ՕՐԵՆՔԸ
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.07.2025
Հոդված 1.
«Արժեթղթերի շուկայի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին» բառերը փոխարինել «Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
14.07.2025
Երեւան
ՀՕ-218-Ն