Armenian      
Կենտրոնական բանկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.05.2025

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին»  1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը1» կետով.

«ը1) կրիպտոակտիվների շուկան եւ կրիպտոակտիվներով ծառայությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր.»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ1» կետով.

«զ1) կրիպտոակտիվներ ձեռք բերողների պաշտպանության, կրիպտոակտիվների շուկայում կրիպտոակտիվների արդար գնագոյացման համակարգի ձեւավորման ու պահպանման, կրիպտոակտիվների արդար, թափանցիկ եւ վստահելի շուկայի կանոնակարգված եւ բնականոն գործունեության եւ զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.»:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը «ապահովագրական» բառից հետո լրացնել «, կրիպտոակտիվների» բառով:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի «ժէ» կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով, իսկ «ներդրումային ընկերությանը,» բառերից հետո՝ «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձին,» բառերով:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «գաղտնի համարվող» բառերը փոխարինել  «կամ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծառայողական» բառերով:

Հոդված 6. Օրենքի 39.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը  «(Երաշխիքային ֆոնդի կառավարման մասով)» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց»  բառերով.

2) 5-րդ մասը «ներդրումային ընկերություններում,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մոտ,» բառերով.

3) 6-րդ մասը՝

ա. «ներդրումային ընկերություններում,» բառերից հետո լրացնել  «, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց մոտ,» բառերով,

 բ. ««Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»» բառերից հետո լրացնել «կամ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով.

4) 7-րդ մասը «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ,» բառերով:

Հոդված 7. Օրենքի 39.5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ժե» կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով.

2) 6-րդ մասը «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ,» բառերի համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 8. Օրենքի 39.10-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 39.10. Բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական, վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի եւ Կենտրոնական բանկի միջեւ կնքվող պայմանագիրը».

2) 1-ին մասը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով.

3) 1-ին մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով.

4) 2-րդ մասը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով.

5) 3-րդ մասի «ը» կետը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով:

Հոդված 9. Օրենքի 39.12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «ե» կետը «ներդրումային ընկերությունը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը,» բառերով.

2) 3-րդ մասը՝

ա. «ներդրումային ընկերությունը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը,» բառերով,

բ. «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով.

3) 4-րդ մասը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով:

Հոդված 10. Օրենքի 39.13-րդ հոդվածը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով:

Հոդված 11. Օրենքի 39.14-րդ հոդվածը «ներդրումային ընկերության,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի,» բառերով:

Հոդված 12. Օրենքի 39.15-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «ներդրումային ընկերությունը,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձը,» բառերով:

Հոդված 13. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

23.06.2025
Երեւան
ՀՕ-172-Ն