ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը եւ Ալեն Սիմոնյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում եւ ՀՀ օրհներգի տեքստը վերադասավորել անյպես, որ ավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով:
Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի խոսքով օրինագծի նպատակը ՀՀ խորհրդանիշներից մեկի` օրհներգի նկատմամբ միասնական մոտեցում ունենալն է: «ՀՀ օրհներգ ասելով` հստակ հասկանանք, թե որն է ՀՀ օրհներգը, ինչ տեքստով, ինչ երաժշտությամբ եւ ինչ տեւողությամբ ու նրբերանգներով այն պետք է լինի»,- նշել է նա:
Հանձնաժողովի նախագահի խոսքով ՀՀ օրհներգը տարբեր ժամանականերում, տարբեր միջոցառումների ժամանակ կատարվել է տարբեր կերպ: Ըստ նրա` օրհներգի պաշտոնական տարբերակը որեւէ տեղ հրապարակված չէ, կան բազմաթիվ կատարումներ: Ուստի, հեղինակներն առաջարկում են օրենքով ամրագրել, որ Կառավարության կայքէջում հրապարակվի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի տեքստի խմբագրված տարբերակը, եւ այդ տարբերակը հնչի օրենքով նախատեսված բոլոր դեպքերում:
Նախագծով առաջարկվում է նաեւ ամրագրել օրհներգի հաստատված երաժշտական եւ տեքստի կարճ խմբագրությամբ տարբերակը` մարզական միջոցառումների ժամանակ հնչեցնելու համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ, նշել է, որ այն ամբողջությամբ համահունչ է պետության կողմից վարվող քաղաքականությանը: Նախարարը նշել է, որ փոփոխված օրհներգը պարտադիր կհնչի դպրոցներում, բուհերում ինչպես նաեւ նախադպրոցական հաստատություններում եւ քոլեջներում:
ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը:
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները: Հայաստանում են Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ...
Տեղի կունենան ԱԺ խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունվարի 23-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:40-12:00:...
Առաջարկվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել Էկոնոմիկայի նախարարությանը, պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը՝ Ֆինանսների նախարարությանը
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային ոլորտի կարգավորման գործառույթը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, իսկ պետություն-մասնավոր գործընկերության զարգացման ոլորտը տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարություն: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: ««Կառավարության կառ...
Քննարկվել է Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրում նախատեսվող փոփոխությունը
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը հանձնել Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը: Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժան...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արսեն Թորոսյանը
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արսեն Թորոսյանի թեկնածությունը: ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հունվարի 22-ի նիստում հայտնել է, որ կայացած քվեարկության արդյունքում 64 կողմ ձայնով Արսեն Թորոսյանն ը...
Քննարկվել է ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու հարցը
Համաձայնագրով հիմքեր են ստեղծվում Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների մաքսային ծառայությունների միջեւ մաքսային բնագավառում համագործակցության ձեւավորման, երկկողմ հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք կարգավորման, սերտացման եւ փոխադարձ շահավետ գործակցության հնարավորությունների ամրա...
Առաջարկվում է խստացնել ֆինանսական հաշվետվությունը չհրապարակելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն` օրենքով սահմանված դեպքերում եւ ժամկետներում ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսն...
Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները
Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ հունվարի 23-ին՝ ժամը 15:00-18:00-ը, «Dvin Seven Visions» հյուրանոցում տեղի կունենա «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը: Ազգային...
Քննարկվել են «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները
Նախաձեռնության նպատակն է հանրային ներդրումային ծրագրերի կառավարման եւ բյուջետային գործընթացի միջեւ ներդաշնակության ապահովումը: Ներկայում հանրային ներդրումային ծրագրերի կառավարման գործընթացը կարգավորվում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքից բխող հանրային ներդրումների վերհանման, մշակմ...
Փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանությանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է սոցիալական արդարության համատեքստում` փոխադրամիջոցների սեփականատերերի շահերի պաշտպանության նկատառումներից ելնելով. այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Հունվարի 22-ի ԱԺ հերթական նիստում քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությ...
Որոշ ենթակայաններ վերակառուցելու նպատակով 40.000.000 դոլարի չափով վարկ կտրամադրվի Հայաստանին
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ եւ «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները, որոնք կառուցվել են դեռեւս 1960-1970-ական թվականներին: Վարկային համաձայնագիրը 40.000.000 դոլարի չափով է: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 15-ը՝ արտոնյա...
Կրթության բնագավառի տեսչական վերահսկողությունն իրականացվելու է ստուգման, տեսչավորման, դիտարկման եւ այլ ձեւերի միջոցով. խորհրդարանն օրենքի նախագիծը քննարկել է առաջին ընթերցմամբ
Կրթության տեսչական մարմնի կանոնադրությամբ, որպես վերջինիս առաջնային գործառույթներ, նախատեսված են կրթության որակի նկատմամբ վերահսկողության իրականացումը եւ կրթության որակի բարձրացումը, մինչդեռ տեսչական մարմնի վերահսկողության միակ գործիքն այս պահի դրությամբ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կա...