Armenian      
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.05.2025

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների, որոնց մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Ռիսկայնությունը որոշող չափանիշների հաշվարկման եւ գնահատման կարգը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինը.»:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչապետի որոշման ընդունումից հետո՝ եռամսյա ժամկետում:

2. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական բյուջեի կատարման հսկողության շրջանակներում սկսված ստուգումների վրա տարածվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործած կարգավորումները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

26.06.2025
Երեւան
ՀՕ-192-Ն