National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
29.11.2024
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելուն վերաբերող հարցեր
1 / 13

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանի եւ Էլինար Վարդանյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել քննարկում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելուն վերաբերող հարցերի շուրջ:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, իրավապաշտպաններ, ՀՀ գործադիր մարմնի ներկայացուցիչներ:

Պատգամավորները նկատել են, որ այս հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն թե՛ իրավապաշտպաններն ու իրավաբանները, թե՛ ԼՂ մեր հայրենակիցները: «Բայց այսօր փորձենք հասկանալ, թե իրականում խնդիրն ինչում է: Սեպտեմբերի տվյալներով, ինչպես մեզ փոխանցել են, 4300 մեր հայրենակից է դիմել, որոնցից 3000-ն արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն»,- ասել է Էլինար Վարդանյանը՝ հավելելով, որ նշված թվերը կարող են մի փոքր փոփոխված լինել:

Ելույթներ ունեցողները նկատել են՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք չեն շտապում ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ պայմանավորված մի քանի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Իսկ պատճառները բազմաբնույթ էին. դրանք վերաբերում էին ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ԼՂ վերադառնալու հետ կապված մտահոգությանը, քաղաքացիություն ստանալուց կարճ ժամանակ հետո զինծառայության զորակոչվելուն, փաստաթղթերի հետ կապված խնդիրներին, սոցիալական հարցերին եւ այլն:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է հարցի հետ կապված իրավական կարգավորումները, իրականացվող աշխատանքները, պատասխանել ներկաների հարցերին:

Քննարկման ընթացքում ներկայացվել են տվյալներ, ըստ որոնց՝ նախորդ օրվա դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արդեն դիմել է 6338 բռնի տեղահանված անձ, քաղաքացիություն ստացել է 4394-ը:

Ամփոփելով քննարկումը՝ Էլինար Վարդանյանը նշել է, որ հարցը մնում է օրակարգային: Պատգամավորի խոսքով քննարկումները կլինեն շարունակական:


29.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 29-ին Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր: ...

29.11.2024
Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ դեկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի ավարտից կես ժամ հետո կառավարության նախաձեռնությամբ կգումարվի  Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնո...

29.11.2024
ԱԺ մշտական հանձնաժողովի անդամները միջազգային գործընկեր կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության մեխանիզմները
Վերջին տարիներին սոցիալական պաշտպանության ոլորտի նկատմամբ մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում՝ դրանով աջակցելով պետությանը լուծելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց խնդիրները: Այդ կազմակերպություններից է նաեւ «Դիմոքրասի Ինթերնեշնլ» կազմա...

29.11.2024
Հակոբ Արշակյանն ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը: Հակոբ Արշակյանը շնորհավորել է ներկաներին Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ: «Վստահ եմ, որ Ղազախստանի Հան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am