ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 29.05.2025
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 6.2-րդ մասում «11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ ենթակետերով» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «6. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
«14. | Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցում՝ ըստ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակների |
ԿԲ | - | - | - | - | - | Հ | -»: |
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
23.06.2025
Երեւան
ՀՕ-170-Ն