Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.05.2025

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի «5. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.13-5.15-րդ կետերով.
 
«5.13. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի (օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի մասնաճյուղի) գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
5.14. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի յուրաքանչյուր մասնաճյուղի գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
5.15. Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի (օտարերկրյա կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի) յուրաքանչյուր ներկայացուցչության գործունեության համար՝ տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.06.2025
Երեւան
ՀՕ-177-Ն