ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՏԱՍՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 13
Ժամը 10:00
ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Բարև ձեզ, հարգելի պատգամավորներ, խնդրում եմ տեղադրել քարտերը և նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։
Գրանցվել է 70 պատգամավոր, քվորում ունենք, կարող ենք սկսել։
Հարգելի պատգամավորներ, շարունակում ենք քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ Այժմ՝ հերթագրում ելույթի համար։ Խնդրում եմ ուշադիր լինել, հերթագրում։
Ջուլիետա Ազարյանին գրանցեք, Վլադիմիր Վարդանյանին, ի՞նչ, գրանցենք, հա՞, պարոն Վարդանյան, գրանցեք։ Պարոն Ալեքսանյան…
Նորից ենք հերթագրվում, մի արեք, նստեք, նորից ենք հերթագրվում։ Կրկին Հերթագրում, ուշադրություն։ Գեղամ Մանուկյան, համեցեք։ Լռություն դահլիճում։
Գ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Սիրելի հայրենակիցներ, նախ՝ մի առաջարկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության այն պատգամավորներին, որոնց ելույթների մեծ մասը, այսպես, շպարգալկեքով նվիրված է Դաշնակցությանը։ Առաջարկս. ամեն անգամ այդ նիստերից հետո մի քանի քայլ ներքև, կարծեմ՝ Դեմիրճյան 17 շենքի պատին փակցված է տարիներ շարունակ Հայաստանի կոմունիստական կուսակցության գաղափարական գծով քարտուղար Գալուստ Գալոյանի հուշատախտակը, ով ապրել է այնտեղ և գործել ՑԿ-ի շենքում։ Ամեն անգամ անցնելուց ասեք՝ ընկեր Գալոյան, հակադաշնակցական, բոլշևիկյան, կոմունիստական այն պայքարը, որ ծավալվել էր Հայաստանում 70 տարի, ունի փայլուն ժառանգորդներ, մենք շարունակում ենք պայքարել Դաշնակցության դեմ։
Սիրելի հայրենակիցներ, իրականում այսօրվա ելույթն անձնապես ինձ համար շատ դժվար է։ Այս ամբիոնից ես ուզում եմ հանդես գալ փաստաբանի դերով։ Փաստաբան մի ամբողջ սերնդի և մասնակից մի ամբողջ սերնդի անդամ մի սերնդի, որ 1988 թվականին ազնիվ մղումներով, հավատքով, համոզմունքով, նաև նախկին տարիներին թույլատրված-չթույլատրված գրականությամբ, թերթերով, լսելով ծնողներից տարբեր պատմություններ, լսելով տատիներից, պապիներից տարբեր պատմություններ, ոտքի ելավ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության համար։
Ես հանդես եմ գալիս որպես ներկայացուցիչ մի սերնդի, որ 1988 թվականին Ազատության հրապարակում 18, 19, 20 մեզնից շատ ավելի տարիքով մարդիկ հակառակ բոլոր դժվարությունների՝ կանգնեցին միասնական, բռունցքները պարզած, բացականչեցին՝ միացում, որը հետո, փուլ առ փուլ զարգանալով, ի վերջո, պետք է հանգեցներ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունմանը 1990 թվականի օգոստոսի 23-ին, հետո՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության հռչակագրին, մինչ այդ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակմանը, դեկտեմբերի 10-ին՝ անկախության հանրաքվեին, ու 30 տարի մեր զույգ պետությունները նավարկեին, հակառակ բոլոր դժվարություններին՝ մեր ժողովրդին պարգևելով արժանապատվություն, մեր ժողովրդի մեջքը պինդ պահելով, մեր երկիրն ամբողջ աշխարհում ներկայացնելով որպես ուժեղ դիվանագիտությամբ, որպես ուժեղ զինված ուժերով, որպես միասնական մի երկիր, որ հարգանքի էր արժանանում։
Ես ցանկանում եմ հանդես գալ մեկը, որն 1988 թվականին, եթե ասում ենք՝ փետրվարին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, այդպես չէ. 1987 թվական հոկտեմբեր ամիս, այն ժամանակ Թատերական հրապարակ, էկոլոգիական ցույցն էր ընդդեմ Աբովյանի գազի պահեստարանների, հանկարծ թռուցիկներ բաժանվեցին՝ հաջորդ շաբաթ օրն Արցախ՝ Ղարաբաղ, ցույց է լինելու։ 1987 թվական հոկտեմբեր ամիս ՑԿ-ի դեմը, մի քիչ վերև՝ Կաթնատան շենքի դեմ, այդ ուսանողներին, որոնք եկել էին ցույցի, հետո Կոմսոմոլի ՑԿ-ի աշխատողները, «կակեբեիչնիկերը» հարձակվեցին, ծեծի ենթարկեցին, ու այն ժամանակ արցախյան հարցը թո՞կ էր։ Թո՞կ էր արդյոք մի ամբողջ սերնդի համար, որ ընդհատակով պայքարեց, հիմնեց Խորհրդային Հայաստանում ընդհատակյա կազմակերպություն, որոնք «Փարոս» թերթում տպում էին Ղարաբաղի մասին հոդվածները, խոսում Հայաստանի ռուսականացման վտանգի մասին, սիբիրներում մահանում, ինչպես օրինակ՝ Շիրակցի Մկրտչյան Իշխանը, ինչպես Զատիկյան Ստեփանը, ինչպես հարյուրներով մարդիկ բանտարկվում էին, այս դահլիճում էին նստած նաև մարդիկ, հիմա հանգուցյալ են, օրինակ՝ Վազգենը Կարախանյան։
Այդ սերունդը՝ հանուն Արցախի, հանուն մեր ժողովրդի իրավունքների պայքարի ժամանակ թոկն էր մեր խորհրդային ժողովրդի վզից հանում և երբեք չէր մտածում, որ մի օր գալու է մի իշխանություն, որն իր ապիկար գործունեությամբ ոչ միայն կորցնելու է այն ամենը, ինչին իմ սերունդը, ինձնից ավելի տարեկիցները և ավելի երիտասարդները, մեր Դուշման Վարդանները, Պետոները, Ասկոլկաները, մյուսները մեր վզից հանեցին այդ թոկը, իրական անկախության այդ ամբողջ զգացումը պարգևեցին, գալու է մի ապիկար, որ այդ ամեն ինչից զրկելու է մեր ժողովրդին և իր ամբողջ արածն արդարացնելու համար տասնյակ սերունդների պայքարը համարելու է թոկ։
Հիմա անկախության այս տրանսֆորմացիան, պետք է անկեղծ ասեմ, 1988 թվականից արդեն Ազատության հրապարակը քիչ-քիչ սկսում էր բաժանվել։ Աջ թևի վրա անկախականների խմբակն էր։ Խմբակ եմ ասում, որովհետև 1988 թվականին դեռ անկախության կողմնակիցների այդ շարքերը շատ ավելի զորավոր չէին։
Երեկ Ռուբեն Ռուբինյանն այստեղ ասում է՝ Անդրանիկ Քոչարյանն անկախության համար պայքարել է։ Պարոն Քոչարյան, լինենք անկեղծ, 1988 թվական սեպտեմբեր ամիս, մերգելյանցիները միացմա՞ն համար էին պայքարում, թե՞ անկախության։ Լինենք անկեղծ. Հետո տրանսֆորմացիա էր և 1989, 1990 թվականին էր, որ անկախության գաղափարը շատ ավելի զորացավ, որովհետև այդ օրերի ազգային պայքարի առաջին շարքերում, և մեծ մասը գիտակցում էր, որ չի կարելի օդի մեջ այդպես, ուղղակի կարգախոսներով գործընթաց սկսել, որովհետև հասկանում էին՝ ամեն քայլը պետք է լինի հետևողական։ Դրա համար էր 1988-ին Անդրանիկ Քոչարյանն էլ, չգիտեմ, Հակոբ Ասլանյանը՝ վստահ եմ, Հովիկ Աղազարյան, Նազարյան Գեղամ, Կնյազ Հասանովը՝ վստահ եմ, մի քիչ մասնակցել է, ու այսպես շարունակ այդ մարդիկ այդ փուլ առ փուլն էին բերում՝ միացումով, Արցախով, զույգ պետությունով, հասցնում անկախության։
Հիմա՝ անկեղծ, ես չէի կարող պատկերացնել, որ հասնելու եմ մի օրվան, որ ինձ, մյուսներին մեղադրեն, որ դուք հինգերորդ շարասյուն, անկախության դեմ, մեղադրեն Դաշնակցությանն անկախության դեմ։ Դաշնակցություն, որ տասնամյակներով նաև արդեն անկախ Հայաստանում հպարտացել է փետրվարյան ապստամբությունով, ապստամբություն՝ նշելով այն փաստը, որ արդեն խորհրդայնացած, բոլշևիկացած, դեռ չձևավորված Խորհրդային Միության, բայց Խորհրդային Միության տարածքում առաջին ազատագրական ապստամբությունը, որ բարձրացրել է, եղել է հայությունը Գառնիի՝ ազատագրելով Երևանը բոլշևիկներից։ Հիմա եկել, ինձ մեղադրում են անկախության դեմ պայքարի…
Եվ իրականում երեկ էլի Ռուբեն Ռուբինյանը մանիպուլացրեց, որովհետև իր խոսքի սկզբում ասաց՝ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի երեք կուսակցությունների հայտարարությունը, ես էլ ասացի՝ պատրաստակամ եմ։ Քրիստինե Վարդանյանը հրապարակեց ամբողջ տեքստը։ Ռուբեն Ռուբինյանն էլի մանիպուլացրեց։ Այդ տեքստում գրված էր, որ մեր հայրենիքի կենսագործունեությունը՝ մշակութային և այլն, էլի մանիպուլացրեց՝ ներկայացնելով մեր հայրենիք, որ Դաշնակցությունը 70 տարի եռագույնը պահած, մեր հայրենիքը պահած, անկախության գաղափարը պահած, կարող է՝ «հայրենիք» ասելով, համարել Խորհրդային Միությունը, դեռ վրադիր էլ՝ Ադրբեջանը։
Հայրենիքը Դաշնակցության համար, այո, ձեր պատկերացրած այդ 29,800 քառակուսի կիլոմետրի մեջ կուճռտած Հայաստանի ներկայիս Հանրապետությունը չէ, հայրենիքը շատ ավելի լայն է։ Եթե կուզեք, ես տեսական, դաշնակցական, դեռ 20-րդ դարի սկզբին, երբ չկար նույնիսկ անկախություն, Դաշնակցության տեսաբանների՝ Լևոն Շանթի, Գարեգին Խաժակի, ուսումնասիրությունները՝ հայրենիք, պետություն, ազգ, ժողովուրդ գաղափարների մասին կարող եմ տրամադրել։
Խնդրում եմ մի բան՝ Դաշնակցությունն իր ամբողջ գոյության ընթացքում տարբեր աշխարհընկալումներով տարբեր վերիվարումներ է ունեցել, տվել է հարյուրավոր, հազարավոր զոհեր, նահատակներ մինչև վերջին 44-օրյա պատերազմը։ Խնդրում եմ մի բան՝ ձեր քաղաքական պայքարի մեջ, ձեր ղեկավարի գործունեության արդյունքում՝ կորուստների, ուրացման արդարացման մեջ մենակ մի բան չկասկածեք՝ ցանկացած պարագայում Հայ հեղափոխական Դաշնակցությունը ու դաշնակցական ցանկացած անդամ, որ երդվում է Դաշնակցության դրոշի, զենքի, կանոնագրի ու ծրագրի վրա, մնում է և մինչև կյանքի վերջ մնալու է Հայաստանի անկախության զինվորը։ Շնորհակալ եմ։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար՝ Թադևոս Ավետիսյան, համեցեք։
Թ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
-Սիրելի հայրենակիցներ, մի փոքր շեղվելով այսօրվա օրակարգային թեմայից, բայց և այնպես, հարմար եմ գտնում անդրադառնալ, կարծում եմ՝ ավելի կարևոր հարցերի։
Ո՞րն է լավ, ո՞րն է վատ հավաքական մեր հայրենիքի, ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների համար, ո՞րն է սուտ, ո՞րն է իրական և ինչո՞ւ է իրականի քողի տակ սուտը քողարկվում։ Սրանք կարևոր հարցեր են, որովհետև իրապես կապված են մեր բոլորի ապագայի հետ։
Եկան իշխանության, ասում էին՝ ապագա, կա´ ապագա։ Իհարկե, լավ է դա։ Այո, ապագան շատ լավ է, որովհետև դա մեր սերունդներն են, մեր երազանքներն են, բայց ձեր դեպքում պիտի իրապես ասեիք՝ ապագա էլ կա, ապագա էլ։ Ի՞նչ էիք խոստանում, ի՞նչ եք բերել, փաթաթել մեր և մեր ժողովրդի վզին։ Ասում եք՝ ապաշրջափակումը վա՞տ է. իհարկե լավ է, իհարկե տնտեսական ինտեգրումը այլընտրանք չունի, աշխարհի միտումն է, բայց լավ է, եթե միակողմանի պարտադրված չի, լավ է, եթե ապաշրջափակման քողի տակ տնտեսական փափուկ ուժի գործադրում չի կամ տնտեսական էքսպանսիա չի։ Լավ է, եթե ապաշրջափակումը միայն ձեր նեղ քաղաքական նպատակադրումը չի՝ իշխանությունն ամեն գնով պահելու համար։ Լավ է, եթե փոխադարձ է, իրապե´ս փոխադարձ, ոչ թե TRIPP–ի ճանապարհի այլընտրանքը, որ իրենց խոստացել եք անխոչընդոտ անցում, ընդամենը ցորենի իրենց տարածքով փոխադրման թույլտվությունն է։
Հիմա ղազախական ցորենի մասին, պարոն Թունյան։ Իհարկե լավ է, որ մենք կարողանանք այլընտրանքային եղանակով պարենային անվտանգության հարց լուծենք, պարենային անվտանգության ապրանք բերենք ավելի որակով կամ ավելի էժան, բայց տնտեսական գնից բացի, այս դեպքում առաջնայինը աշխարհաքաղաքական գինն է, որի մասին դուք ավելի լավ գիտեք, որովհետև ավելի եք տեղեկացված, քան ես, բայց չեք բարձրաձայնում, որովհետև ձեր դեպքում նեղ քաղաքական շահը գերակայում է ազգային շահին։
Բացի աշխարհաքաղաքական գնից, ի՞նչ գին ենք մենք վճարում։ Վատ է, եթե այդ նվերը տրոյական ձիու տեսքով է։ Վատ է, եթե աշխարհաքաղաքական գինը մեր կենսական շահերի հաշվին է։ Չեմ հավատում, որ այդ գինը մեր կենսական շահերի հաշվին չի։
Բնական է, դուք կհարցնեք՝ ինչո՞ւ, որովհետև խոստացել էիք բերել համատարած երջանկություն հայ մարդու տուն։ Որտե՞ղ եք բերել համատարած երջանկություն։
Խոստացել էիք աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում։ Խաբել եք։
Խոստացել էիք միջին կենսաթոշակը հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղին 2021-26 թվականներին։ Խաբել եք, տարբերությունն էական է՝ 30-35 հազար դրամի չափով։ Թվերը կարող է մի քիչ այսկողմ-այնկողմ լինի, այդ հարցին պատասխանելուց, պարոն Թունյան, բովանդակությանն անդրադարձեք։ Հատուկ ձեզ համար տեղ եմ թողնում, որ գոնե թվային մի փոքր սխալին անդրադառնաք։
Խոստացել էիք նվազագույն աշխատավարձը հասցնել նվազագույն աշխատավարձի չափին, նվազագույն աշխատավարձը, այո, դարձնեք նվազագույն սպառողական զամբյուղի չափին։ Չեք արել։
Իսկ նվազագույն թոշակն էլ պիտի դարձնեիք պարենային զամբյուղի արժեքի չափ։ Դա էլ չեք արել, չեք անելու։
Դուք «բեյբի բում» էիք խոստացել, հայրենադարձություն, երեկ խոսեցի այդ մասին։
Ժողովրդագրական ցուցանիշները ձեր օրոք թռիչքաձև վատանում են։
Տնտեսական թռիչքաձև աճ էիք խոստանում, միլիարդավոր դոլարի ներդրումներ, բայց իրականում, երբ Covid համավարակն էր, մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը մեր երկրում կրկնակի անգամ տնտեսական անկումը գերազանցեց միջին տարածաշրջանը, որովհետև դուք ապիկար կառավարողներ էիք, որովհետև դուք օղիով էիք ուզում Covid-ը հանել և հետևանքները վերացնել, ինչը, բնականաբար, չստացվեց։ Հետո դուք մեղադրեցիք Covid-ին, արտաքին էֆեկտներին։ Իսկ երբ արտաքին էֆեկտով ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում դրական ազդակներ եղան տնտեսության մեջ, պարոն Թունյան, մի օր չասացիք իրականությունը, որ այդ բարձր տնտեսական աճը, թռիչքաձև աճը ձեզ հետ ուղղակի աղերս չունի և արտաքին գործոնի ազդեցությամբ էր։
Հա, այստեղ չմոռանամ, որ մի օր հարմար լինի, այն 2,6 միլիարդ եվրո Եվրամիությունից գումարը, որ պիտի ստանայինք, ինչքա՞նը ստացանք, որտե՞ղ ծախսվեց, ի՞նչ եղավ։
Միլիարդավոր կապիտալ ներդրումների տեղը կանդրադառնաք նաև կապիտալի փախուստի աճող միտմանը։
Նպաստից աշխատանք էիք խոստանում։ ՓՄՁ-ների արտոնությունը վերացրիք, օբյեկտիվ արտոնությունների բեռը կրկնապատկեցիք, հարկատուն հերոս է, բայց, իհարկե լավ է, որ հերոսների շրջանակն եք ընդլայնում, բայց հերոսին չեն հարստահարում, հարկային տեռորի չեն ենթարկում, տուգանքի մատերիալ չեն դարձնում, որովհետև դուք հակառակի մասին էիք ասում։ Իսկ տուգանքի մատերիալ, այո, կարմիր գծերը կան, շատանում են, արագաչափերը կան, շատանում են, և ասեմ ձեզ, որ կարմիր գծերի նաև վճարի արժեքն եք պատիկներով ավելացրել Երևան քաղաքում, օրինակ։
