ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 5-ին կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցել են Արդարադատության նախարարության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցիչներ:
Քննարկումներն ընթացել են Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովի եւ բարեվարքության կանոնակարգի վերաբերյալ: