Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ հունվարի 23-ին՝ ժամը 15:00-18:00-ը, «Dvin Seven Visions» հյուրանոցում տեղի կունենա «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը:
Ազգային ժողովում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք «Dvin Seven Visions» հյուրանոց ներկայանալ ժամը 14:30-ից ոչ ուշ՝ պարտադիր ունենալով ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանը լուսաբանելու համար նախատեսված հավատարմագրերը:
Ժամը 18:15-ին պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: