերը:
Հոդված 16. Օրենսգրքի 216-րդ հոդվածից հանել «(կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով)» բառերը:
Հոդված 17. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-4-րդ եւ 7-րդ կետերի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերը, 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-4-րդ եւ 7-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 7-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը գործում են մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը:
4. 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրում իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով) մուտքագրման պահին գործող պայմաններով: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված եւ շարունակվող աշխատանքային պայմանագրերի թվային համակարգ մուտքագրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով ծագած աշխատանքային հարաբերությունները շարունակվում են այդ իրավական ակտով, եւ դրանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթները:
6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչեւ 2025 թվականի մարտի 1-ը, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի, որն ընդունվում է մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.12.2024
Երեւան
ՀՕ-525-Ն