Տրանսպորտի բարեփոխումներ էիք խոստանում, նոր որակ, մի հանրային տրանսպորտից օգտվեք, տեսեք, այդ ձեր նոր որակը, որ 50 տոկոս գինը բարձրացրիք ու փաթաթիք ժողովրդի վզին՝ տուգանքի պարտադրանքով։ Մի հատ գնացեք, տեսեք՝ ի՞նչ չափով եք այդ որակը բարելավել։ Մի հատ առավոտները տեսեք՝ կարո՞ղ են մարդիկ նստել տրանսպորտ, ոչ թե սողոսկել, կամ որ նստում են, ի՞նչ գնով են նստում։
Եկամուտների թափանցիկություն էիք խոստանում, այս դեպքում քավորը դուք էիք, պարոն Թունյան, ստվերի կրճատման համար, բա ինչի՞ եք զադնի գնում, բա ինչի՞ տապալեցիք այդ բարեփոխումը, բա այսօր արտահերթ նստաշրջանով գալիս եք, էն երկու տարվա ասածը, որ անեք, բա երկու տարի առաջ անեիք, մարդկանց վզին չփաթաթեիք։
Ինչը ձեզ համար լավ է, պարոն Թունյան և մեծամասնություն սահմանադրական, մեր ժողովրդի համար, որպես կանոն, վատ է։ Ճշմարտությունը, թեկուզ և դառը, ավելի լավ է, քան ձեր սուտը և պոպուլիզմը, թեկուզ միշտ որպես քաղցր ներկայացմամբ։
Ի վերջո, լավն ու վատն Աստված գիտի, և այո, ես վստահ եմ ամենաշատը հենց դրանում, որ Աստված սարը տեսնելու է և դրա վրա ձյունը դնելու է մի օր։
Հիմա իմ հակադարձ հարցը ձեզ՝ քաղաքական մեծամասնություն։ Ասեք՝ ձեր 2021-26 թվականների ծրագրի ո՞ր տոկոսն եք կատարել, որն եք խաբել, և հաշվարկեք հետևյալ սկզբունքով, որ նորից չմանիպուլացնեք։ Քանի՞ խոստում չեք կատարել, այդ խոստումներից յուրաքանչյուրը կշռեք, թե մեր բնակչության քանի՞ տոկոսին է վերաբերում։
Եվ վերջում ասեք՝ հիմա դուք հ՞ին եք, թե՞ նոր, որովհետև դուք խոստացել էիք, որ Արցախը Հայաստան է և վերջ, անջատում՝ հանուն փրկության, լա՞վ է, ո´չ, դա երազանք է, իսկ հիմա՞։
Դուք իրավունքի գերակայություն էիք խոստացել և ժողովրդավարություն, դուք արդարություն էիք խոստացել, ընտրովի արդարադատություն, խոսքի նկատմամբ տեռոր, շուտով նաև դուք այլակարծությունն արտահերթով քրեականացնելու եք։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Մենք հին չենք, նոր ենք, մենք նոր-նոր սկսում ենք, նոր-նոր, հլը ո՞ւր ես, պարոն Ավետիսյան, հլը նոր գալիս ենք։ Գեղամ Նազարյան։ Հլը մի 119 տարի, ինչքան է հիմա Դաշնակցությունը, ավելի լավ, 135 կա հլը։ 35-ից 7-ը, որ հանում ես, մոտավորապես մի այդքան։
Տիկին Վարդանյան, շնորհավորում ենք ձեր ծննդյան կապակցությամբ։ Դուք մի քիչ ուշ եկաք նիստի, շնորհավորենք…
ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Շնորհակալություն։ Չի լսվում, հետո տորթը փչելուց կասեք, չգիտեմ։ Խնդրեմ, համեցեք պարոն Նազարյան։
Գ.ՆԱԶԱՐՅԱՆ
-Ես ներողություն եմ խնդրում, վերադառնում եմ այսօր և կխնդրեի մի քանի հարց ես բարձրացնեմ, դուք ուշադիր լինեք, որովհետև ես նկարագրելու եմ մի իրավիճակ, որն այսօր առնչվում է Հայաստանի քաղաքացուն, երևանցուն և մեծ քաղաքների բնակիչներին։
Երբ խնդիր է լինում ջրի հետ կապված, կոյուղու հետ կապված, մարդը մնում է մենակ, որովհետև թաղապետարնում ասում են մեր գործը չի, իսկ «Վեոլիա ջուրն» արձագանքում է այնքանով, որքանով ինքն այդ պահին հարմար է գտնում արձագանքել, որովհետև «Վեոլա ջրի» հետ հայ մարդը լավագույն դեպքում առնչվում է օպերատորի միջոցով, որևէ մեկին որևէ հարցով Հայաստանի քաղաքացին չի կարող դիմել։ Կոյուղաջրերը դուրս են գալիս շենքից, թափվում են, տարածվում են, «գեղեցիկ» տեսարան են առաջացնում, լավագույն դեպքում գալիս են 60-ականների սարքավորումներով զինված երկու-երեք ծերունի աշխատակիցներ, որոնք կարճ լուծում են տալիս այդ խնդրին։
Երբ երկար ժամանակ քաղաքապետարան-թաղապետարան, թաղապետարան-քաղաքապետարան շատ հաջողությամբ այդ շրջանը պտտվում է, որովհետև ասում են՝ «Վեոլիա ջուր», «Վեոլիա ջուր»-թաղապետարան- քաղաքապետարան, քաղաքապետարան-թաղապետարան և լուծում չի լինում։
Հիմա մի օրինակ բերեմ, տեսեք՝ ո՞նց է իրականությունը։ Երևան թաղամասերից մեկը. գալիս են երկար բան են կտրում՝ փոս, հիմա խրամատ ասեմ, տրանշեյ ասեմ, կմեղադրեն, հայերենը ո՞րն է դրա, չգիտեմ։ Ուրեմն, բոլորը ոգևորվում են, ասում են՝ վերջապես, եկել են սարքելու։ Պարզվում է՝ այդքան երկար, չորս շենքի մոտով անմիջապես այդքան երկար քանդում են փողոցը, որ սարքեն ընդամենը մի շենքի կոյուղու այդ խողովակները։
Հարց՝ բա դուք չե՞ք տեսել մոտով անցնող այս շենքերը, որ 50 տարեկան են, որ ունեն նույն խնդիրը։ Այո, ճիշտ եք ասում, ափսոս չենք ֆայմել, բայց հիմա դա չենք կարող անել։ Մենք կլցնենք այս փոսը, հետո, մի քանի ամիս հետո կգանք, նույն փոսը կկտրենք, նոր դրանց խողովակները նորից կհանենք, որ այդ չորս շենքերի խողովակների կոյուղու հարցը լուծենք։ Բայց ես վստահ եմ, որ եթե ես չզանգեմ, չփորձեմ, չխնդրեմ, այդպես էլ մնալու է, որովհետև որևէ մեկին հետաքրքիր չի բազմաբնակարանում ապրող մարդու կյանք է։
Հիմա կասեք՝ չէ, հետաքրքիր է, մենք իրենց համար ենք աշխատում։ Ո՞նց եք աշխատում, էլի։ Ո՞նց եք աշխատում, որ անդադար խնդիրներ, խնդիրներ, խնդիրներ, սեփական, այսինքն՝ ո՞նց են ճիշտ ասում, սեփական տուն ասեմ, որ մարդիկ հասկանան։ Մարդ խնդիր ունի այդ «Վեոլիա ջրի» հետ։ 15 մետր այն կողմից ինքը կարող է ջուր բերել, բայց «Վեոլիա ջուրն» ասում է՝ չէ, ես հարմար չեմ գտնում, որ դու ջուր էստեղից բերես։ Դու պետք է բերես 350 մետր հեռվից քո հաշվին՝ քանդելով մի քանի փողոց, բնականաբար դրա համար վճարելով, և եթե այդ մարդը ջուրն օգտագործի մի 20 տարի, այդ ծախսած գումարի տեղն էլ դուրս չի գա, և նա նախընտրում է դույլով հարևանի տնից ջուր բերել, ու էլի այդ մարդը մենակ է մնացել։ 3-4 տարի այդ խնդրով զբաղվեցի, չլուծվեց այդ հարցը՝ քաղաքապետարան-«Վեոլիա ջուր», «Վեոլիա ջուր»-քաղաքապետարան։ Բա, ո՞նց եք հսկում, ինձ հետաքրքիր է, էլի, բա, ո՞նց եք կարգավորում, ո՞նց եք հսկում, բա, դուք պետք է մեր շահերի, այսինքն՝ մեր Հայաստանի քաղաքացու շահերի պաշտպանը լինեք, դուք ո՞նց եք թույլ տալիս, որ «Վեոլիա ջուրը» որոշի, որ իր հետ Հայաստանի քաղաքացին չպետք է առնչվի։ Ոնց որ «Յանդեքս» ծառայությունը լինի, որ ի՞նչ կարծիք, ինչ բան։ Բա, ո՞նց մարդը, Հայաստանի քաղաքացին չկարողանա «Վեոլիա ջրի» գոնե տարածքային ղեկավարին զանգի կամ հանդիպի, ասի՝ ընկեր, էս ի՞նչ եք անում։ Չէ, չկա, բա ձեր ծառայությունն ի՞նչ պիտի աներ, էդ պիտի աներ, կարծում եմ։
Ամռանը Էրեբունու տարածքի մարդիկ գալիս են, ասում են՝ ջրի որակը կտրուկ փոխվում է, շատ կտրուկ։ Այնքան կտրուկ է փոխվում, որ ջուր չեն խմում, ջրի համար վճարում են, բայց ջուրը չեն խմում։ Էս 3-4 տարի նույն խնդիրն է։
Պատասխան՝ փորձաքննությունը ցույց է տալիս, որ ջուրը խմեք, չեք մահանա, կյանքին վտանգ չի ներկայացնում։ Բա, լավ, պատասխա՞ն է դա, այսինքն։ Այսինքն՝ խմելու ջուրն ուղղորդվում է դեպի ոռոգում, մարդկանց տալիս են ոռոգման ջուր ու դա նորմա՞լ է, և ոչ մեկն այդ մասին, ըտենց հանգիստ, էլի… Հետո, գիտեմ, ասելու եք՝ դե, փաստեր բերեք։ Փաստերը կբերեմ, երբ նորից հունիս ամիսը գա, բայց մինչև այդ նորից նույնը։
Ես հասկանում եմ, որ էդ խողովակները հնացել են, պետք է փոխել, բայց «Վեոլիա ջուրը», որ եկել էր, ասում էր՝ մենք ներդրումներ ենք անելու, փոխելու ենք, էս ենք անելու, էն ենք անելու։ Դե, թող փոխեն։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Պարոն Ասլանյան, պարոն Աղազարյան, էդ ի՞նչ է, հերիք է։ Համաժողով էլ կարող եք երկու հոգով անել, բայց ոչ ելույթի ժամանակ։
Գ.ՆԱԶԱՐՅԱՆ
-Հա, ես խնդրում եմ, եթե, չեմ խնդրում, պահանջում եմ՝ ի վերջո, ձեր ծառայությունն է, պետք է այդ ամեն ինչը տեղը գցի, որովհետև սենց, էս պտույտով մարդիկ ասում են՝ գնում եք Ազգային ժողով, փոխանակ մեր խնդիրներով զբաղվեք, շատ հաճախ, իհարկե, սխալ են, որովհետև իրենց խնդիրներով ենք զբաղվում, բայց էնպես ենք զբաղվում, որ իրենք գլխի չեն ընկնում՝ ոնց ենք զբաղվում, ասում են՝ մեր օրվա խնդիրները, հարցերը, որոնք մենք փորձում ենք բարձրացնել ու հանդիպում ենք պատի։
Ելույթ, չէ՞, պետք է ունենաք եզրափակիչ, ես խնդրում եմ այդ մասին ասեք, ասեք՝ ո՞նց եք դուք հսկում, ի՞նչն ենք հսկում, ո՞նց եք հսկում, եթե անդադար էսպիսի խնդիրներ են։
Կառուցվում են բազմաթիվ բազմաբնակարան շենքեր, դուք գոնե կարողանո՞ւմ եք ճշտել՝ այդ հատվածով անցնող ջրագիծը, կոյուղագիծը էդ հոսքը կարողանալո՞ւ է ապահովել։ Էդ նոր սարքվող շենքերի կառուցապատողից պահանջո՞ւմ եք փոխել այդ ամբողջ շրջանը։ Եթե չեք պահանջում, երկար ժամանակ նույնիսկ ՀԷՑ-ը չեք պահանջում, որ փոքր ենթակայաններ սարքեն և ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է նախկին ենթակայանների վրա։
Ու էսպես-էսպես մենք քննարկում ենք աստվածաբանական հարցեր այստեղ, չգիտեմ, ուզում ենք նոր տիպի եկեղեցի կառուցել, բայց այդ հարցերը, պարզ է, մի օր լուծելու ենք, որովհետև եկեղեցին էլ պետք է վերակառուցվի, որովհետև 1441 թվին մեր եկեղեցին, երբ տեղափոխվեց Էջմիածին կենտրոնը, Հայաստանն անկախ չէր ու էլի անկախ չէր, ու անկախ չէր, եկեղեցին 548 տարի մինչև հիմա Էջմիածնում նորից վերադառնալուց հետո։ Է, պարզ է, որ էդ եկեղեցին էլ պիտի ներսից փոխվի, որ այսուհետև ինքն անկախ պետություն ունեցող ժողովրդի եկեղեցի է։ Ո´չ էն կողմն է ճիշտ պահում իրեն, ո´չ էս կողմն է ճիշտ պահում, արդյունքում՝ տուժում է հավատացյալը, արդյունքում շահում է անհավատը։ Խնդրում եմ՝ բոլոր կողմերը հաշվի առնեն, որովհետև էս երկխոսությունից շահում են նրանք, որ ասում են՝ ըհը, տեսա՞ք, որ ասում էինք՝ էդ եկեղեցին եսիմ ինչ է, հոգևորականներն ինչ են, տանում եք, ձեր երեխաներին եկեղեցով պսակում եք, նրանք էլ փող են վերցնում։ Այս ամեն ինչից շահում է անաստվածությունը։ Դրա համար եկեղեցու հետ կապված բոլոր հարցերը լուծում են փակ, շատ կոշտ խոսակցություններով, բայց փակ խոսակցություններով և ոչ թե բաց։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Ռուբեն Ռուբինյանը ելույթ կունենա։ Համեցեք, պարոն Ռուբինյան։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Հարգելի գործընկերներ, լսելով Գեղամ Մանուկյանի ելույթը, քիչ էր մնում արտասվեի, բայց զսպեցի ինձ։ Ի՞նչն է տարօրինակ. պարոն Մանուկյանն ասում է՝ մեզ մեղադրում է հակադաշնակցական, բոլշևիկյան պայքարի ժառանգորդը լինելու մեջ։ Էս լո՞ւրջ եք ասում։ Վարդանիկը, Կոմունիստական կուսակցության վառ ներկայացուցիչ Վարդանիկը՝ Գյումրիի քաղաքապետ, ո՞ւմ աջակցությամբ դարձավ, մե՞ր։ Հետո էլ մեզ եք մեղադրում այլասերվածություն քարոզելու համար: Չկա ավելի մեծ այլասերվածություն, քան դաշնակցաբոլշևիկյան դաշինքը: Ու պարզ է, որ Վարդանիկի պես մեկը պիտի ծնվեր այդ այլասերված խաչաձևումից:
Պարոն Մանուկյանը նաև չի գնահատում իմ բարությունը: Երեկ խոստացավ՝ իր անունը փոխել, եթե ես ապացուցեմ, որ եղել է հայտարարություն երեք ավանդական կուսակցությունների, այդ թվում՝ Դաշնակցության, որը դեմ էր անկախությանը, ու չնայած, մեկ է, ես իրեն կոչ արեցի չփոխել իր անունը, եկել է, ինձ մեղադրում է սուտ խոսելու մեջ:
Ինչ է ասում պարոն Մանուկյանը. ասում է՝ լավ, դե, 1988 թվին ո՞վ էր անկախությանը կողմ որ։ Մենք, բայց ճիշտ պահին անկախությանը կողմ ենք։ Շատ լավ, ենթադրենք՝ փաստարկն այն է, որ 1988 թվին, դե, միայն որոշ փոքր ռոմանտիկների խումբ էր կողմ անկախությանը, հետագայում արդեն Ղարաբաղյան շարժումը փոխակերպվեց անկախության շարժման։ Դա է, չէ՞, պարոն Մանուկյանի արդարացումը։ Բայց այդ արդարացումն էլ է, ախր, շատ հեշտ հերքել, որովհետև փաստերը համառ բան են։
Գոյություն ունի «Դրոշակ» պաշտոնաթերթ։ Բոլոր դաշնակցականները գիտեն՝ ինչ է դա։ Ասեմ ավելին, դա մինչև էս պահը գործող ամենահին թերթերից մեկն է, 19-րդ դարում է հիմնադրվել, դա Դաշնակցության պաշտոնաթերթն է։ Օրինակ՝ եթե բացեք «Դրոշակ» թերթն այսօրվա, հաստատ չեք տեսնի, որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գործում է հաջող կամ Անդրանիկ Քոչարյանը լավ մարդ է։ Չեք գտնի այդպիսի որևէ արտահայտություն, որովհետև «Դրոշակ» պաշտոնաթերթն արտահայտում է Դաշնակցության պաշտոնական կարծիքը։
Եվ ի՞նչ էր ասում «Դրոշակ» պաշտոնաթերթը 1989 թվականին։ Օրինակ՝ ասում էր. «Անկախություն պահանջելը ոչ այլ ինչ է, եթե ոչ արկածախնդրություն և հայ ժողովրդին անտեղի տեղը հարվածի տակ դնելու դավաճանություն»։ Սա ասում էր «Դրոշակ» պաշտոնաթերթը 1989 թվականին։
Ի՞նչ էր ասում նույն հանրահայտ Հրայր Մարուխյանը՝ Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ, այսինքն՝ Դաշնակցության թիվ մեկ պաշտոնյան՝ կուսակցական, 1989 թվականին։ Ասում էիք՝ 1988-ին ոչ մեկն անկախության համար չէր պայքարում, ես ձեզ բերում եմ՝ 1989-ը, ի՞նչ էր ասում Մարուխյանը. «Ծայրահեղ կնկատենք այն ազգայինները, որոնց հակազդեցությունը, ի դեպ, կհասկանանք, որոնք Երևանի փողոցներուն մեջ Հայաստանի անկախության և Խորհրդային Միութենեն անջատման պահանջներ կդնեն»։ Ծայրահեղ էր գնահատում։
Չեք ուզում 1989-ը, գնանք՝ 1990։ Ի՞նչ է ասում Դաշնակցության պաշտոնաթերթը. «Բոլոր հանրապետություններն անկախության իրարանցումի մեջ են, իսկ հայությունը կարող էր իր հստակ հայտարարություններով ցույց տալ, որ երբեք չի խզի իր հարաբերությունները ռուս ժողովրդի հետ»։
1990-ը բավարար չի, գնանք՝ 1991։ 91, հասկանո՞ւմ եք, 91, տարի, որում Հայաստանն անկախացել է արդեն. «Չենք կարող ձեռ բերել անկախություն, չենք կարող պաշտպանել այդ անկախությունը և չենք կարող միջազգային ասպարեզում համակիրներ շահել մեր անկախության համար»։
Էլի 1991 թիվ. «Եթե մեր ազգային և մարդկային նպատակներին կարելի է հասնել ուրիշ ճանապարհով, ապա ժամանակավոր կամ նույնիսկ ընդմիշտ կարելի է հրաժարվել անկախությունից»։ Սա գիտե՞ք ով է ասել։ Ընդհանրապես իմ մեջբերած հատվածների մեծ մասն ասել է Էդվարդ Հովհաննիսյանը՝ Դաշնակցության մեծերից։
Հաջորդը, էլի 1991 թվին է ասվել սա. «Սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի է ունենալու հանրաքվե։ Ի՞նչ կարող է պատահել այդ հանրաքվեից հետո։ Ենթադրենք, թե հայ ժողովուրդը միաձայնությամբ քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին, ի՞նչ պիտի դրանից փոխվի։ Նախ՝ նշենք, որ միայն շատ միամիտները կարող են ենթադրել, որ ժողովրդի կամքը կարող է որևէ նշանակություն ունենալ նրա քաղաքական ճակատագրի մեջ»։
Ասեմ ավելին, նույնիսկ 1992, անկախությունից հետո. «Շատ ավելի լավ կլիներ, որ մեր արտաքին ու ներքին պաշտպանության հարցերը հանձնվեին մեկ ուրիշի, որպեսզի մենք կարողանայինք նախապատրաստվել մեր իրական անկախությանը։ Այս կացությունը կարող է ստեղծվել վերականգնած միության մեջ։ Ուրեմն, ինչո՞ւ մենք չդառանք միությունը վերականգնելու նախաձեռնողներից մեկը»։
Ես հետո կտամ ձեզ բոլոր աղբյուրները։ Հիմա լսեք, ժողովուրդ ջան։
Իրականում կարող է հարց հնչել՝ ինչո՞ւ եմ ես, լավ, խորացել 1988, 1989, 1991 թվերի մեջ։ Ինչո՞ւ եմ խորացել, անցած ժամանակներ են։ Խորացել եմ, որովհետև դուք չեք փոխվել, սիրելիներս, որովհետև 1991, 1992-ից հետո, ախր, գալիս է 2022-ը և ընդունվում է Դաշնակցության հանրահայտ, լավ իմաստով չէ հանրահայտ, 004 շրջաբերականը, որտեղ ասվում է. «Անհրաժեշտ է կենտրոնացնել ազգային ողջ ներուժը, որպեսզի Արցախը չդառնա այն գինը, որի հաշվին Ադրբեջանը կարող է ինտեգրվել Ռուսաստանի նախաձեռնելիք հավանական նոր միությանը: Այդ նպատակով անհրաժեշտ է Արցախում, Հայաստանում և Սփյուռքում սկսել նոր պայքար, նկատի ունենալ նաև, որ Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն: Նկատի ունեք այդ միության մեջ։
Հաջորդը, այսինքն՝ այլ հատված. «Հայության անվտանգության զարգացման և ինքնադրսևորման համար անկախ պետականությունն անհրաժեշտություն է, իսկ ազգն ու հայրենիքը՝ գերագույն արժեք։ Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացներն ազգային շահի դիտանկյունից երբեմն նաև ենթադրում են անկախության աստիճանի որոշ նվազում»։
Չեք կարող վիճել, ուղղակի, դուք ինձ հետ, հասկանո՞ւմ եք։ Դուք չեք կարող վիճել, որովհետև դուք միշտ դեմ եք եղել Հայաստանի անկախությանը, հիմա էլ եք դեմ։ Բայց ես նաև ունեմ հիպոթեզ՝ ինչի ա տենց։
Օրինակ՝ պարոն Մանուկյանն այստեղ խոսեց նաև Առաջին Հանրապետության մասին, և ես կարծում եմ, օրինակ՝ ես, երբ մեղադրում եմ դաշնակցականներին, ես չեմ մեղադրում Առաջին Հանրապետության դաշնակցականներին։ Ես մեղադրում եմ ձեզ՝ ինչի՞, որովհետև ես կարծում եմ՝ դուք Ստոկհոլմյան սինդրոմի զոհ եք, որովհետև ձեզ մի անգամ բախտ է վիճակվել ղեկավարել Հայաստանը, որը անկախացել է 600 տարի անց, 2 տարվա մեջ անկախությունը, տեսեք, չեմ ասում մսխել եք, ուղղակի չեք կարողացել պահել անկախությունը, բայց ես ենթադրում եմ, որ դա ձեզ վրա անդրադարձել է հետևյալ կերպ՝ դուք ձեզ մեղավոր եք զգացել և ընկել եք Ստոկհոլմյան սինդրոմի մեջ, որ ասել եք՝ արա, կարո՞ղ է մենք սխալ ենք արել, որ անկախության համար ենք պայքարել, կարո՞ղ է պետք էր հանձնվել։ Ու դրա համար Խորհրդային Միության, ասենք, Խորհրդային Միության չէ, 50-ական, 60-ական թվականներից Դաշնակցության մեջ մտածողության պարադիգմ է փոխվել, որ մենք ոչ թե պետք է պայքարենք անկախության համար, այլ պետք է հանձնվենք ու փորձենք ոչ թե պետական երազանքների հետևից գնալ, այլ՝ ազգային։ Ու ձեր դեպքում դուք հակադրել եք ազգայինը պետականից, դա ակնհայտ է «Դրոշակի» հոդվածներից։
Հիմա, ժողովուրդ ջան, ամոթ չի փոխվելը, ամոթ չի: Մեր կուսակցությունը, մենք փոխվել ենք։ Դուք հաճախ ասում եք՝ տեսեք, մինչև պատերազմը դուք ասում էիք մի բան, հետո՝ մեկ այլ բան։ Մենք էլ չենք հերքում, ասում ենք՝ այո, ասել ենք, որովհետև պետք է փոխվել։ Երբ դու հասկանում ես՝ այս ճանապարհը սխալ է, դու գնում ես էս մյուս ճանապարհով: Երբ դու տեսնում ես իրադրությունն աշխարհի փոխվում է, դու գնում ես էս ճանապարհով։ Մի մնացեք 1960-70-ականների որոշակի կենտրոններից թելադրված նարատիվների տակ։ Մենք ունենք անկախ հանրապետություն, մեր աչքի լույսը, եկեք իրար հետ փայփայենք դա:
Ու նաև ամոթ չի, էլի, ասեք՝ հա, սխալվել ենք, որ Վարդանիկին դարձրել ենք քաղաքապետ։ Ամոթ է, իրոք, որ պարզվեց՝ կաշառակերության մեջ է մեղադրվում, սխալվել ենք։ Խզեք ձեր դաշնակցային հարաբերությունները Բոլշևիկյան կուսակցության հետ։
Նաև պարոն Ավետիսյանն անդրադարձավ շրջափակմանը, էլի հիշեմ, էլի։
Նայեք, քանի կար, ասում էիք՝ Վաշինգտոնի պայմանավորվածությունը միակողմանի զիջում է, ասում էիք՝ դրանով միայն Հայաստանն է ճանապարհ տալիս Ադրբեջանին։ Հիմա բոլորդ լսեցիք, որ Ղազախստանից ցորեն է գալիս։ Հա, լավ, դժվար է, գալ, ուղղակի ասել՝ հա, լավ է։ Ի՞նչն է խնդիրը, որ ասեք լավ է, ի՞նչն է խնդիրը։ Լավին լավ ասեք, ի՞նչ խնդիր կա դրա մեջ։
Հա, մեկ էլ ինչ վերաբերում է եկեղեցուն։ Դուք գիտե՞ք, որ եկեղեցու պառակտման համար մեկ մեղավորներից մեկը Դաշնակցությունն է։ Օրինակ՝ ինչո՞ւ գոյություն ունի Ամերիկայում, ինչո՞ւ են տարիներ շարունակ գոյություն ունեցել հակամարտություններ «անթիլիասիական» կաթողիկոսության և «էջմիածնականի» միջև։ Կարո՞ղ է, որովհետև «անթիլիասիական»–ը Դաշնակցությունը պահում էր իր ազդեցության տակ։ Հիմա էլ կա։
Սիրելի դաշնակցականներ, ինչո՞ւ եք պառակտում եկեղեցին, մի արեք դա։
Մեկ էլ վերջին հարցս. հիմա ձեզ հետաքրքրո՞ւմ է Գարեգին Բ Վեհափառը, որը Կտրիճ Ներսիսյանն է, ունի՞ երեխա, թե՞ չունի, չի՞ հետաքրքրում ընդհանրապես ձեզ։ Եթե պարզվի ունի, ձեզ համար խնդի՞ր է դա, թե՞ չէ։ Կարո՞ղ է այդ հարցին պատասխանեք, մինչև այդ մյուս ձեր մեղադրանքները։ Ինչևէ։
Տիկին Վարդանյան, կրկին շնորհավորում եմ ձեզ ծննդյան կապակցությամբ, ամենայն անկեղծությամբ մաղթում եմ ձեզ երջանկություն։ Հուսով եմ՝ ես և դուք միասին ականատես կլինենք մեր բոլորի աչքի լույսի անկախ Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Շնորհակալություն։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն, պարոն Ռուբինյան։ Հաջորդ ելույթի համար՝ Տիգրան Պարսիլյան, համեցեք։ Տիգրան Պարսիլյանը, հետո դուք, իրենք տեղերով փոխվել են՝ պարոն Ռուբինյանը և Ղազարյանը (խոսում են դահլիճում)։
Դե, դուք էլ եք հաճախ տենց անում։
Տ.ՊԱՐՍԻԼՅԱՆ
-Ընդհանրապես, ես խոսեմ, էլի։ Ընդհանրապես, երբ պատմությունը ֆետիշացնում են, պատմության ընթացքում սխալները փորձում են ամեն կերպ դրական և հերոսական ներկայացնել, այդ սխալները կրկնվում են ապագայում։ Ասենք՝ ընդհանրապես փորձառու մարդը, երբ մեծ փորձ է ունենում ու ուզում է ինչ-որ բան փոխանցել հաջորդ սերնդին, ոչ թե խոսում է իր հերոսություններից, այլ խոսում է իր սխալներից։
130 տարվա կուսակցություն եք, ունեցել եք ճակատագրական սխալներ ու ճակատագրական կորուստներ։ Ես կարծում էի, որ դուք այստեղ, այս ամբիոնը կարող եք օգտագործել, որ ձեր 130 տարվա սխալներն ամեն օր հերթով փոխանցեիք ժողովրդին ու ասեիք՝ ժողովուրդ, այ, այս սխալը պիտի չարվի, այս պիտի չարվի, որ մենք, օրինակ՝ չդառնանք կոմունիստական Հայաստան, էս պիտի չարվի, որ սենց չլինի, տո, մինչև մեր օրերը, էս պիտի չարվի, որ Գյումրիում կոմունիզմը չհաղթի և այլն։ Բայց, փաստորեն, ամեն անգամ, մանավանդ Գեղամ Մանուկյանն այստեղից գալիս ու փորձում է հերոսացնել 130 տարին։ Չի կարող 130 տարին կատարյալ հերոսական տարիներ լինել, ընդհանրապես չի կարող։
Ու, հա, պարոն Գեղամ Մանուկյանը ճիշտ է ասում։ Այո, Դուշման Վարդանները, ու մի քիչ էլ սենց կրոնական բան է մանիպուլյացիա անում, նաև Հեթանոս Գագոները հաղթեցին՝ ռազմական առումով, պատերազմը, հա՞, 80-ականների վերջ 90-ականների սկիզբ կարելի է ասել։ Բայց ի՞նչ արեցիք դուք դիվանագետներով։ Դուք դիվանագետներով, ձեր առաջնորդի հետ միասին, անընդհատ Հայաստանը մաս-մաս վարձ էիք տալիս, որպեսզի այնտեղ ռազմական, այսինքն՝ իրավիճակի տնօրինումը մնա, հա՞, Հայաստանի ձեռքերում։ Ընդամենը վերահսկողությունը պահպանելու համար Հայաստանը մաս-մաս՝ գույք պարտքի դիմաց, ՀԷՑ, մյուս-մյուս, ամեն անգամ այ սենց վարձով տալիս էիք՝ դիվանագետներով, որ պահեիք այդ Դուշման Վարդանների և Հեթանոս Գագոների ձեռքբերումները, որն այստեղից բարձրաձայնում էր Գեղամ Մանուկյանը։
Ու ընդհանրապես Դաշնակցությունը կարելի է բաժանել երկու մասի։ Կան ազատագրական շարժման նվիրյալներ, որոնց երդվելը, իմիջիայլոց, զենքի վրա շատ նորմալ է, որոնք իրենց կյանքը դնում են այդ ազատագրական շարժումների մեջ, ու կան դիվանագետները, դաշնակցական դիվանագետները, որոնց երդվելը զենքի վրա կոնկրետ վտանգ է։ Երբ քաղաքական ուժը քաղաքական դիվանագետ է, այդ մարդը դիվանագիտական զենքերով է զբաղվում։ Քաղաքականության մեջ կիրառել զենք, կարելի է ասել՝ դա ինչերի է բերում ու տեսել ենք, էն առնվազն գարոխով ինչ-որ բան է, տեռորիզմի հոտ է գալիս, երբ քաղաքական գործիչը երդվում է զենքի վրա։ Բայց դուք եկել եք, հպարտորեն այստեղից ասում եք, որ մենք՝ դիվանագետներով…
Ազատագրական պայքարի դաշնակցականը գնում է, էլի եմ ասում, իր կյանքը դնում է, իսկ դիվանագետ դաշնակցականը վերջում պարզվում է՝ ամբողջ Դաշնակցությունը հանձնում է ոչ դաշնակցական Ռոբերտ Քոչարյանի առաջնորդության, տենց, տակ, այսպես ասած։ Այսինքն՝ ես ուզում եմ հասկանալ, դիվանագիտությունը ո՞րն է Դաշնակցության, որ իրենց առաջնորդը ոչ դաշնակցական, իմիջիայլոց, կապվող ինչ-որ դաշնակցականի սպանության հետ, մի հատ անձ է։ Դա՞ է ձեր նվիրված, 130 տարի եկաք, եկաք, եկաք ու այսօր ձեր առաջնորդությունը զրկված է Դաշնակցությունից։ Եկել եք, այս ամբիոնից ուզում եք արդարացնել ձեր բոլոր գործողությունները։ Չէ, կլինի՞ գաք, այս ամբիոնից խոսեք ձեր սխալների մասին։ Էլի եմ ասում՝ ձեր 130 տարին մենք այստեղ կգնահատեինք, եթե այդ 130 տարվա եղած սխալներն այստեղից հնչեցվեր ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ ու ասվեր՝ մի արեք, եթե այդ 130 տարվա սխալները չկրկնվեին պարբերաբար, բայց պարբերաբար կրկնվում են։ Ասում եմ՝ դուք սկսեցիք հակաբոլշևիկյան շարժումից, ավարտեցիք Գյումրիում բոլշևիզմով։ Սա է 130 տարվա ամբողջ պատմությունը։
Մեկ էլ մյուս մեր ընդդիմադիր գործընկերը խոսում է այլակարծությունից ու տենց՝ այլակարծությունը քրեականացնելով։ Ախր, այլակարծության դեմ ձեր ըտենց ագրեսիան Տեր Արամի հանդեպ նախ՝ տեսնվեց, իմիջիայլոց, Տեր Արամին ես շատ, ինձ համար առանձնացել է նրանով, որ, երևի թե, ամբողջ այս հանրային հոգևորականների այս դիսկուրսում տեսել եմ մարդ, որը փորձում է մեկնաբանել Աստվածաշունչը, իր գործողությունները մեկնաբանել Աստվածաշնչով, հիմնավորել Աստվածաշնչով։ Ես եմ ուզում լսել ու հասկանալ՝ վերջը, էս ո՞նց է մեկնաբանվում, ի՞նչ կա այնտեղ։ Մյուսներին լսում ես, սենց, մի անգամ մի հատ Աստվածաշնչից մեջբերում չի եղել, բացի յոթը սերունդ նզովելուց, ոնց որ նզովում էր Տեր Ասողիկ քահանան։
Մյուս այլակարծության մասին։ Ձեր այդ 004 շրջաբերականի ուղիղ շրջանառու երկրում, չեմ ուզում ավելի մանրամասնել, ուղիղ շրջանառու ասացի, թու, շահառու երկրում վերջերս ձերբակալեցին, երգելու համար, 18-ամյա աղջնակի, սենց շղթաներով տարան, ձերբակալում են մուլտֆիլմեր նկարելու համար, փախան։ Ու այդ շահառու երկրից ձեզ համար այստեղ մի հատ մեծ օգնություն էր եկել։ Ըտենց Դաշնակցության նոր ձևն է, տո լի իրենց ձևն է, դուք էլ էլի միանգամից միավորվել եք։ Ախր, 130 տարվա կուսակցությունը հենց մի հատ քաղաքական շարժում, հենց մի հատ նոր գաղափար քաղաքականության մեջ տեսնի, գնա միանգամից կողքը հայտնվի որպես սատելի՞տ։ Բա դա հարգա՞նք է սեփական 130 տարիների նկատմամբ։ Հետո էլ եկել , այստեղից էլի այլակարծությունից եք խոսում։
Մեկ էլ չեմ կարա չբարձրաձայնել, որովհետև, ճիշտ է, սենց անձնական խոսվեց, ըտենց դեպքեր շատ է լինում, անընդհատ սուս եմ մնում, բայց երեկվա դեպքի մասին չեմ կարա չխոսել։
Այդ երեսպաշտության «Level God»-ը, որ անընդհատ լինում է, էլի, սենց նեղ խոսակցություններում, Լիլիթ Գալստյանի հետ երեկ խոսում ենք ու ես տենց մեղադրում եմ Աֆրիկյանների շենքը, որ ամենահին շենքն էր Հայաստանում, քանդելու համար, որը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի օրոք, ու որպեսզի այդ երեսպաշտությունը լավ երևա, չեմ ուզում գլուխ գովել, բայց որ պատկերացնեք՝ ինչ է անում Լիլիթ Գալստյանը, Աֆրիկյանների շենքը մինչև հանրային սենց դիսկուրսն ակտիվանալը, շխուր ընկնել, որպեսզի այդ շենքը մի ձև պահենք, որովհետև իրենք խաբում, ասում էին՝ քանդելու ենք, ուրիշ տեղ հավաքենք։ Առաջին ակցիան արել ենք 10 հոգով, գրանցել, շուշաթղթել ենք սաղ պատերը գիշերով, երկրորդ ակցիան արել ենք 8 համարի կլյուչների ակցիան, գնացել ենք ժեշտերն ենք քանդել, որ չտանեն, ու այդ ամեն ինչը գիշերով։ Հայտնվել ենք վերակենդանացման բաժանմունքում, ես կոնկրետ, քրեական գործ է հարուցվել և այլն, ու երեկ Լիլիթ Գալստյանն ինձ ի՞նչ է ասում, ասում է՝ դու ո՞ւր էիր, որ ես Աֆրիկյանների շենքի համար պայքարում էի։ Սա ձեր երեսպաշտության «Level God»-ն է, ես չէի կարող սրա մասին չբարձրաձայնել, որովհետև միշտ եք սենց անում։ Միշտ եք սենց անում, դրա համար էլ մարդ, ախր, սենց էմոցիոնալ բաներ է ստացվում։
Ասում եմ՝ 130 տարվա կուսակցությունը սկսեց հակաբոլշևիզմով, ավարտեց քոչարյանաբոլշևիկական ինչ-որ տենց բանով, եկել են, մեզ ուզում են խելք սովորեցնել։ Այսքանը, շնորհակալ եմ։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Արթուր Խաչատրյան, համեցեք։
Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Սիրելի հայրենակիցներ, ելույթս վերնագրել եմ «Փոխադարձ առավելությունների գաղտնիքը և ապաշրջափակման նշաձողի իջեցումը»։ Այստեղից Նիկոլ Փաշինյան 2022 թվականին ասում էր՝ միջազգային մեր գործընկերները պարտադրում են, որ մենք իջեցնենք Ղարաբաղի կարգավիճակի մեր նշաձողը։
Ովքե՞ր էին այդ միջազգային գործընկերները՝ Նիկոլ Փաշինյանը ոչ այն ժամանակ, ոչ էլ հետո չպատասխանեց, թեպետ կային բազմաթիվ հարցեր։ Ինչքա՞ն են պատրաստվում իջեցնել նշաձողը, այդ հարցը նույնպես մնաց անպատասխան։ Բայց հիմա տեսնում ենք, որ այդ նշաձողը ոչ թե իջեցրել եք հատակի մակարդակի, այլ մի հատ էլ փոս եք փորել և մեջը թաղել եք ու հիմա նույնիսկ «Արցախ» բառը վախենում եք ասել։ Պետական երկու բարձրաստիճան պաշտոնյա, հիշեցնեմ, ասացին Արցախ, ներողություն՝ Լեռնային Ղարաբաղ։
Ի՞նչ տեղի ունեցավ երեկ, երեկ չէ առաջին օրը, որ այս իշխանություններն այսքան թմբկահարում են, ասում են՝ Հայաստանի շրջափակումը ճեղքվեց։
Ոգևորության պահին մեր երկու գործընկերներ, մեկն այստեղ է, մեկն այստեղ չի, ասում են՝ բացվեց սահմանը։ Ո՞ր սահմանն է բացվել, ժողովուրդ, Հայաստան- Ադրբեջան սահմանը բացվե՞լ է։ Մի հատ կասե՞ք, որն է այդ անցման կետը սահմանային անցումը, պարոն Հակոբյան, մի հատ ասեք, եկեք միասին անցնենք, հեսա 25 հոգի ելույթ է ունեցել, գնանք, էդ սահմանն անցնենք։
Մյուս մեր գործընկերն ասում է՝ նոր դուռ է բացվել. Պետրոս Մեծն է, պատուհան դեպի Եվրոպա, էս մարդը բացել է նոր, դեպի ո՞ւր՝ «դուշման դարասի»։
Ժողովուրդ, ձեռ եք առնո՞ւմ ձեզ, էդ նույն սահմանային անցումն է, որն էլի Վրաստանով է գալու, ո՞ր դուռն է բացվել՝ Վրաստանի դուռը, պետք է փակվե՞ր։
Հիմա մյուս խնդիրը. ապաշրջափակման դիմաց Ադրբեջանը զիջում է արել։ Մենք միշտ ինչ էինք փորձում հասկանալ, երբ ստորագրվեց օգոստոսի 8-ի երկկողմ հռչակագիրը, որն այստեղից փորձում էր ներկայացվեր որպես եռակողմ։ Գրողը տանի, ո՞րն է փոխադարձ առավելությունը։ Հիմա մենք հասկացանք. Հայաստանի այսօրվա իշխանություններն ադրբեջանցիներին տալիս են միջանցք, այդ բառն ով ինչպես ուզում է թող հասկանա, «անխոչընդոտ» անցումը։ Դա միջանցքն է, որովհետև երբ ես և իմ գործընկերները փորձեցինք հասկանալ Նիկոլ Փաշինյանից՝ այդ «անխոչընդոտը» ո՞րն է, ինքն ասում է՝ դե, օրինակ՝ ԵԱՏՄ-ն, հիմա ԵԱՏՄ-ում այ, այսքան պրոբլեմներ կան, փոխարենը՝ ինչ-որ անորոշ առավելություն… Ասում էինք՝ կարո՞ղ է այդ անորոշ առավելությունը փողն է, որը դուք առաջարկում էիք դեռևս 2001 թվականին։
Հիմա ի՞նչ է՝ մենք տալիս ենք միջանցք, Ադրբեջանը թույլ է տալիս մեկ անգամ, որովհետև խոսք չի եղել, որ դա լինելու է մշտական գործողություն, կոնկրետ Ակտաուից ցորեն բերել Հայաստան։
Եվ հիմա ի՞նչ է տեղի ունենում. Նիկոլ Փաշինյանը և դուք ասում եք՝ շրջափակումը ճեղքվեց։ Այսինքն՝ շրջափակումը, որ դուք նախապես դիտում էիք որպես ճանապարհների ապաշրջափակում, բոլոր կապուղիների ապաշրջափակում, գցեցիք և քացով տվեցիք, ոտով մի հատ էլ լխճեցիք՝ որպես Ակտաուից մի պարտիա ցորեն, ինչքան ցորեն, տենց էլ ոչ ոք չի հասկանում։
2022 թվականին, պարոն Հակոբյան, քանի որ դուք էիք սահմանը բացելու մասին, Կառավարությունը շրջանառեց որոշման մի նախագիծ, որով առաջարկում էր երեք սահմանային անցման կետ տալ, մեկը՝ Սադարակ, մյուսը՝ Քարահունջ, երրորդը՝ Ղազախ։ Ադրբեջանն ասաց՝ հոպ, ձեռ եք առնո՞ւմ։ Էդ որոշումը, նախագիծն էլ չկա,Կառավարության օրակարգ չմտավ, չնայած Նիկոլ Փաշինյանի հարցմանն ի պատասխան՝ արտգործնախարարն ասում է՝ չէ, դա օրակարգում է, երբ պետք լինի, կմտցնենք, խրոխտ ինչ-որ մի հատ առաջարկություն։
Հիմա պատասխանը. գիտե՞ք, սովետի ժամանակ մի հատ անեկդոտ կար՝ ժողովուրդը բողոքում է, սաղին բողոքում, բողոքում, բողոքում ա, պատասխանը գալիս ա՝ «ժիլցամ ատ նաչալնիկա ժեկա»։ Հիմա Փաշինյանին ով ինչ գրում է, գալիս է ուրիշներից՝ «ատ նաչալնիկա ժեկա»։
2025 թվականի հունվարի 8-ին՝ ի պատասխան Ալիևի հոխորտանքների, Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս «Արմենպրես» թերթին։ Ասում է՝ մենք Երասխ–Սադարակ–Օրդուբադ–Մեղրի–Զանգելան երթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին։ Դա ավելին է, քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծումն է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացված համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա և կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը։ Սա ասվել է հունվարի 8-ին։ Ո՞ւր է այդ առաջարկությունը կոնկրետ։
Ես հարց եմ ուղարկում «նաչալնիկու ժեկա», ասում եմ՝ այդ առաջարկությունը խնդրում եմ ներկայացրեք, որի մասին դուք խոսել եք հունվարի 8-ին, և Ադրբեջանի պատասխանը։
Գիտե՞ք ինչ պատասխան է գալիս, ժողովուրդ, պինդ բռնվեք, չընկնեք։ Ինձ, ուրեմն, Մնացական Սաֆարյանն առաջարկում է դիտել Նիկոլ Փաշինյանի ելույթը մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» բացման նիստի ընթացքում։ Բռնվել եք, չէ՞, ասում եմ՝ Ադրբեջանի պատասխանը տուր, ասում է՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը նայի։ Էս մարդը ձեր նշանակած փոխարտգործնախարարն է։
Ժողովուրդ, քանի դեռ Երասխ-Սադարակ ճանապարհահատվածը չի կառուցվել, Հայաստանը շրջափակված է։ Նայեք քարտեզի վրա, ինչ է նշանակում, ասում եք՝ «Թրամփի ուղի», մեր շրջափակումը ճեղքվեց։ Հիմա մի հատ պատկերացրեք, լա՞վ, Կովսականից գնացքը գալիս է, մտնում է Մեղրի, դուրս է գալիս, Գնում է Օրդուբադ, Նախիջևան, Սադարակ, հետո ո՞նց է մտնում Հայաստան։ Էդ Երասխ-Սադարակը պետք է կառուցվի։ Երբ մենք ասում ենք՝ համաժամանակյա, դա նկատի ունենք, դա, որ իրենք ստեղից մտնեն, մենք էլ ընդեղից կարողանանք մտնել, այ, դա է համաժամանակյան։
Տիկին Կարապետյանն ասում է՝ կլինի։ Ե՞րբ, տիկին Կարապետյան, «իշու զատկի՞ն» (խոսում են դահլիճից)։
Շատ լավ, ուրեմն, դրա համար համաժամանակյա, դրա համար TRIPP-ը՝ «Թրամփի ուղի»-ն, պետք է ներառել ոչ թե այդ 42 կիլոմետրը, այլ ամբողջ ճանապարհը՝ դուրս գալով մինչև Երասխ։ Նմանապես, եթե դուք նայել եք, իսկ դուք վստահաբար նայել եք «Խաղաղության խաչմերուկը», այնտեղ ուրիշ ճանապարհ էլ կա՝ Իջևան-Ղազախ, բա դրա հարցը ե՞րբ է քննարկվելու։ Պետք է քննարկվի, չէ՞, որովհետև դրանով նույնիսկ դեպի Թբիլիսի ճանապարհն ավելի կարճ է, դեպի Արևելք և դեպի Կասպից ծով ճանապարհն ավելի կարճ է։ Եթե դա չկա, ես էլի եմ ասում, բացեք քարտեզը, էդ TRIPP-ը նույնիսկ մեզ թույլ չի տալիս գնացքով Արարատի մարզից միանալ Սյունիքի մարզ, էլ չեմ խոսում, ես հենց նոր ասացի, բացեք քարտեզը և նայեք, եթե չկա Երասխ և Սադարակ ուղին, ո՞նց եք անելու, պարոն Սիմոնյան, սենց ընդհատակյա կածաններո՞վ լեռնային։
Այդ ուղին չկա, ժողովուրդ։ Քանի դեռ դա չկա, էս մեկի մասին խոսակցությունները դառնում է ընդամենն այ, այս խրոխտ պատասխանը՝ «վոտ պրիդիոտ Նատալյա Սիմյոնովնա, յա սկաժու սվայո մուժսկոյե սլովը»։ Բա ասեիք, բա ասեիք՝ այ, էս ամբողջի մեջ միացրեք նաև Երասխ-Սադարակը։ Բա, ուր գնում էր, արդեն, գիտե՞ք, եվրոպական գործընկերների հետ խոսում եք, անկեդոտ է դառել, ասում են՝ ձեր վարչապետն ուր գալիս է, էդ «Խաղաղության խաչմերուկ» քարտեզն է դեմ տալիս, բա ասեք՝ բա էս մնացա՞ծը։ Բա ապաշրջափակումից եք խոսում։
Հիրավի հետաքրքիր է Ռուբեն Ռուբինյանին պատասխանելը, ուղղակի մի փոքր բան ասեմ։ Ժողովուրդ, ձեզանից 004 շրջաբերականը ոչ ոք չի կարդացել։ Կարդացել եք էն, ինչ խզմզել է թերթերից մեկը կամ տպել է, ձեռագիր չի եղել, հա։ Եվ պարոն Մինասյանը ձեզ առաջարկ էր ասել։ Ասում ենք՝ եկեք մի հատ նայեք, եթե ուզում եք։ Ձեզանից որևէ մեկը չեկավ, հետևաբար՝ մի ասեք՝ կարդացած, գրած։ Չմոռանաք դա, դուք հրաժարվել եք (խոսում են դահլիճից)։
Ասում ենք՝ եկեք, կարդացեք, ի՞նչ հրապարակեք, էլ ի՞նչ հրապարակենք։ Չենք ուզում, ասում ենք՝ ով հետաքրքրված է…
Հոպ, մի րոպե, բա Նիկոլ Փաշինյանին ասում ենք հրապարակեք, ասում է՝ չէ, եկեք փակ նիստ անենք, մենք կներկայացնենք։ Էդքան սկզբունքային եք, իրեն ասեք։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Վատ օրինակը խի՞ եք բերում։
Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Եվ երկրորդը…
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Պարոն Խաչատրյան, մի գոռացեք, հանգստացեք, ձեր ժամանակը սպառվել է, շնորհակալ եղեք, որ ընդհանրապես միկրոֆոնը չեմ անջատում։
Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Խնդրում եմ, երբ պարոն Սիմոնյան…
Շատ լավ, չէ, մի րոպե, ուրեմն, պարոն Սիմոնյան, ես բեք վոկալի կարիք չունեմ, երբ խոսում եմ, խնդրեմ ապահովեք, որ դահլիճում լռություն լինի։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Պարոն Խաչատրյան, դուք մտնում եք երկխոսության մեջ, դառնում եք ևս բեք վոկալ, հետո ասում եք՝ ես դրա կարիքը չունեմ։
Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Բեք վոկալով մեկն է խոսում, դրա համար, երբ ես ասում եմ, թող այստեղից պատասխան չգա։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Դուք ձեր ժամանակին նախ հետևեք, երկրորդը՝ մի բղավեք։
Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ
-Շատ լավ, քանի որ ընդհատեցին…
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Ընդհատումը եղել էր արդեն, երբ ժամանակը սպառվել էր։
Մարիա Կարապետյան, համեցեք։
Մ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-Հարգելի ընդդիմադիրներ, երեկ հարց ու պատասխանին ո՞ւր էիք։ Տիկին Գրիգորյան, ԱՆԻՖ-ի մասին հարց չէիք ուզում տալ, երևի ամաչում էիք, չէ՞, հրապարակված։ Ես հայհոյանքներին հղում կկատարեմ՝ Գյումրու քաղաքապետ Վարդանիկի։
Երևի, ձեր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը քիչ առաջ խոսում էր արժանապատվությունից։ Թողնեն ամբողջ օրը կխոսեք արժանապատվությունից, որևիցե մեկիդ արժանապատվությունը չխոցվե՞ց էդ ձեր լսածից։ Իսկ էն մյուս ձայնագրությունը, որում մարդկանց էլի գլուխներով են հաշվում, և գլուխը 10 հազար դրամով գնում ու վաճառում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն։ Որտե՞ղ էր ձեր արժանապատվությունը, երբ լսում էիք էդ ձայնագրությունը։
Իսկ եթե լինեիք հարց ու պատասխանին, պարոն Խաչատրյան, կլսեիք, որ վարչապետն ասաց, որ որոշ հարցեր ունեն պատասխան լինքի տեսքով, լինք՝ հղում, և արտգործփոխնախարարը, երևի թե, հետևել է վարչապետի խորհրդին և ձեզ ուղարկել է լինք, որով դուք կծանոթանաք ձեր հարցի պատասխանին։
Գիտե՞ք, ասում եք՝ անխոչընդոտ՝ նշանակում է միջանցք։ Նախ՝ Հայաստանը չեք պաշտպանում։ Ակնհայտ է, դե, եթե էսպես եք մեկնաբանում, պաշտպանում եք լրիվ այլ բան։ Բայց հետաքրքիր է, որ այդ նույն փաստաթղթի մեջ դուք չեք նկատում, որ գրված է միջազգային իրավունքի ամենագերակա, ամենակարևոր սկզբունքը՝ տարածքային ամբողջականություն։
Մեր փորձից, հա, քմծիծաղ եք տալիս, որովհետև ձեր քաղաքական երևակայության մեջ այդ սկզբունքն ազգերի ինքնորոշումն է (խոսում են դահլիճից)։
Այդպես ցույց տվեցին այն փաստաթղթերը, որը Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց՝ նույն ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Մեր դառը պատմությունը ցույց տվեց, որ ամբողջ աշխարհի համար դա գերակա է։ Բայց վերադառնանք էս կոնտեքստին. անխոչընդոտը մի հատ բառ է, տարածքային ամբողջականությունը՝ միջազգային իրավունքի սկզբունք։ Այդ երկուսն ինչո՞ւ չեք կարողանում իրար հետ հարաբերակցել, ընդ որում, տարածքային ամբողջականության սկզբունքը մենակ չի գրված, գրված է սահմանների անխախտելիության հետ, մյուս սկզբունքների հետ։ Ինչո՞ւ է սովորական հայերեն այդ «անխոչընդոտ» բառը ձեզ համար գերակա մնացած բառերի նկատմամբ։
Ասում եք, հա, գանք այդ ազգերի ինքնորոշմանը։ Երբ պատերազմից հետո մենք առաջարկեցինք իջեցնել նշաձողը, դուք ամեն ինչ արեցիք՝ կոչեր հղեցիք Լեռնային Ղարաբաղի խորհրդարանին, որ հայտարարություններ գրի, որ ընդդիմանա, որ ասի՝ Հայաստանն իմ անվտանգության երաշխավորն է, ինչպես և պարտավորվել է, բայց ես չեմ կատարի Հայաստանի կամքը։ Այ, Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում, քանի որ կա անվտանգության երաշխիքների հարց, պետք է լսի, իսկ Լեռնային Ղարաբաղը կարող է ընդդիմանալ։
Էնքան ասացիք, էնքան հայտարարությունները ընդունեցիք, վերջը տեսանք՝ ինչ եղավ։ Մինչդեռ պետք էր համախմբվել միակ հնարավոր ճանապարհի շուրջ՝ Լեռնային Ղարաբաղում հայերին պահելու։ Պետք էր համախմբվել, բոլոր հնարավոր դիմադրությունները ցույց տվեցիք դուք, և սա է Դաշնակցության դերը։ Դուք ասում եք՝ ինչո՞ւ եք թիրախավորում Դաշնակցությանը. որովհետև դուք երբևէ չեք ձգտում իշխանության, ձեր կուսակցության ծրագիրը երբևէ չեք պատրաստվում դարձնել Կառավարության ծրագիր, բայց պատրաստվում եք միշտ այստեղ-այնտեղ ծվարած՝ Քոչարյանի դաշինքի մեջ, մի որևէ տեղ, մնացած բոլոր քաղաքական ուժերին տեռոր անել, որ անկախ, միացյալ, էն մյուս բառը ի՞նչ էր, Հայաստան լինելու է։ Հայաստանն անկախ չի՞ լինում։
Գիտե՞ք, երբ…
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Պարոն Խաչատրյան, տիկին Մարիա Կարապետյանը նույնիսկ ձեր բեք վոկալի կարիքը չունի, հերիք է տեղից խոսեք։ Տիկին Մարիա Կարապետյանի ժամանակը վերականգնեք, սարքեք 10 րոպե։
Մ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
-Եվ երբ պատասխան չեք ունենում, ա, եկավ տիկին Քրիստինե Վարդանյանը, շնորհակալ եմ, գալիս եք, այստեղից զայրույթ եք պատկերում՝ տենդագին, ռուսերեն՝ «ադերժիմըյ», որ ձեզ մոտ տպավորություն է թողնում, թե եթե, ուրեմն, ուժեղ ջղայնացա, հաստատ անկեղծ է ու հաստատ ճիշտ է ասում։ Չէ, բոլորս կարողանում ենք լսել, թե էդ ճչոցի ներքո ինչ բովանդակություն է։
Գործընկերներիցս մեկը ձեզ տվեց էն հարցը, որը տևական ժամանակ է տալիս ենք։ Ձեր ծրագրում գրված է, որ դուք, այսինքն՝ իշխանության չեք ձգտում, բայց ձեր ծրագրի մեջ գրված է, որ Արցախը, Ջավախքը և Նախիջևանը պետք է միացվեն, տենց… Այսինքն՝ բոլորս գիտենք, որ հողերը միշտ ձեզ համար ավելի կարևոր են, քան պետականությունը։ Ձևը, որի ներքո այդ հողերը գոյություն ունեն, ձեզ համար պակաս կարևոր են, քան հողերը։
Գործընկերս հարցրեց ձեզ, ասում է՝ այդ երեքը, որ ձևակերպել եք, ինչի՞ եք մոռացել Արաքս գետից հարավ պատմական Վասպուրական, Փայտակարան և Պարսկահայք, նահանգների մասին։ Ի՞նչ է անում Քրիստինե Վարդանյանը. գալիս է, ամբիոնի մոտ կանգնում է, էդ զայրույթը բանեցնելով, գոռում է, ասում է՝ որովհետև Թուրքիան ու Ադրբեջանն են մեզ վրա հարձակվել։
Կարող եք մտածել, որ տրամաբանական է, գուցե, ճիշտն ասած, ինձ դա էլ է թույլ թվում, էլի, որ, այսինքն՝ պատմությունն ուրանում եք, եթե չեն հարձակվում, կարող է Թուրքիան էլ մի օր չհարձակվի։ Բայց դա չի խնդիրը, դուք գրել եք՝ մեր հարևան Վրաստան երկրի Սամցխե-Ջավախեթի մարզի անունը, գրել եք՝ Ջավախքն էլ պետք է միացնենք։ Վրաստանը մեզ վրա՞ է հարձակվել, ինչի՞ եք Վրաստանի նկատմամբ հողային պահանջ ձևակերպել։ Հա՜, դա թերևս կախված է Խորհրդային Միության և Իրանի հարաբերությունների հետ։ Սիրում եք, չէ՞, պատմական պայմանագրեր, Սևրին եք հղում տվել և հավաքել եք հողերի կեսը, կեսն էլ մոռացել եք՝ Արաքսից հարավ։
Բա, Թուրքմենչիայի պայմանագիրը չե՞ք հիշում։ Հիշում եք. կնքել է Ռուսական կայսրությունը Պարսկական կայսրության հետ և պայմանավորվել, որ Արաքս գետից հարավ այլևս հայացք չեն ուղղելու հայերը։ Գնա՜ց այդ հողերը, իրենց հարաբերությունն այլևս բարեկամական դաշնակցական է, և դուք այդ օրակարգի պաշտպանողն եք։
Ուրեմն, Ռուբենը Ռուբինյանը, հակադարձելով պարոն Գեղամ Մանուկյանին, բազում օրինակներ է բերում, որում նույնիսկ Անկախության հռչակագրի ընդունումից հետո, նույնիսկ հանրաքվեից հետո դաշնակցականները դեռ պայքարում են անկախության դեմ, ու ձեր ծրագրում է գրված, որ հողերը ձեզ համար ավելի կարևոր են, մի ուրացեք ձեր ծրագիրը։
Տեղից տիկին Գրիգորյանն ասում է՝ ո՞վ էր այդ մեջբերումների հեղինակը։ «Դրոշակ» թերթում է գրված, ձեր թերթը։ Բայց եթե դա ձեզ չի բավարարում, ապա վերադառնանք այն հայտարարության տեքստին, որը դուք երեկ էլի ասացիք, այն հատվածը, որտեղ մենք կոչ ենք անում մեր ժողովրդին, որ ցույցեր չանի, ծայրահեղական կեցվածք չդրսևորի, չվնասի իր վարկին, բնականոն հարաբերություններին խորհրդային վերին իշխանությունների հետ և խորհրդային մյուս հանրապետությունների հետ, ասացիք՝ դա կոնտեքստից կտրված է, հիմա ես կհրապարակեմ այն հատվածը, որը կփրկի մեր էս հայտարարության տեքստը, և եկաք, ասացիք, որ այդ հայտարարության սկզբում գրված է Ղարաբաղի մասին։
Ոչ ոք դա չի հերքում, հողերը ձեզ համար միշտ ավելի կարևոր են, քան պետությունը։ Դրա համար այդ երկու հատվածները կապող կետում, այդ նույն հայտարարության մեջ դուք գրել եք՝ պահանջում եք Հայաստանի իշխանություններից՝ Ղարաբաղի հարցը դարձնեն իրենց առաջնահերթ հարցը։
Եվ եթե չկար անկախության մասին խոսակցություն 1988 թվականին, երբ այս հայտարարությունը գրվում էր, ինչո՞ւ համար էիք այս հայտարարությունը գրում, ո՞ւմ էիք կոչ անում, ի՞նչ էր այլ բան տեղի ունենում, եթե ոչ Հայաստանի անկախության շարժումը, որ կարիք էր առաջացել այս հայտարարության տեքստը գրելու։ Այ, հիմա նշումներ է անում, գալու է, այստեղից ջղայնացած հակադարձի։ Ո՞ւմ էիք կոչ անում և ինչի՞ համար, գրել եք՝ Հայաստանի և Ղարաբաղի մեր արի ժողովրդին՝ խուսափեն ծայրահեղ կեցվածքներից։ Ի՞նչ կեցվածք ունեին մարդիկ, որ ծայրահեղ էր ձեզ թվում։ Դա անկախությունն էր։ Ասացի ամենը, որ ցանկանում էի։ Շնորհակալ եմ։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն, նաև ձեզ։ Արծվիկ Մինասյան։ Լռություն դահլիճում, պարոն Պարսիլյան, պարո´ն Պարսիլյան։
Հա, պարոն Աղաջանյան, ներողություն։ Պարոն Մինասյան, ներողություն եմ խնդրում, պարոն Աղաջանյանի հերթն էր, ես խառնեցի։ Համեցեք, պարոն Աղաջանյան։ Դուք, երևի, արդեն ընդմիջումից հետո։
Է.ԱՂԱՋԱՆՅԱՆ
-Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մոտ յոթ ամսից տեղի կունենան հերթական համապետական խորհրդարանական ընտրություններ և կարելի է ասել, որ արդեն իսկ ուրվագծվել է նախընտրական ընդդիմադիր դաշտը։ Եվ, ցավոք, պետք է արձանագրել, որ 2025 թվականից մինչ օրս հիմնականում գերակշռել է քոչարյանասերժական կամ մերձքոչարյանասերժական քաղաքական միավորները։
Սա իսկապես ցավալի իրողություն է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում ընդդիմության ցուցաբերած որակները և այն ահռելի հանրօգուտ աշխատանքը, որի արդյունքներին մեր հանրությունը քաջ ծանոթ է։ Բայց ինչևէ, այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Եվ, ուրեմն, որոնք են այդ ուժերը և ինչպես կարելի է նրանց նույնականացնել։
Իրականում՝ շատ հեշտ։ Բոլոր այն քաղաքական միավորները կլինեն մի անհատ, կուսակցություն կամ շարժում, որոնք մինչ այս պահը և այս պահից ի վեր պաշտպանել են կամ կպաշտպանեն ապօրինությունների մեջ մեղադրվող անձանց, այդ թվում՝ Հայաստանում զանգվածային անկարգություններ նախապատրաստող, պատերի տակ մարդկանց գյուլլող, հոգևորականներին իրենց ընտանիքի անդամների հետ հակաիշխանական հավաքների մասնակցել ստիպող, մարդկանց գումարի դիմաց հանրահավաք բերող, կաշառք լափող և այլ անձանց, կպաշտպանեն եկեղեցին բռնազավթած հանցագործ խմբավորման անդամներին՝ իրենց ղեկավար Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ, և դրան զուգահեռ բոլոր հնարավոր ձևերով կարժեզրկեն և կտորպեդահարեն խաղաղության գործընթացը, ապա այդ բոլոր միավորների հետևում անպայմանորեն կնկատեք քոչարյանասերժական տանդեմի մեծ և ցցուն ականջները։
Մեր հանրության քաղաքականապես հասուն և տեղեկացված հատվածի համար այս տեղեկությունը, թերևս, ավելորդ էր, քանի որ վերջիններս առավել քան տիրապետում են բոլոր նշված նրբություններին։ Այդ իսկ պատճառով, խոսքս առավելապես ուղղված է մեր հանրության ապաքաղաքական հատվածին և մասնավորապես՝ երիտասարդությանը։
Հարգելի գործընկերներ, մենք հաճախ չենք գիտակցում, որ գալիք խորհրդարանական ընտրություններին կյանքում առաջին անգամ իրենց քաղաքացիական պարտքն են կատարելու տասնյակ հազարավոր երիտասարդ քաղաքացիներ, որոնցից շատերը, օրինակ՝ 2008 թվականի մարտի 1-ին նույնիսկ ծնված չէին, իսկ 2018 թվականի թավշյա հեղափոխության օրերին պատանիներ, որոնց քաղաքական անցուդարձը, բնականաբար, առանձնապես հետաքրքիր չէր։ Եվ այն, որ հանրության նշված հատվածին այս ընթացքում ընդդիմությունն իր անսահմանափակ մեդիառեսուրսներով կարող էր ապակողմնորոշել, դա փաստ է, որովհետև սովորաբար հիբրիդային պատերազմի առաջին թիրախը հենց անտեղյակ կամ դյուրահավատ քաղաքացիներն են։
Ըստ այդմ, սիրելի երիտասարդություն, կփորձեմ այս ժամանակահատվածում վերհանել քոչարյանասերժական պրոպագանդայի հիմնական թեզերն ու դրանց հարաբերությունն իրականության հետ, ինչպես նաև հնարավորինս պատկերավոր նկարագրել, թե ինչ ասել է ռոբասերժական ժամանակներ։
Առաջին՝ ռոբասերժական մեդիայի իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունում ռեպրեսիվ իշխանություն է, որը չի հանդուրժում այլակարծություն, սահմանափակում է ընդդիմադիրների խոսքի ազատությունը, բանտարկում է քաղաքական հակառակորդներին միայն նրանց քաղաքական հայացքների համար։ Մի խոսքով, 37 թիվն է։
Վերոնշյալ թեզերը պտտվում են Հայաստանի առցանց մամուլի մեծամասնության շրջանում, քանի որ դրանք մեծամասամբ պատկանում են ռոբասերժամետ շրջանակներին, ինչպես նաև TV-5 հեռուստաալիքով, որը տարիներ շարունակ ազատորեն հեռարձակվում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, ավելին, նրանք նույն թեզերը տարածում են նույնիսկ Հայաստանի հանրային հեռուստաալիքով, որի եթերով հարցազրույցի առաջարկները հաճախ տարօրինակորեն մերժում են։
Հարց է առաջանում՝ եթե խոսքի ազատությունն իսկապես այդչափ վտանգված է, այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի լրատվական դաշտը ողողված է այդ թեզերով։ Համեմատության կարգով ռոբասերժական ժամանակներում ընդդիմադիր մամուլը սահմանափակված էր 1-2 տպագիր թերթերով, առավելագույնը 5000 տպաքանակով, իսկ դե անկախ հեռուստաալիքի մասին մտածելը նույնիսկ անիմաստ էր՝ «Ա1+»-ի դեպքը վկա։
Ասում են, որ քաղաքական այլախոհների և ընդդիմադիր համայնքապետերի վրա գործեր են կարվում, որպեսզի նրանց մեկուսացնեն քաղաքական գործընթացներից։ Սկսենք նրանից, որ նշված բոլոր դեպքերի առնչությամբ իրավապահ մարմինները հանրությանը մանրամասնորեն ներկայացրել են ձեռքբերված բավարար ապացույցներ, այդ թվում՝ ձայնագրությունների տեսքով, որոնց ծանոթանալուց հետո ամբողջությամբ պարզ է դառնում, որ գործերն առնվազն կարված չեն։ Իսկ այս համատեքստում ռոբասերժական ժամանակների հետ համեմատություն անցկացնելը, առնվազն համայնքապետերի մասով, ցավոք, անհնար է՝ մի պարզ պատճառով, որ նրանց ստեղծած ամբողջատիրական համակարգում ընդդիմադիր համայնքապետեր առհասարակ չկային։
Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանի հարյուրավոր համայնքներում չկար գեթ մեկ գյուղի ընդդիմադիր ղեկավար, էլ չեմ ասում՝ որևէ մարզկենտրոնում կարելի էր պատկերացնել նման բան։ Եվ ընդհանրապես, քաղաքական այլախոհության ջատագով քոչարյանական մեր գործընկերներին պետք է հիշեցնել՝ իրենց քաղաքական ո՞ր ժամանակների քաղաքական սպանությունների թիվը, երբ պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ինքնասպան էին լինում երկու հրազենային վնասվածքներով՝ մեկ անգամ կրծքավանդակից, մեկ անգամ գլխից, քաղաքական այլախոհները գնդակահարվում էին ԱԺ դահլիճում, իսկ համակուրսեցիները՝ սպանվում սրճարանների զուգարաններում «պրիվետ Ռոբ» արտահայտության համար, իսկ 37 թիվը վկայակոչելը, իհարկե, հանճարեղ է։
Մի պահ պատկերացրեք՝ 37 թվին առհասարակ լինել ընդդիմադրություն, որ օր ու գիշեր Հանրային հեռուստաալիքով Ստալինին մեղադրեր պետական դավաճանության մեջ։ Ինչ խոսք, սա ուղղակի փառահեղ համեմատություն է։
Երկրորդ՝ ռոբասերժական իրականության մեջ Հայաստանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի է հասել։ Իշխանական վերնախավը՝ վարչապետի գլխավորությամբ, թաղված են կոռուպցիայի մեջ։
Եվ այս համատեքստում վկայակոչվում են այնպիսի դեպքեր, որոնցով մեր իշխանության օրոք, կրկնում եմ, մե´ր իշխանության օրոք հարուցված են քրեական գործեր։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է մենք հանրայնացնեինք և ընթացք տայինք այնպիսի կոռուպցիոն գործեր, որոնցում մենք ինքներս թաթախված են։ Ուզում եմ հիշեցնել, որ ՔՊ պաշտոնավարման ընթացքում կոռուպցիոն մեղադրանքներով կալանավորվել են գործով, այսինքն՝ վարչապետի և/կամ Կառավարության կողմից նշանակված նախարարներ, փոխնախարարներ, Կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ և այլն, և այս գործընթացը շարունակական է։ Բոլոր մեր իշխանության մաս կազմող կոռուպցիոներներն անպայմանորեն ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Դա անխուսափելի է։
Իսկ ռոբասերժական կառավարման տարիները պատկերավոր ներկայացնելու համար կարելի է ընդամենը նշել, որ Քոչարյանից այս պահին դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել առավել քան 200 միլիոն դոլարի ֆինանսական և գույքային ակտիվ, կարելի է միայն կռահել, թե ինչքան է կազմում նրա ամբողջական կարողությունը, որը դատախազությունը չի կարողացել հայտնաբերել։ Իսկ, օրինակ՝ Սերժ Սարգսյանի վարորդի տանը 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո հայտնաբերվել է 6 միլիոն դոլարի կանխիկ միջոց, որը նա պնդում էր, որ օրինական է, միաժամանակ սակայն պատրաստակամություն է հայտնել ամբողջ գումարը փոխանցել պետությանը։
Հարց է առաջանում՝ բա, եթե օրինական է, ինչո՞ւ էր պատրաստ գումարը փոխանցել պետությանը։ Հարցն ուղղվում է ՊՈւ դաշինքի պատգամավորներին։ Լավ կլինի՝ Աննա Մկրտչյանը, որ գալիս է այս ամբիոնից լացակումած ելույթներ է ունենում, հաջորդիվ մի հատ արձանագրի՝ իր ղեկավարի վարորդին որտեղի՞ց կանխիկ 6 միլիոն դոլար, որն էլ նա հոժարակամ պատրաստ էր նվիրաբերել պետությանը։ Վարորդների ամսական աշխատավարձը, որքանով տեղյակ եմ, 200 հազար դրամ է։
Լևոն Քոչարյանն էլ լավ կանի, վերջապես, արձագանքի իրենց ընտանիքին վերագրվող ապօրինի 200 միլիոն դոլարի ակտիվ մասով այս ամբիոնից։ Սպասելու ենք, ժողովուրդ ջան, չլռեք։
Եվ երրորդ՝ ռոբասերժական մեդիայի իրականության մեջ ՔՊ-ն զավթել է ՀՀ իշխանությունը և լեգիտիմ չէ։
Այս աբսուրդային թեզն իրականում ամենահեշտն է ամբողջությամբ կազմաքանդել՝ մի պարզ փաստի բերումով։ Հայաստանի ու անկախ պատմության մեջ միայն ու միայն ՔՊ իշխանության օրոք է, որ որևէ ընտրություն չի կեղծվել՝ ո´չ ՏԻՄ, ո´չ համապետական, և տասնյակից ավելի համայնքներում ընդդիմադիր ղեկավարների առկայությունը հենց դրա ապացույցն է։ Սա գիտակցելու համար առանձնապես մեծ վերլուծական կարողության կարիք էլ չկա։ Իսկ ռոբասերժական տարիներին, ինչպես արդեն նշվեց, չկար որևէ մակարդակում որևէ ընտրություն, որը չկեղծվեր։ Ավելին, նրանք նույնիսկ ՔՊ իշխանավարման օրոք չեն կարողանում հրաժարվել այս գործելակերպից՝ ՏԻՄ և համապետական ընտրություններին և տարատեսակ ընդդիմադիր հանրահավաքներին մարդկանց նյութապես շահագրգռելու բազմաթիվ և այդ թվում՝ վերջերս հրապարակված դեպքերը վկա։
Սիրելի քաղաքացիներ և, մասնավորապես՝ երիտասարդություն, ցավոք գալիք ընտրություններում ձեզ չի առաջարկվելու գաղափարախոսական երկընտրանք՝ հիմնված տնտեսական և սոցիալական ծրագրերի վրա։ Փոխարենը՝ երկընտրանքը լինելու է արժեհամակարգերի միջև խեղված և առողջ արժեհամակարգերի՝ ստի, կեղծիքի և ճշմարտացիության միջև, պատերազմի և խաղաղության միջև։ Ինչո՞ւ, որովհետև ռոբասերժական դուոն համառորեն չի լքում քաղաքական դաշտը՝ հույս ունենալով վերադարձնել նախկին բարքերը և ապահովագրել իրենց ապօրինի գույքը։
Չտրվեք ռոբասերժանկան աղմուկ հիշեցնող Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի զենք հանդիսացող լրատվական միջոցների գրողներին, եղեք գրագետ, եղեք մեդիագրագետ և ուսումնասիրեք 1998-2018 թվականների մամուլը, որպեսզի պատկերացնեք, թե ում և ինչի հետ գործ ունեք։
Հայաստանի ապագան կախված է ձեզնից, որովհետև ձեզնից յուրաքանչյուրի քվեն է կանխորոշելու մեր բոլորիս ապագան։ Ինչո՞ւ, որովհետև մենք ընտրություն երբեք չենք կեղծելու։ Շնորհակալություն։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Ընդմիջում։
Ժամը 12:00
ՆԱԽԱԳԱՀՈՒՄ ԵՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Հարգելի պատգամավորներ, շարունակում ենք ելույթները։ Այժմ ելույթ կունենա Արծվիկ Մինասյանը։ Համեցեք, պարոն Մինասյան։
Ա.ՄԻՆԱՍՅԱՆ
-Սիրելի հայրենակիցներ, ինչպես և ակնկալվում էր, Ազգային ժողովի ամբիոնից իշխող մեծամասնության կողմից հնչում են ամենատարբեր մեղադրանքները, և, ինչպես այլևս բացահայտված, այդ ամենը ստով, կեղծիքով, մանիպուլյացիաներով վերագրելով Դաշնակցությանը ամենատարբեր բաներ, որոնց մի մասը ընդհանրապես իրականության հետ կապ չունեն։ Մի մասը կիսաճշմարտություն են, մի մասը պարզապես վերագրվում է, որովհետև հավանաբար մեծամասնությունը գիտակցում է, թե ինչ արհավիրք է բերել հայ ժողովրդի գլխին։ Ես փորձեմ մի քանիսին անդրադառնամ, իհարկե ժամանակը կարճ է, բոլորին անդրադառնալով, բայց խմբավորելով ինչ մեղադրանք է հնչեցնում։ Ասում է Դաշնակցությունը պայքարում է Հայաստանի անկախության դեմ, իբր մեր համար հողերն ավելի կարևոր են, քան պետականությունը և մեկ էլ սենց բան է դրվում` դուք չեք փոխվել։ Իրականում էս բոլոր գնահատումներում կամ ներկայացումները իրար հակասում են, որովհետև պետականությունը կերտվում է հողի վրա և եթե հող չունես, պետականություն չես կարող կերտել և, եթե Դաշնակցությունը պայքարում է հողի համար, դուք դրա համար պիտի միայն ուրախ լինեք, դուք միայն դրա համար պետք է ավելի համախմբված լինեք հենց Դաշնակցության գաղափարների շուրջ, այլ ոչ թե հակադրեք էդ գաղափարները ազգային նպատակների հետ։ Իրականում Դաշնակցությունը իր ողջ պատմությամբ, նահատակներով պայքարել է հայոց պետականության համար և էսօր էլ էդ պայքարը շարունակվում է։ Դուք արհեստականորեն փորձում եք հակադրել այս պայքարը կեղծ խաղաղասիրության թեզերի հետ։ Ամենամեծ խաղաղություն ուզող ուժը Դաշնակցությունն է, ամենամեծ խաղաղություն ուզողը հայ ժողովուրդն է, հայ ժողովրդի էն հատվածն է, որը պայքարում է սեփական ազգային արժանապատվության համար։ Մինչդեռ դուք ուղիղ հակառակն եք անում և քողարկում եք ձեր այդ կեղծ խաղաղասիրությունը, այսպես կոչված, ցորենի ներմուծման իբր ճանապարհի բացման հետ առանց անգամ ամոթ զգալու, որ չէ որ նույն Արցախը ապահովում էր Հայաստան ներմուծվող ցորենի միջինը քսանհինգ տոկոսը տարեկան կտրվածքով։ Եթե ֆիզիկական ծավալով վերածենք, դա հիսունից ութսուն հազար տոննա էր տարեկան կազմում։ Հիմա մի քանի ֆուր ցորենի համար բերել եք խաղաղություն եք ծախում մեր ժողովրդի վրա, էն էլ ոչ թե ինչպես ամբողջ ճանապարհի երկայնքով շրջափակումը վերացրած, այլ ընդամենը մեկ ակցիայի մասին է խոսքը գնում։ Ալիևասիրության էդ ձեր ձգտումը, էդ ձեր ցանկությունը մի երկրի ղեկավարի, որը էթնիկ զտման թիվ մեկ պատասխանատուն է Արցախում, որը Արցախում հակադրված միջազգային կանոններով հակադրվող զենքի գործադրման պատասխանատուն է, որը բռնազավթել է հայկական հողերը, հայկական տարրն է վերացնում էնտեղից։ Դուք էս ի՞նչ խաղ, էս ի՞նչ սիրահարվածություն եք ցուցաբերում էդ երկրի ղեկավարի հանդեպ և նպատակը ո՞րն է։ Մեկ նպատակ, որ պահպանեք ձեր իշխանությունը, այլ բացատրություն ես էստեղ չեմ տեսնում։ Դա վերաբերում է նաև էն մյուս պնդումներին։ Էստեղից ասում է միջազգային իրավունքի ամենակարևորագույն սկզբունքը տարածքային ամբողջականության սկզբունքով ասեց ձեզ։ Այդ տենց եք վարել բանակցությունները, որ զիջել, զիջում ու շարունակում եք զիջել։ Բա ազգերի ինքնորոշման իրավունքը էդ նույն հավասարազոր սկզբունքը չի՞, բա ուժի գործադրման սկզբունք բացառման սկզբունքը էդ հավասարազոր սկզբունքը չի՞։ Բա ինչի՞ մինչև ձեր իշխանության գալը նաև անգամ ՆԱՏՕ-ում, երբ որ քննարկվում էր Ղարաբաղի վերաբերյալ հարցը, երեք սկզբունքները հավասարազոր գնում էր տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման և ուժի կամ դրա սպառնալիքի արգելման սկզբունքը։ Ինչի՞ էր գնում, ինչի՞ հենց ձեր իշխանությունը եկավ, միանգամից էն մյուս երկուսը դուրս մնացին, մնաց տարածքային ամբողջականությունը և չգիտես ինչի տարածքային ամբողջականության մեջ ամբողջությամբ ադրբեջանաթուրքական պահանջն է դառնում գերակայողը։ Եվ մի փորձեք Դաշնակցությանը և ազգային ուժերին մեղադրել կոնֆլիկտային քաղաքականություն տանելու մեջ, արժանապատվության քաղաքականությունը մի ստորադասեք, մի նսեմացրեք։
Մյուս կարևոր էսպես շեշտադրումը, որ կատարվում է, թե իբր ներկայումս չի փակվում լրատվամիջոց, էն նախկիններում փակվում էին և այլն։ Ընդդիմադիր որևէ լրատվամիջոց, եթե գտնեիք դա, չգիտեմ պիտի գնայիք եկեղեցի մոմ վառեիք և այլն։ Ուզում եմ հիշեցնել էս օրակարգում է «Շողակաթի» փակման ձեր ցանկությունը, ձգտումը, նախաձեռնությունը։ Եթերազրկել եք «Հ2»-ին, եթերազրկել եք «Երկիր մեդիային», անընդհատ եթերազրկել եք հանրապետական սպառման տարածքով «TV5»-ին։ Այսինքն` անընդհատ ձեր մոտ գնում է եթերազրկման գործընթաց։ Հիմա եկել եք էստեղ խոսքի ազատության մասին եք խոսում։ Խոսքի ազատության համար տասնյակ մարդկանց կալանավորում եք, ասում եք խոսքի ազատություն, բանտերը լցրել եք մարդկանցով, ովքեր ընդամենը խոսք են ասել, առանց որևէ իրավական հետևանքների, որևէ գործողությունների։ Դուք ելել եք, էս ամբիոնից մեղադրում եք մարդկանց առանց նույնիսկ դատական վճիռ ունենալու։ Սա է ձեր իրական պատկերը` աղավաղել ամեն ինչ, այլանդակել ամեն ինչ, որպեսզի չերևա ձեր իրական, ձեր հայ ժողովրդին բերած արհավիրքները։ Սա է, ուրիշ բացատրություն չկա և երբ որ մենք նայում ենք Սահմանադրության առաջին հոդվածը, որը ամրագրում է Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ձեր իշխանության տարիներին այ էս բաղադրիչները ինչքան հնարավոր է նսեմացնում ու թուլացնում եք։ Կամ երկրորդին` Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Էս ինչ հրաշք իշխանություն է, պատկանում է ժողովրդին։ Տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրություններում հենց ձեր ցանկությունը չի բավարարվում սկսում եք հետապնդել, ապօրինի քրեական հետապնդումներ...
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Ավելացրեք պարոն Մինասյանի ժամանակը տաս րոպեով։
Ա.ՄԻՆԱՍՅԱՆ
-Շնորհակալ եմ։ Ապօրինի քրեական հետապնդումներ բոլոր ընդդիմադիր հայացքներ ունեցողների նկատմամբ, անգամ ենթադրյալ հանցագործությունը, որ վերագրում եք, էնպիսի շոու եք կազմակերպում դրա շուրջ, որ մոռանում եք, որ Սահմանադրության մեջ գոյություն ունի անմեղության կանխավարկածը, մոռանում եք։ Հենց հարցը վերաբերում է և էս ամբիոնից, երբ ասում եք մեր իշխանության ժամանակ կալանավորվել են նաև մարդիկ, տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք և այլն, հարց է առաջանում` բա ինչո՞ւ այդ շոուները չեք կազմակերպում, եթե դրանով է պայմանավորված, որ պիտի դուք սենց հետևողականորեն պայքարեք, ինչո՞ւ այդ շոուները չեք կազմակերպում։ Իշխանության ներկայացուցիչներին, երբ որ մեղադրում եք կաշառակերության մեջ, ինչի՞ մի օր չփռեցիք ասֆալտին, չմտաք, չվերցրեցիք ամեն ինչ։ Ի՞նչ են անում, հանգիստ պառկում են իրենք ասֆալտին։ Հետաքրքիր մոտեցում էր, բա նախապես ասեք, որ կարող են էստեղ էլ հանգիստ պառկեն, բայց ոչ թե շոուն բեմադրեք, կազմակերպեք, հետո եկեք էս ամբիոնից մի հատ էլ մեղադրական վերդիկտը կայացրեք ու ասեք դե գնացեք նստեք։ Ի՞նչ էր ասում պարոն Ռուբինյանը` փտել բերդերում։ Տո եսիմ ինչ, մի ինչ-որ ինչ հնարավոր անմարդկային բաներ կար, վերագրվում էր մարդկանց, որոնց հանցագործությունները ենթադրյալ դեռևս պետք է ապացուցվեն։ Լավ, էն վարորդներն ի՞նչ են արել, էն հավաքարարներն ի՞նչ են արել, էդ մարդիկ ի՞նչ են արել, բռնել տարել լցրել եք բերդերը։ Տասնինը մարդու նկատմամբ Գյումրիում մենակ քրեական հետապնդման գործողություններ է գնում։ Երրորդ մեր մյուս հոդվածը` մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները հոդվածն է։ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են, ձեր պարտականություններն են։ Կատարո՞ւմ եք էդ պարտականությունները, առը հա կատարում եք։ Ամեն օր ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ դեմ խոսացող մարդկանց արժանապատվությունը տվել եք գետնով մեկ։ Ավելին, դուք արդեն ազգային արժանապատվությունն եք տվել գետնով մեկ, էլ ուր մնաց Սահմանադրության էս նորմը։ Կամ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը։ Իսկապես էս նորմը պահո՞ւմ եք դուք։ Քաղաքական մեծամասնությունը պառլամենտում առաջնորդվում է Կառավարության ղեկավարի ցուցումներով։ ԲԴԽ նախագահը, որ պետք է երաշխավորի դատավորների անկախությունը, ազատվում է աշխատանքից մեկ SMS-ով կամ իրավապահ մարմինների բարձրագույն էսպես պատասխանատու օղակը` գլխավոր դատախազությունը, գլխավոր դատախազության գործողությունները մի հատ անկախ փորձեք նայել։ Եղե՞լ է մի դրվագ, երբ որ նույն հավասար պայմաններում ընդդիմադիր հայացքներ ունեցող կամ իշխանության հայացքները չկիսող և իշխանության հայացքները կիսող նույն արարքի համար նույն վերաբերմունք կլինի, ոչ։ Եկեք էստեղից, էս ամբիոնից ասեք դա և նույն մեթոդներով, նույն ձևերով չի եղել, որովհետև չկա իշխանությունների բաժանման, տարանջատման սկզբունք կամ սահմանադրական նորմը, կրոնի անջատումը պետությունից, աշխարհիկ պետությունից։ Ամեն Աստծո առավոտ դուք էստեղից հերն անիծում եք էդ ամենի։ Սահմանադրության հերն անիծում եք, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն դարձրել եք թիրախ և քողարկելու համար, թե իբր դուք հակաեկեղեցական չեք, փորձում եք անձնավորված հարվածներ հասցնել, ոչ ավել ոչ պակաս հիմա էլ հակաօրինական մի հատ գործընթաց եկեղեցու վանքը, որ եկեղեցապատկան է, վերցնել և տալ անձի, մասնավոր անձի։ Արդյունքում կամ հետևանքով ձեր համար եկեղեցին և նրա վանքերը սովորական կրպակներ են, որ կարելի է վերցնել շնորհել մեկին։ Էդպես եք դուք կոռուպցիայի դեմ պայքարում իհարկե։ Եվ էս ամենը, որ դուք ոտնահարում եք, Քրեական օրենսգրքում ունի կոնկրետ անվանում` սահմանադրական կարգի տապալում, հոդված 420` սահմանադրական կարգը տապալելը։ Այսինքն` Սահմանադրության առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ հոդվածով, կամ հինգերորդ կամ վեցերորդ հոդվածի առաջին մասով կամ յոթերորդ հոդվածով նախատեսված նորմ գործողությունը փաստացի դադարեցնել։ Դուք փաստացի դադարեցնում եք, և ենթադրյալ այս հանցագործությունների համար նախատեսված պատիժը տասից տասնհինգ տարի է, առանձնապես ծանր հանցագործություն։ Ես չեմ թվարկում էն մյուս արարքները, պարզապես ապշել կարելի է, երբ գալիս են մեծամասնության ներկայացուցիչներն էստեղ՝ փորձելով մարդկանց հիշողությունը մոռացության տալ, ինտելեկտը վիրավորել և էս ամենը թողնելով մի կողմ՝ խոսում են նորից ինչ-որ թեմաների մասին։ Ընդ որում, նորից եմ կրկնում, մանիպուլացնելով, ստելով, կեղծելով՝ էս ամենը ներկայացնել իբրև թե գործող իշխանության՝ էսպես հավատավոր հայ ժողովրդի շահերի պաշտպան։ Դուք, ինչպես կասեր պարոն Ռուբինյանը, ի դեպ անդրադառնալով տարբեր տարիների «Դրոշակ»–ի և մեր կուսակցական ընկերների հրապարակումներին, որպես կանոն, դա ընդունված սովորություն է արդեն ձեր մոտ, դա քննարկման ենթակա չէ, կիսատ–պռատ հրապարակումներով փորձել աղճատել և պատկեր ներկայացնել։ Բայց մոռանում եք մի կարևոր բան, երկու կարևոր բան։ Առաջինը` նա, որ ի տարբերություն ձեզ և շատերի, Դաշնակցության պաշտոնաթերթում անգամ կարող են հրապարակվել տարբեր լուծումներ ենթադրող դաշնակցական գործիչների, ոչ դաշնակցական գործիչների հոդվածներ։ Դա չի կարելի վերագրել Դաշնակցությանը, Դաշնակցության վերագրվող պաշտոնական տեսակետները հրապարակվում են որոշումներով, ինչպես սիրում ենք կրկնել՝ շրջաբերականներով, բայց ոչ աղճատված, ինչպես դուք փորձել եք դա անել և շարունակում եք անել։ Թեև մի ոչ ճիշտ հրապարակում հնչեց էս ամբիոնից, անցյալ քառօրյային էր ոնց որ, և ճշգրտում տվեց, բայց միևնույն է թերթերը կամ լրատվամիջոցները շարունակում են օգտվել, հատկապես հակադաշնակցական ուղղվածությունը շարունակում է օգտվել ձեր արջի ծառայությունից, որովհետև դուք փորձում եք ձեզ դրական լույսի ներքո ներկայացնելու շրջանակներում թիրախավորել ազգային ուժին, ազգային մոտեցումներին և շարունակում եմ պնդել թիվ 004, ի դեպ թիվ 004 արդեն վաղուց չկա, նոր թիվ 004–եր կան, ցանկության դեպքում, պարոն Ռուբինյանին էի առաջարկել, հիմա ցանկության դեպքում դուք կարող եք գալ մանրամասն ծանոթանալ։ Բայց մեկ է դուք նույնիսկ ծանոթանալուց հետո էլ չեք փոխվելու։ Չնայած Ռուբինյանը մեզ էր վերագրում չփոխվելու հատկությունը, բայց ես էս ամբիոնից վստահաբար կարող եմ ասել, այո, մենք չենք փոխվել, որովհետև մենք սկզբունքային ենք, մենք գաղափարական ենք, իրավիճակային չենք ի տարբերություն ձեզ։ Բայց դուք, անկեղծ ասած, եթե գնահատենք փոփոխման տեսակետից, դուք էլ չեք փոխվել, ոնց սուտը, կեղծիքը, մանիպուլյացիան եղել է ձեր քաղաքականության առանցքը, խառնակչությունը ամենակարևորը նույն ձևով շարունակվում է, և առաջիկայում էլ եկեղեցու մասով ձեր գործողությունը էդ խառնակչության ամենապարզ օրինակն է, որը, նորից եմ կրկնում, հակաօրինական է, չի կարող եկեղեցու ներքին կանոններով կարգավորվող հարցը դառնալ աշխարհիկ քաղաքականության մաս։ Ավելին, պետական որևէ մարմին իրավունք չունի չկատարելու եկեղեցու ներքին կանոններով մշակված գործողությունները։ Սա էլ մի ենթադրյալ հանցագործություն կարող է լինել ապագայի համար։ Ես առաջարկում եմ, որպեսզի դուք էդ մասին մտածեք։ Իհարկե, էս ընթացքում իմ գործընկերները էլի կանդրադառնան բազմաթիվ հարցերի։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Չասեցիք՝ վերջիվերջո կաթողիկոսը երեխա ունի՞, չասեցիք կաթողիկոսը երեխա ունի՞, թե՞ չէ, կաթողիկոսը ինչու չէ, կաթողիկոսը երեխա ունի՞, թե՞ ոչ։ Հա, չէ որ խոսում եք ամեն ինչից, իսկ ինչ վերաբերում է ձեր ժողովրդավար լինելուն, «Դրոշակ» թերթի, որ տարբեր կարծիքներով բանը կլինի, «Երկիր մեդիային» երեք րոպեանոց մի հատ տեսանյութ տամ, որպես այլ կարծիք կտեղադրե՞ք, փա՞կ է ձեր որևիցե ԶԼՄ-ով, օրինակ, Միքայել Աջապահյանի հարցը կամ մենք մի հատ 3–րոպեանոց նյութ սարքենք տանք, կդնե՞ք ձեր լրատվամիջոցում։ Վստահ լինենք առանց խմբագրման երեք րոպեանոց տեսանյութ, եթե պատրաստենք կդնե՞ք, մի րոպե մարդիկ են խոսում։ Հա, բայց մի րոպե, դուք մեզ ինչի մեջ ասես մեղադրեցիք, գնում եք հանրային հեռուստատեսություն, ինչ պետք է խոսում եք, դուք ձեր մոտ չունեք, հրապարակում եք, թե չեք հրապարակում, կհրապարակե՞ք, թե՞ ոչ, այո, թե ոչ, մի լռեք, պարոն Մինասյան։ Այո, պարոն Ալեքսանյան, դուք՝ որպես մեր քարոզչության պատասխանատու կուսակցության, խնդրում եմ էլի, պարոն Մինասյանը հրապարակորեն ասաց, որ պատրաստ է, երեքրոպեանոց նյութ եկեք պատրաստենք, տանք թող հրապարակեն։ Պայմանավորվածությունը ձեռքբերված է։ Շնորհակալություն։ Կոնտր առաջարկը հետո քննարկենք։ Դե հիմա արդեն սա առևտուր է, դուք արդեն համաձայնել եք, համաձայնելուց հետո կոնտր առաջարկ էլ չեն անում։ Խնդրեմ, պարոն Կոնջորյան, համեցեք։ Խնդրում եմ մեր գործընկերներին զբաղվեն, պատրաստեն։
