ՕՐԵՆՔԸ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.07.2025
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«Գովազդում ապրանքի գնի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում պետք է պահպանվեն ապրանքի գնի ներկայացման՝ օրենսդրությամբ սահմանված կանոնները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
14.07.2025
Երեւան
ՀՕ-208-Ն