ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«11) եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք են բերվել կամ ներմուծվել են թեթեւ մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթեւ մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով համարվում է, որ թեթեւ մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել կամ ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում.
12) եթե 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո լիզինգի (տարատեսակների) պայմանագրերով ստացվել են թեթեւ մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթեւ մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար:»:
Հոդված 2. Օրենսգրքի 73-րդ հոդվածում`
1) 8.1-ին մասում՝
ա. առաջին պարբերությունը «ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի, բացառությամբ» բառերից առաջ լրացնել «2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ձեռք բերված կամ ներմուծված՝» բառերով,
բ. երկրորդ պարբերությունը «առանձնացված» բառից հետո լրացնել «՝ հաշվանցված (պակասեցված)» բառերով,
գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ ձեռք բերված կամ ներմուծված՝ վարձույթով տրամադրելու նպատակով օգտագործված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետությունում մատակարարման մասով սույն մասի համաձայն ԱԱՀ-ի բացասական տարբերությունը հաշվարկելիս տվյալ տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետությունում մատակարարման գործարքի մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարին ավելացվում են նաեւ տվյալ տրանսպորտային միջոցի վարձույթով տրամադրման ծառայության մասով Օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ հաշվարկային փաստաթղթերով տվյալ տրանսպորտային միջոցը նույնականացնող տվյալների առկայության դեպքում:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.2-րդ մասով.
«8.2. Եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք բերված կամ ներմուծված թեթեւ մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի գումարներն Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն նվազեցվել են հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից, ապա տվյալ ավտոմեքենայի հետագա օտարման դեպքում նախկինում չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարներն ավելացվում են թեթեւ մարդատար ավտոմեքենայի օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին՝ տվյալ թեթեւ մարդատար ավտոմեքենայի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ թեթեւ մարդատար ավտոմեքենայի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:
Սույն մասով սահմանված դեպքում ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ԱԱՀ-ի գումարների ավելացումը կատարվում է, եթե թեթեւ մարդատար ավտոմեքենայի օտարման պահին օտարողը, Օրենսգրքի համաձայն, համարվում է ԱԱՀ վճարող՝ անկախ թեթեւ մարդատար ավտոմեքենայի ձեռքբերման կամ ներմուծման պահին ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքից:»:
Հոդված 3. Օրենսգրքի 109-րդ հոդվածում`
1) 1.2-րդ մասը «դիլեր չհանդիսացող» բառերից հետո լրացնել «կամ լիզինգատու չհանդիսացող» բառերով.
2) 1.2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը «նպատակով» բառից հետո լրացնել « 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ» բառերով.
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը եւ 3-րդ հոդվածի 1-ին կետը տարածվում են 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
18.07.2025
Երեւան
ՀՕ-243-Ն