Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 01-Ի
ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.04.2022

1. Քննարկված հարցը`
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի պահանջով հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

Քվեարկության արդյունքները` կողմ` 51, դեմ` 18, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Որոշումն ընդունվել է


2. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքի նախագիծը ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»
Պ-222-31.03.2022-ՏՏԳՇ-011/1
Հեղինակներ` Վահագն Հովակիմյան, Վլադիմիր Վարդանյան, Արփինե Դավոյան
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի այս հարցի քվեարկությանը:

Քվեարկության արդյունքները` կողմ` 58, դեմ` 4, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ


Ժամը 13:33-ին նիստն ընդմիջվեց` նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար:

Ժամը 17:51

3. Քննարկված հարցը`
ՀՀ օրենքի նախագիծը ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»
Պ-222-31.03.2022-ՏՏԳՇ-011/1

Երկրորդ ընթերցման նախագիծ

Հեղինակներ` Վահագն Հովակիմյան, Վլադիմիր Վարդանյան, Արփինե Դավոյան
Քվեարկության արդյունքները` կողմ` 57, դեմ` 3, ձեռնպահ` 0  |  Անհատական քվեարկություններ
Օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորներ Աննա Մկրտչյանի եւ Լիլիթ Մինասյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում կարգապահական միջոցը:

Արտահերթ նիստն ավարտվեց ժամը 17:58-ին: