ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի եւ ԵՊՀ ուսանողների հանդիպման առանցքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատմանը եւ սահմանագծմանը վերաբերող հարցերն էին:
Պատգամավորը նշել է, որ համապատասխան աշխատանքների ավարտից հետո հնարավոր կլինի երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիր կնքել: Սերգեյ Բագրատյանը կարեւորել է հարցի լուծումը` նշելով, որ այն չպետք է թողնել սերունդներին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ համայնքների խոշորացմանը, այդ գործընթացի դրական եւ բացասական կողմերին: Պատգամավորը նշել է, որ կան խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում լուծելի են:
Սերգեյ Բագրատյանը հորդորել է ուսանողներին լինել ակտիվ եւ լավ սովորել: «Մեր նպատակն է ունենալ այնպիսի երկիր, որտեղ երիտասարդությունը կցանկանա ապրել եւ զարգացնել իր հայրենիքը»,- ասել է պատգամավորը:
Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 23-ին: