Տպել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ
 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 04 -08-Ի
ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ  ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

04.07.2025

1. Քննարկված հարցը`

Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին
1102-09.06.2025--012/0

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեցին, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցի «Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» հարցի քննարկմանը:


2. Քննարկված հարցը`

Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին
1103-09.06.2025--012/0

Հարցի քննարկումը մնացել է անավարտ:

07.07.2025

Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին»
1103-09.06.2025--012/0

Ժամը 16:00-17:00` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները` կողմ` 59, դեմ՝ 0:

Որոշումն ընդունվել է


ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին»
1102-09.06.2025--012/0

Ժամը 16:00-17:00` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները` կողմ` 59, դեմ՝ 0:

Որոշումն ընդունվել է


Քննարկված հարցը`

Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին
1119-03.07.2025--012/0

Հարցի քննարկումը մնացել է անավարտ:

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորներ Արթուր Սարգսյանի եւ Տիգրան Պարսիլյանի նկատմամբ կիրառեց նախազգուշացում կարգապահական միջոցը:


08.07.2025

1. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին»
1119-03.07.2025--012/0

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Աշակյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում:


Ժամը 15:30-16:00` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները` կողմ` 62, դեմ՝ 0:

Որոշումն ընդունվել է


2. Քննարկված հարցը`
ՀՀ Ազգային ժողովի որոշումը «Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին»
1120-03.07.2025--012/0

Ժամը 16:50-17:20` գաղտնի քվեարկություն:

Գաղտնի քվեարկության արդյունքները` կողմ` 62, դեմ՝ 0:

Որոշումն ընդունվել է

Արտահերթ նստաշրջանն ավարտվեց ժամը 17:26-ին: