National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
29.11.2024
Հակոբ Արշակյանն ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
1 / 10

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը:

Հակոբ Արշակյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Ղազախստանի Հանրապետություն-Հայաստանի Հանրապետություն միջխորհրդարանական բարեկամության ներկայացուցչական խմբի այցը Հայաստան խթան կհաղորդի երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը: Նա ընդգծել է, որ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ օրենսդիր մարմինների տեսանկյունից կարեւորագույն երկկողմ նախագծերի իրականացման վրա:

Դրական գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ Հակոբ Արշակյանն իր երախտագիտությունն է հայտնել ղազախական կողմին այս տարվա մայիսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների նպատակով հարթակ տրամադրելու համար:

«Ուրախ եմ նշել, որ Ղազախստանը ողջունում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը, ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը, եւ որի նպատակն է նպաստել տարածաշրջանի բոլոր երկրների փոխշահավետ տրանսպորտային համագործակցությանը»,- նշել է Հակոբ Արշակյանը: Նա ընդգծել է, որ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը լայն հնարավորություններ է բացում երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ կառուցողական համագործակցության համար, ներառյալ միջազգային խորհրդարանական կառույցների միջոցով փոխգործակցության խթանումը:

Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի եւ ընդունելության համար՝ ընդգծելով, որ այս այցը հիանալի հնարավորություն է քննարկելու համագործակցության օրակարգային հարցեր: «Մենք հետաքրքրությամբ հետեւում ենք Հայաստանի վարած քաղաքականությանը, տնտեսության զարգացման գործընթացներին: Հայաստանը, վստահորեն, քայլեր է անում դեպի բարեփոխումներ՝ ի շահ ժողովրդի բարեկեցության»,- ասել է Մուկաշ Իսկանդիրովը:

Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացմամբ՝ շեշտելով, որ 2024 թվականի ինն ամիսների ընթացքում այն կազմել է 71,5 մլն ԱՄՆ դոլար:

Կողմերը նշել են, որ առկա է չօգտագործված ներուժի իրացման պահանջարկ:

ԱԺ նախագահի տեղակալի դիտարկմամբ Հայաստանը կարեւորում է Ղազախստանի հետ նաեւ մշակութային եւ հումանիտար ոլորտում համագործակցության զարգացումը: Նա վերահաստատել է մեր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը խթանելու ռազմավարական համագործակցությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:


29.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր: ...

29.11.2024
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելուն վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի եւ Էլինար Վարդանյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել քննարկում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելուն վերաբերող հարցերի շուրջ: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Լեռնային Ղարաբաղից բ...

29.11.2024
Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի ավարտից կես ժամ հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի  Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնո...

29.11.2024
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները միջազգային գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության մեխանիզմները
Վերջին տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտի նկատմամբ մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում՝ դրանով աջակցելով պետությանը լուծելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց խնդիրները: Այդ կազմակերպություններից է նաեւ «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am