Հ.ԿՈՆՋՈՐՅԱՆ
-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, պարոն Մինասյան, որ ասում եք ազգերի ինքնորոշումը մի՞թե ավելի պակաս կարևոր է, քան թե տարածքային ամբողջականությունը, չէ՞, անկե՞ղծ եք, որ ազգերի ինքնորոշումը կարևոր էր։ Բա որ ազգերի ինքնորոշումը կարևոր էր, բա Ղարաբաղն արդեն ինքնորոշված չէր, որ գնացել էիք բանակցությունների ժամանակ պայմանավորվում եք, որ պետք է լինի հանրաքվե Ադրբեջանի հետ համաձայնեցված ժամկետներում, բայց Ղարաբաղը ձեր կարծիքով ինքնորոշված էր, բա էդ ի՞նչ հանրաքվեի մասին էր խոսքը, որը ապագայում պետք է լիներ ձեր բանակցությունների ժամանակ։ Հիմա ո՞վ է ուրացել ինչը։ Գեղամ Մանուկյանն ասում է` դուք ուրացել եք, ուրացման քաղաքականությունը, և խոսում է 1988թ. շարժման մասին, խոսում է միացումի մասին և այլն։ Բա դրանից ավելի շռնդալից ուրացում կա՞ ժողովուրդ ջան, բա 1988թ. գնացել եք գոռացել եք միացում, հետո ուրացել եք միացումը, գնացել եք հռչակել եք անկախություն Ղարաբաղի, հետո ուրացել եք անկախությունը, որովհետև էդպես էլ չեք ճանաչել էդ անկախությունը որպես անկախ պետություն։ Բա ուրացման քաղաքականության ավելի շռնդալից օրինակ կա՞, թե՞ չկա, պարոն Մինասյան։ Կամ խոսում եք գաղափարախոսական թեմաներից ու էսօր ավելի շատ էդպես օրը նվիրված է Դաշնակցության պսիխոանալիզին։ Հիմա եկեք մի հատ վերցնենք Դաշնակցության գաղափարախոսության հիմնական կենտրոնական թեմաներից մեկը, գլխավոր կարգախոսը Դաշնակցության` մահ կամ ազատություն։ Ի՞նչ է նշանակում այս կարգախոսը։ Եկեք մի պահ մահը դնենք դեռ մի կողմ, մահվան հետ ամեն ինչ պարզ է, մահը մահ է, ո՞րն է ազատությունը Դաշնակցության։ Օրինակ, ազատությունը պետության համար, քաղաքական ազատությունը ո՞րն է պետության համար, ինքնիշխանությունն է, ինքնիշխանությունն էլ ունի շատ կոնկրետ ատրիբուտները։ Օրինակ՝ սահմանազատված սահմանը. ինքնիշխան պետությունը պետք է ունենա սահմանազատված սահման, բայց Դաշնակցության 004 շրջաբերականը ասում է, որ, չէ, մեզ պետք չի սահմանազատված սահման, ինչը նշանակում է, որ Դաշնակցությունը քաղաքական ազատությանը դեմ է, Դաշնակցությունը ազատությունը որպես քաղաքական սկզբունք չի ընդունում։ Հետևաբար մահ կամ ազատության մեջ ազատություն չկա, ու Դաշնակցությունը դառնում է մահվան կուսակցություն։ Պարոն Մինասյան, Դաշնակցությունը հիմնված է մահվան գաղափարի վրա։ Էդ որ դուք մեզ ասում եք, որ մենք արհավիրքներ ենք բերել, էս ենք բերել, էն ենք բերել, ես ձեզ շատ կոնկրետ ասում եմ՝ ազատությունը ո՞րն է Դաշնակցության գաղափարախոսության մեջ, եթե դուք պետության քաղաքական ազատությանը դեմ եք։ Գիտեք ո՞րն է, որովհետև դուք ձեր Դաշնակցությունը դիզայն արած հենց այս տրամաբանության վրա, որ ինքը անընդհատ պետք է գնա ազատագրական պայքարի և մարտիրոսվելու անվերջանալի շղթայի մեջ պետք է լինի, ու պրոբլեմն էն է, որ դուք ազատությունը պահում եք ձեր համար, մահը տալիս եք ժողովրդին։ Մահ կամ ազատությունը Դաշնակցության համար էդ է` ազատությունը ձեզ, մահը` ժողովրդին ու ձեր համար։ Այսինքն` անընդհատ պետք է լինի ազատագրական պայքարի պրոցես, անընդհատ դուք փնտրում եք ինչ-որ Աբդուլ Համիդ, որից պետք է ազատագրվել։ Նույնիսկ, եթե չկա Աբդուլ Համիդ, դուք կհորինեք Աբդուլ Համիդ։ Նույնիսկ, երբ մենք ունենք անկախ պետություն, դուք անընդհատ ուզում եք ազատագրվել էդ անկախ պետության մեջ։ Ինչի՞ց եք ուզում ազատագրվել, երբ որ մենք արդեն ունենք անկախ պետություն։ Պարոն Մինասյան, ամենապրոբլեմատիկն այն է, որ դուք էդ ազատագրական պայքարի կրակների մեջ ժողովրդին ուզում եք որպես տաշեղ գցեք, որ էդ հրդեհը բռնկվի և էդ պետականության վերջը տաք, հետո ասեք հիմա մենք գնում ենք ազատագրվելու։ Եվ այստեղ, պարոն Մինասյան, դուք հրաշալի տանգոյի մեջ եք կտրիճներսիսյանական եկեղեցու հետ, որովհետև կտրիճներսիսյանական եկեղեցին էլ չի ուզում, որ լինի պետականություն, որովհետև երբ որ չլինի պետություն, կլինի տարածք, չի լինի քաղաքացի, կլինի բնակիչ և եկեղեցին կլինի էդ տարածքի տեղապահը էդ օտար կայսրության համար, որ հետո եկեղեցին ու դուք գաք ասեք՝ այ, երբ որ չկար պետություն, եկեղեցին կատարում էր պետության դերը։ Այսինքն` սկզբից ուտեք պետության գլուխը, հետո դառնանք տեղապահ, հետո ասեք մենք կատարում ենք պետության դերը, երբ որ պետություն չկար։ Էս է ձեր կոնցեպտը, ձեր «soft»-ը տենց է գրած, պարոն Մինասյան, Դաշնակցության «soft»-ը տենց է գրած, որ ինքը չի կարողանում ապրի, գործի անկախության, պետականության պայմաններում ու մահ կամ ազատություն կարգախոսը, որը դուք այն ժամանակ, երևի էն ժամանակ է ծնվել, հիմա այլևս ինքը ադեկվատ չի, որովհետև նորից եմ ասում՝ էդ ազատությունը քաղաքական ազատություն չի ձեր համար, հակառակ դեպքում ոնց կարող է ասեք, որ մենք դեմ ենք բանին։ Այսինքն` ձեր շրջաբերականի մասին է խոսքը, որտեղ խոսք է գնում սահմանազատված սահման չունենալու մասին ու էդ մահվան գաղափարը գիտեք շատ հստակ մահվան փիլիսոփայությունը դրսևորում է 2020թ. ընդդիմադիր ձեր գործունեության բոլոր, գրեթե բոլոր փաստերի և քայլերի մեջ։ Իմ մոտ տպավորություն է, որ դուք որպես ընդդիմադիր ուժ, ոչ միայն դուք, դուք էմոցիոնալ ինտելեկտ չունեք։ Այսինքն` դուք չեք հասկանում, որ ձեր էմոցիաները ոչ էլ ժողովրդի էմոցիան է, օրինակ, դուք չգիտեք էս մարդիկ ինչ են ուզում ի վերջո։ Դուք անընդհատ վերցրած սեղմում եք մարդկանց ցավի կոճակների վրա, ուզում եք, որ մարդկանց ինչ-որ տեղը ցավա, որ հետո այդ ցավի մեղավորությունը բարդեք իշխանության վրա, որ մարդկանց ցավի վրա իշխանություն վերցնեք, ու դրա համար ենք ասում, որ դուք 2020թ. հետո սկսել եք մահվան վաճառականություն։ Դուք արդյունաբերական ռելսերի վրա եք դրել այդ պրոցեսը, հասկանո՞ւմ եք ու հիմա եկել ասում եք, որ արժանապատվությունից եք խոսում։ Գեղամ Մանուկյանը խոսում է ուրացումից։ Արթուր խաչատրյանը ասում է՝ միջանցք եք տալիս։ Հինգ տարի ասում եք՝ միջանցք եք տալիս։ Ժողովուրդ, Արթուր Խաչատրյանը թող գա տանի միջանցքի տեղը ցույց տա։ Նոր առաջարկում էր, մեր գործընկերոջն ասում էր՝ արի տար ինձ սահմանային անցման կետը ցույց տուր։ Բա հինգ տարի ասում եք՝ իշխանությունը միջանցք է տալիս, ո՞ւր է այդ միջանցքը, ո՞ւր է էդ միջանցքը, ժողովուրդ կարո՞ղ եք տանեք ինչ-որ մեկին մատով ցույց տաք էդ միջանցքի տեղը, չեք կարող տանեք ցույց տաք։ Թադևոս Ավետիսյանը ասում է՝ ինչ որ լավ է ձեր համար, վատ է մեր ժողովրդի համար, հետո մի նախադասություն հետո ասում է` ի վերջո միայն Աստված գիտի՝ որն է լավը, որն է վատը։ Հիմա Աստված գիտի՞, թե՞ դուք գիտեք, պարոն Ավետիսյան ո՞րն է լավը ժողովրդի համար, ո՞րն է լավը մեր համար։ Ընդհանրապես պարոն Ավետիսյանը երբ խոսում է, ես Այնշտայնի հարաբերականության տեսությունը հասկանում եմ իր ելույթների ժամանակ, որովհետև տասը րոպեն միշտ թվում է քսան րոպե, մեկ րոպեն միշտ թվում է հինգ րոպե և դա անավարտ է թվում։ Էդ բանը հետո կպարզաբանեք՝ ի վերջո ով գիտի լավը որն է, վատը որն է, պարոն Ավետիսյան։ Պարոն Մինասյան, երբ ասում եք, որ մենք մարդկային ազգային արժանապատվության դեմ ենք և այլն, օրինակ, Վարդանիկի բովանդակ ամբողջ գործունեությունը մարդկային արժանապատվության հետ ոչ մի պրոբլեմ չուներ։ Դուք Վարդանիկի գործունեության հետ համերա՞շխ եք մարդկային արժանապատվության տեսանկյունից, հա՞, կամ, եթե դուք Վարդանիկին հիմա պետք է, ասենք, կուրծքը բան արած պաշտպանեք և Վարդանիկին չէիք առաջադրում, բա ժամանակին Վարդանիկին ինչի՞ չէիք հրապարակայնորեն առաջադրում, խի՞ էիք ծածուկ կերպով Վարդանիկին աջակցում, որ ինչ-որ ձեր դեմքով, որովհետև գիտեիք, որ դրա անձի ռեյտինգը այնքան մեծ է, որ նույնիսկ Վարդանիկն է ձեզանից ավելի ռեյտինգով։ Այսինքն` դուք պատկերացնում եք ձեր քաղաքական գործունեության էս խայտառակ բնույթը։ Այսինքն` 135-ամյա կուսակցության ռեյտինգը ավելի ցածր է եղել, քան թե Վարդանիկի ռեյտինգը, դրա համար չեք դուք ձեզնով առաջադրել։ Ու էլի խոսում ենք Դաշնակցության մասին, Դաշնակցության կշռի մասին, հա՞։ Էս է Դաշնակցության և ընդհանրապես քաղաքական խորհրդարանական ընդդիմության ողջ գործունեության պերճանքն ու թշվառությունը։
Հարգելի գործընկերներ, իրականում ավելի շատ բան կա ասելու, բայց դա երևի արդեն հաջորդիվ։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն, պարոն Կոնջորյան։ Արթուր Հովհաննիսյան, համեցեք։
Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
-Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ այսօրվա քաղաքական իրավիճակից խոսել և ձեր այսօրվա քաղաքական գործունեությունից, որովհետև ինչ գործընկերներս բավականին մանրամասն անընդհատ, նաև պատմական հղումներով, կարծում եմ՝ բավականին մանրամասն պատմել են արդեն ձեր, ուրեմն, նախորդող ժամանակաշրջանի կատարած հանցագործությունները հայկական պետականության նկատմամբ, բայց ինչով եք դուք զբաղվում այսօր այսօրվա Դաշնակցությունը։ Ըստ էության, ոչ թե Դաշնակցությունը, որովհետև չկա Դաշնակցություն, կա ռոբասերժական խմբակի մաս կազմող քաղաքական թիմ, որն իր անունը այս պահին այո, Դաշնակցություն է, բայց այս Դաշնակցությունը, ըստ էության, որևէ կապ չունի որևէ գաղափարական ուղղության հետ։ Ո՞ւր էիք դուք երեկ, օրինակ։ Հիմա գալիս եք ինչ–որ բարձրագոչ հայտարարություններ եք անում, մեղադրանքներ եք հնչեցնում, հարցեր եք տալիս էս ամբիոնից, ո՞ւր էիք երեկ Կառավարության հետ հարց ու պատասխանին։ Վարչապետը ձեզ էր ման գալիս, ճիշտն ասած երեկ, որ ձեր հարցերին պատասխաներ, ինչպես միշտ, էլի ձեզ տար պատերով։ Դրա համար էիք երեկ էլի փախել Ազգային ժողովից, ոնց որ նախորդ գումարման նախորդ քառօրյայի ժամանակ։ Էլի ուզում եմ հիշեցնել, գործընկերներս հիշեցրեցին, քսան րոպե ընդմիջում եք վերցնում, խրոխտ հայտարարություններ անելով՝ հեռանում եք ու էլ չեք գալիս։ Սա էլ ձեր համար պարտիզանական կռիվներ չի անտառներում, որ գաք փոքր կրակներ վառեք ու սպասեք ինչ-որ մեծ պայթյունների, ոնց որ արել եք պատմականորեն ժամանակին 1980-ականներին, 1900-ականներին։ Ձեր համար սա այդ ժամանակները չեն։ Քաղաքական գործունեությամբ եք զբաղվում, եկեք այստեղ քաղաքական գործունեությամբ զբաղվեք։ Երեկ էլ պարոն Մինասյանն ասում էր` գալու ենք, սպասեք, հեսա 10–րոպեանոց ելույթներն են, նայեք ինչ ենք անում։ Ի՞նչ պետք է դուք անեք, դուք գաղափարապես քաղաքական իմաստով սնանկ եք։
Հարգելի գործընկերներ, դուք ասելիք և անելիք այլևս չունեք։ Եվ Դաշնակցության անցյալն այլևս հետաքրքիր չի այս իմաստով։ Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում դուք մշտապես մաս եք կազմել ռոբասերժական իշխանությունների կառավարմանը։ Կոալիցիա եք կազմել կամ կոալիցիա չեք կազմել, տակից աջակցել եք։ Դուք պարալիզացրել եք նորանկախ Հայաստանի պատմության ողջ ընթացքում, դուք պարալիզացրել եք ռոբասերժական իշխանության վրա, կաբինետներ եք վերցրել, գնացել եք հանգիստ ձեր համար նստել եք, կոռուպցիոն, թալանչի, քաղաքացիներին ունեզրկող իշխանությունների հետ շատ սիրուն համերաշխ հավեսով աշխատել եք։ Տաք տեղ եք ման եկել ձեզ և գտել եք թե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, թե հատկապես Ռոբերտ Քոչարյանի տարիներին։ Հիմա էլ եկել եք Ռոբերտ Քոչարյանին ձեր հավատարմությունն եք հայտնում, մշտական դարձրել եք ձեր քաղաքական ուժի ղեկավարը։ Այն նույն Ռոբերտ Քոչարյանը, ով միութենական պետություն է պատկերացնում և այլն։ Նույն Ռոբերտ Քոչարյանը, ում օրոք «Հոկտեբերի 27» է եղել, Պողոս Պողոսյան է սպանվել դաշնակցական, «Մարտի 1» է եղել։ Եվ Արծվիկ Մինասյանն էլ այստեղ եկել է, սահմանադրական կարգի տապալման հոդվածն է մեջբերում։ Կգնաք Ռոբերտ Քոչարյանի դեմը կնստեք, պրն Մինասյան, և սահմանադրական կարգի տապալման հոդվածը կկարդաք Ռոբերտ Քոչարյանի մասին, հետո «Մարտի 1»-ի տեսանյութերը կդնեք, «Հոկտեմբերի 27»-ի տեսանյութերը կդնեք, իրար հետ կնայեք։ Ես դրանց լինքերը կուղարկեմ, եթե պետք է։ Ասում է՝ մենք 30 տարի մեր դիվանագիտությունը, դուք եկաք և մեր դիվանագիտությունը խայտառակ տեղ հասցրեցիք։ Գիտեք մենք ի՞նչ դիվանագիտությամբ էինք զբաղվում 30 տարի։ Տեսել ենք, գնում էիք եվրոպական հարթակներ ռուսերեն ելույթներ էիք ունենում։ Ձեր նշանակած դեսպսաններն էին ձեր դիվանագետները, էն, որ ուղղակի ընկերներին, ախպերներին տեղավորում էիք տարբեր երկրներում որպես դեսպաններ։ Էդ էր ձեր դիվանագիտությունը, կզած է եղել ձեր դիվանագիտությունը նախորդ տարիներին, ձեր կառավարման տարիներին, ձեր քաղաքական ղեկավարների կառավարման տարիներին` Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, էդ էր ձեր դիվանագիտությունը։ Ինչի՞ մասին եք եկել այստեղ խոսում։ Հիմա քաղաքացիները տեսնում են ՀՀ միջազգային վարկանիշը, հարաբերությունները տարբեր երկրների հետ, երկկողմ հարաբերությունները, փաստաթղթերը ստորագրված և տեսնում են նաև դուք ինչեր եք բերել այս երկրի գլխին ձեր կառավարման տարիներին։ Մեզ մեղադրում են, որ Ղարաբաղը թոկ, այո, դուք եք Ղարաբաղը թոկ սարքել ՀՀ–ի համար։ Դուք, որովհետև դուք Ղարաբաղի հարցը մշտապես օգտագործել եք ՀՀ իշխանությունը զավթելու համար և հիմա էլ ձեր ընդդիմադիր նպատակների համար եք Ղարաբաղը, Ղարաբաղի ժողովրդին օգտագործում՝ ազդելով նրանց հույսերի և փորձելով տարբեր խարդավանքների մեջ ներգրավել Ղարաբաղի ժողովրդին ձեր ստերով և կեղծիքներով։
