ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «մարմիններին» բառից հետո լրացնել «եւ կազմակերպություններին» բառերով եւ նույն կետից հանել «եւ օտարման առաջարկվող» բառերը:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «մարմիններին» բառից հետո լրացնել «եւ կազմակերպություններին» բառերով եւ նույն կետից հանել «եւ օտարման առաջարկվող» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով մինչեւ 2025 թվականի ապրիլի 1-ը պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
07.05.2025
Երեւան
ՀՕ-86-Ն