ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) ամբողջ տեքստում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողով» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 8-րդ մասում ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով» բառերը փոխարինել ««Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով» բառերով, իսկ ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը՝ ««Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 20-րդ եւ 26-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 171.8-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «ոչ ամբողջական» բառերից հետո լրացնել «կամ ապակողմնորոշիչ» բառերով.
2) 1-ին եւ 2-րդ մասերը «ոչ ամբողջական» բառերից հետո լրացնել «կամ ապակողմնորոշիչ» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասում «158-րդ հոդվածի երկրորդ եւ քսաներորդ մասերի,» բառերը փոխարինել «158-րդ հոդվածի երկրորդ մասի,» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
14.07.2025
Երեւան
ՀՕ-210-Ն