ՕՐԵՆՔԸ
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.07.2025
Հոդված 1.
«Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Կառավարությունը տրանսպորտի առանձին տեսակներով իրականացվող ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով կարող է նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար հաստատել աջակցության ծրագրեր:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
18.07.2025
Երեւան
ՀՕ-245-Ն