Armenian      
Փաստաբանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.07.2025

Հոդված 1.  «Փաստաբանության մասին»  2004 թվականի  դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը «բացառությամբ այն դեպքերի, երբ» բառերից հետո լրացնել «փաստաբանը կասկածում է կամ բավարար հիմքեր ունի կասկածելու, որ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.07.2025
Երեւան
ՀՕ-266-Ն