Տրոյական ձի, մեզ են ասում տրոյական ձի։ Դուք 2021թ., ժողովրդին խաբելով, ինչ ասես ասելով, ինչ ստեր ասես չտարածելով, օգտվելով 44-օրյա պատերազմի հետևանքով ժողովրդի հուզական վիճակից, ապատեղեկատվությունից, հիբրիդային հարձակումներից, որոնք նաև ձեր գործուն մասնակցությամբ են կազմակերպվել Հայաստանի դեմ, եկել եք, մտել եք ԱԺ և այս ամբիոնն օգտագործում եք Հայաստանի պետականության դեմ։ Հիմա միայն դուք եք, պրն Ավետիսյան, ցավոք այստեղ, ձեր ընկերները էլի չկան, փախել են։ Եկեք նստեք, լսեք ձեզ ինչ են ասում ի պատասխան ձեր արածներին և ասածներին։ Հետո մեզ եք ասում տրոյական ձի։ Ձեզանից լավ տրոյական ձի, չնայած ձեզանից լավ տրոյական ձի հնարավոր չի գտնել։ Ձին չնայած ազնվական կենդանի է։ Ինչպես իմ հարգելի գործընկեր, մեր խմբակցության ղեկավարն է շատ լավ օրինակ բերում, որ այս դեպքում տրոյական ջորի եք, տրոյական ձի էլ չեք։ Ինձ հետ զուգահեռ մի խոսեք, պրն Ավետիսյան։ Դուք եք այստեղ մենակ, մենակ եք մնացել, ո՞ւր են ձեր ընկերները, ո՞ւր են ձեր դաշնակցական ընկերները, ընկեր Ավետիսյան։ Մի ընդհատեք ինձ, քանի անգամ ասեմ։ Արծվիկ Մինասյանն ասում է, էլի Ղազախստանից եկող ցորենի օրինակն է բերում, թմբկահարում է, ասում է Ղարաբաղից ցորեն էինք բերում 50-100 տոննա։ Խի՞ լուծարեցիք Ղարաբաղը, դո՞ւք չեք Ղարաբաղը լուծարել։ Մի հատ էլ բարոյական իրավունք եք ձեզ վերապահում գաք այստեղ, Ղարաբաղի անունը այստեղ տաք։ Ամոթ է ուղղակի։ Եվ քաղբանտարկյալների թեման է ձեր կողմից թմբկահարվում Վարդանիկի գլխավորությամբ։ Ուրեմն, ընդդիմությունն ասում է, որ Վարդանիկը, քաղաքական հետապնդումներ և այլն, և այդպես շարունակ։ Դուք քաղաքականությունը ձեզ համար դարձրել եք ապաստան ձեր թալանածը, ձեր իշխանության տարիներին տեղի ունեցած հանցագործությունները կոծկելու, պատժից խուսափելու համար։ Որպես քաղաքականությունը դարձրել եք ապաստան, որ գաք ասեք մեզ քաղաքական հետապնդման են ենթարկում։ Հանցագործներին բերում դարձնում եք քաղաքապետ՝ զարտուղի ճանապարհներով իրար վրա ձայն վաճառելով, շատ լավ իմանալով, որ այդ մարդիկ հանցագործներ են։ Չեն դիմանալու, դիմացներով մի հատ գնման պայմանագիր է անցնում վրայից փող վերցնեն կաշառքի։ Դուք սա շատ լավ գիտեք, շատ լավ իմանալով՝ բերում մտցնում եք այդ մարդկանց քաղաքականության մեջ, որ հետո գաք այստեղ, ասեք մեզ քաղաքական հետապնդման են ենթարկում և այլն, և այլն։ Հիմա էլ հասկացել եք, որ քաղաքականությունն այլևս ձեզ համար չի կարող լինել որպես վահան ձեր կերածների համար, հիմա էլ եկեղեցին եք սարքել, արդեն հասել եք լրիվ վերջին, էլ տեղ չկա գնալու, էլ ձև չկա, հիմա էլ եկեղեցին եք սարքել ձեր արածների, գողացածի և ձեր կատարած հանցագործությունների համար որպես պաշտպանության վահան։ Եվ մենք էլ թույլ չենք տալու ոչ քաղաքականությունը դարձնել ձեզ համար վահան, ոչ էլ հատկապես եկեղեցին դարձնեք ձեր քաղաքական հանցագործությունների և այլ հանցագործությունների համար վահան և պղծեք եկեղեցին։ Ես ասել եմ և էլի ասելու եմ` ձեր շարունակվող ստերը, ջղաձգումները, դատարկ այս քննադատություններն ու մեղադրանքները, որոնք հնչում են, մեկ բանի մասին են խոսում։ Դուք ամեն ինչ անում եք՝ ցանկացած եղանակով ցույց տալու համար, որ գոյություն ունեք և պահպանեք, քարշ տաք ձեր գոյությունը մինչև այս գումարման ավարտը։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Էմմա Պալյան։
Է.ՊԱԼՅԱՆ
-Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ և շատ սիրելի քաղաքացիներ, նորից բոլորով խնդրելու եմ ձեզ ժամանակավորապես տեղափոխվենք Գյումրի։ Չնայած վերջին օրերին կարծես թե բոլորս միասին հաճախ ենք տեղափոխվում Գյումրի ոչ լավ հանգամանքներից ելնելով, ինչպես գյումրեցին է ասում՝ ոչ լավ օրից։ Այս ամբիոնից այսօր ուզում եմ անդրադառնալ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի երեկ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հնչեցրած մի քանի կարևոր շեշտադրումների։ Ի՞նչ է ասում պարոն Գրիգորյանը մտահոգ և լուրջ դեմքով լրագրողների հետ զրույցում։ Ասում է՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Ազգային ժողովի ամբիոնը օգտագործում են և մեզ Գյումրիում ներքաշում են արյունահեղության մեջ և Գյումրիում, ըստ իրեն, մենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներս, արյունահեղություն ենք հրահրում։ Երեկ իմ գործընկերը անդրադարձավ այս մտքին, բայց ևս մեկ անգամ ես եմ ուզում խոսել։ Պարոն Գրիգորյան, լրիվ ճիշտ հակառակը ձեր ասածի, մենք ամեն ինչ անում ենք, որ Գյումրիում այլևս արյունահեղություններ չլինեն, իսկ արյունահեղության հեղինակները Գյումրիում տարիներ շարունակ գիտենք, թե ովքեր են եղել, արյունահեղության հեղինակին դուք դարձրեցիք համայնքապետ, եկել էսօր խոսում եք մեծ-մեծ։ Մեզ ներքաշում են կրիմինալ վենդետաների մեջ՝ ասում է Մարտուն Գրիգորյանը, Սերժ Սարգսյանի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Պարոն Գրիգորյան, նորից ստիպված եմ կրկնելու, վենդետաները, արյունահեղության հետ կապված պատմությունները, կրակոցների հետ կապված պատմություններ Գյումրիում բոլորը գիտեն, թե ինչ հայտնի ընտանիքների հետ է կապվել և մինչ այս պահը ևս կապվում է։ Չէի խոսի էս թեմայով, եթե ձեր երեկվա հարցազրույցը չլիներ և այս մտքերը դուք չհնչեցնեիք, բայց ստիպված եմ գոնե մի փոքր ակնարկ անել և հիշեցնել, որ ընդամենը ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում, հունիս-հուլիս ամսին Գյումրիում կրակոցներ տեղի ունեցան, որի մեջ նաև շրջանառվեց, ըստ օդում կախված լուրերի, ըստ մամուլի հրապարակումների՝ նաև ձեր որդու անունը, ով, եթե չեմ սխալվում, նորից, ըստ մամուլի հրապարակումների, այս պահին գտնվում է հետախուզման մեջ։ Էնպես որ գոնե լռեք և մի դաշտ բացեք էն թեմաների համար, որոնց մասին, նորից եմ կրկնում, ես չէի խոսի, եթե երեկվա ձեր լուրջ դեմքով և մտահոգ հայացքով էդ հարցազրույցը չլիներ։ Ինչ եք ասում դուք երեկ և օրեր շարունակ։ Նախ՝ նորից ուզում եմ հիշենք, թե Վարդան Ղուկասյանի հետ կապված, ենթադրյալ կաշառակեր Վարդան Ղուկասյանի հետ կապված էդ միջադեպից հետո ինչ հայտարարությամբ հանդես եկաք ձեր սոցիալական էջում։ Մոտավորապես նորից հիշեցնեմ, բովանդակությունը հետևյալն էր` ես ձեզ ասում էի չէ, որ Վարդանիկին առաջին պլան բերել պետք չէր։ Բայց մինչ այս պահը նորից ես շարունակում եմ չհասկանալ, թե ում էր ուղղված էդ ձեր հռետորական հարցը, էսպես ասած, եթե դուք բերեցիք առաջին պլան։ Երեկ արդարանում էիք, ասում էիք՝ ես չունեի տարբերակ, ուժերից մեկը գիշերը գնաց Վարդան Ղուկասյանի մոտ, մյուսը` առավոտ։ Է, դուք գնայիք գիշերը պարոն Գրիգորյան, ընտրությունների գիշերը վեր կենայիք և գնայիք Վարդան Ղուկասյանի մոտ և ասում եք՝ կանխագուշակել էի, կանխազգում էի, որ ելքը սա է լինելու։ Բա պինդ թրծված քաղաքական գործիչ եք։ Ես էլ շարունակաբար նայում եմ աջ կողմում, բայց ուզում եմ մեր հեռուստադիտողներին, հայրենակիցներին նշել, որ Մարտուն Գրիգորյանը ինչպես միշտ բացակա է դահլիճից։ Ես ուղղակի նայում եմ իր աթոռին։ Ասում եք՝ ես արեցի իմ քայլը, նման միտք եք երեկ հնչեցրել լրագրողների հետ զրույցում։ Այո, մենք արդեն վեց ամիս շարունակ, մասնավորապես ես ասում եմ, որ դուք արել եք ձեր քայլը և ձեր այդ քայլով այսօր Գյումրին լրջագույն խնդրի առաջ է կանգնած։ Շարունակեմ, ու անընդհատ արդարանում էիք՝ ինձնից կախված չէ, ինձնից կախված չէ։ Պարոն Մարտուն Գրիգորյան, ես հասկանում եմ, որ դուք էս պահին հոգեբանական ծանր վիճակում եք գտնվում, անկեղծորեն մարդկայնորեն հասկանում եմ ձեզ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ ասել, որ դա ձեզ չի ազատում պատասխանատվությունից։ Երեկ իմ գործընկերոջ ելույթից հետո նստած տեղից ասում եք` դուք եք պատասխանատու Գյումրիում կատարվածի համար կամ կատարվելիքի համար, որը նորից կանխագուշակել եք։ Մե՞նք ենք Վարդան Ղուկասյանին դարձրել քաղաքապետ, որ մի հատ էլ ուլտիմատում եք տալիս նստած տեղից, իբր գալիս եք Ազգային ժողովի դահլիճ, մի հատ էլ մատ եք թափ տալիս։ Ասում եք՝ առաջիկայում, եթե ինչ-որ բան տեղի ունեցավ իմ ընտանիքի հետ, դա քաղաքական պատվեր է լինելու։ Հիմիկվանից ասում եմ՝ ես անկեղծ տպավորություն ստացա, որ ինքներդ ինչ-որ բան եք պլանավորում էս պահից սկսած և ուզում եք մեր քաղաքացիներին վստահեցնել, չգիտեմ, էս պահից սկսած արդարանալ, որ դուք կապ չունեք և ամբողջ մեղքը բարդելու եք իշխանությունների վրա։ Փարաքարի օրինակն եք բերում, բավ է, դադարեցրեք նման կեղտոտ ձեռագիրը և շարունակաբար մարդկանց հույզերի հետ խաղալը։ Ասում եք՝ չունեմ կաշկանդվածություն, ասում եք՝ շատ են խոսում այս ամբիոնից, որ ես պիտի կաշկանդված լինեմ, բայց ես չունեմ կաշկանդվածություն։ Պարոն Գրիգորյան, շատ վատ է, որ չունեք կաշկանդվածություն։ Ասեմ ավելին, դուք կաշկանդվածություն այսուհետ պիտի ունենաք նաև նրա համար, որ չունեք կաշկանդվածություն ձեր արածի համար, որովհետև Գյումրին այսօր լրջագույն խնդրի առաջ է կանգնած և դրա պատասխանատուն դուք եք և մյուս երեք խմբակցությունները։
Ես ուզում եմ նաև անդրադառնալ «Պատիվ ունեմ» խմբակցության կուսակցության չգիտեմ առաջնորդ, բայց միևնույն ժամանակ պատվի հետ ընդհանրապես կապ չունեցող Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության հետ, որը դատարանի բակում էր արել՝ ասելով, որ Վեհափառը որ պահին ասի, որ եկեղեցու մասին. մենք կողքը կլինենք։ Ուզում եմ էդ մարդուն հարցնել՝ ի՞նչ են անելու միասին, էն չհաջողված ահաբեկչությո՞ւնն են վերջնակետին հասցնելու, որոշելու են, թե որ պատի տակ են գյուլլելու քաղաքացիներին կամ որ մեքենաներն են այրելու։ Ես ձեզ ուզում եմ վստահեցնել, որ, այո, դուք բոլորդ միասին էդ, որ Վեհափառ եք կոչում՝ ի նկատի ունենալով սատանայի հետ գործարք կնքած Կտրիճին, այո, բոլորդ միասին հայտնվելու եք օրերից մի օր մի տեղ, որտեղ շատ երկար ժամանակ խոսելու առիթներ կունենաք և թեմաներ կունենաք վստահ եմ։
Պարոն Արծվիկ Մինասյանը մի քիչ առաջ էս ամբիոնից ասեց` այ, մենք սկզբունքային ենք, դուք չէ։ Այո, դուք սկզբունքային եք ստախոսության, խառնակչության, կաշառակերության, հարստություն դիզելու և նմանատիպ լիքը արատավոր հարցերում։ Այո, էդտեղ, ես խոստովանում եմ, մենք ձեզ նման սկզբունքային լինել չենք կարող, շնորհակալ եմ։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Նարեկ Գրիգորյան։
Ն.ԳՐԻԳՈՐՅԱՆ
-Մեծարգո Ազգային ժողովի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, բոլորս էլ գիտենք, որ մի քանի ամիս հետո համապետական ընտրություններ է, և դուք բոլորդ էլ գիտեք, որ ընտրելու եք, ըստ էության, խաղաղություն բերող քաղաքական ուժի կամ խաղաղությանը դեմ կանգնող քաղաքական ուժերի միջև, և ուզում եմ, պարոն Մինասյանը այստեղ չէ, ասել, որ պարոն Մինասյան, օրինակ, մտածե՞լ եք օրինակ, էս գալիք ընտրություններին միայն ձեր կուսակցությունով մասնակցեք ընտրությանը, հետաքրքիր է էլի, որովհետև ժողովուրդը ձեր մասին բաներ է ասում էլի։ Դուք ասում եք՝ ազգային կուսակցություն, բայց ժողովուրդը նենց բաներ է ասում, չգիտենք ամոթ է այստեղից ասել։ Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ մի բան ասել։ Էս ընտրությունների ֆոնին ակտիվացվել են տարբեր կուսակցություններ, դաշինքներ և այլն, և էստեղ սկսվել է մի տենդենց, որ սկսվել է պաշտպանել տարբեր հանցագործություն արած մարդկանց և երբ Գյումրիում պարզվեց, որ էդ ձայնագրությունը տարածվեց, որ համայնքապետը կաշառք պետք է վերցնի, ես իմ ֆեյսբուքյան գրառումն արեցի, որ ժողովուրդ ջան, սպասեք Ազգային ժողովում հեսա դրամա է լինելու և կաշառակերին սարքելու են քաղբանտարկյալ, բայց ոչ միայն կաշառակերին։ Ավետիք Իսահակյանը մի լավ բանաստեղծություն ունի, որտեղ տողեր ունի, ասում էր` տգեղին սարքում եք չքնաղ, պոռնիկին սարքում եք կույս։ Հարգելի ընդդիմադիրներ, գինեկոլոգիական բաների մեջ մի մտեք, էդ մարդկանց էդպես մի սարքեք։ Ասում է՝ կաշառակերը բարերար է, սրբապիղծը սուրբ է, մարդկանց սպանությունը պլանավորողը սրբազան է, բոլորը քաղբանտարկյալ են, էս են, էն են։ Ժողովուրդ, էս մանիպուլյացիաներին մի ենթարկվեք, որովհետև տեսեք՝ ինչ է կատարվում։ Երեկ ես համացանցում մի բան տեսա, չգիտեմ էդ Կտրիճ Ներսիսյանն էր ասել, թե չէ, ասում է Կտրիճ Ներսիսյանն ու վեհափառը բանտից էլ կկառավարի։ Այսինքն` ի՞նչ եք որոշել անել, հլը ժողովրդին ասեք՝ ի՞նչ եք որոշել անել, հիմա ի՞նչ պլաններ ունեք, որ արդեն նախատեսել եք, որ բանտ եք գնալու։ Այո, ով Հայաստանի Հանրապետությունում ինչ-որ հանցագործություն է անելու, գնալու է բանտ միանշանակ։ Ասում է՝ չգիտեմ Սամվել Կարապետյանը եկավ ասեց իմ ձևով ու դուք բռնեցիք և իրեն դատեցիք, ու մի քանի ամիս հետո մեկ էլ Սամվել Կարապետյանի մի անթրաշ–անպլաշ փաստաբան ասում է՝ գրոհելու եմ Հայաստանի Հանրապետության վրա, ղալաթ ես անելու, գլուխդ պատին ես տալու։ Հայաստանի Հանրապետության դեմ ով կփորձի ինչ-որ սադրանք հրահրելով կփորձի գրոհել, ականջները քաշելու ենք։
Սիրելի հայրենակիցներ, էս վերջում մի հանրահավաք տեղի ունեցավ, էլ ՀՀԿ, էլ ՀՅԴ, էլ քոչարյանական, էլ չգիտեմ ինչ ընդդիմադիր ուժեր կային միավորվեցին, ընդեղ համացանցում տարածվեց մի բան, որտեղ մարդիկ իրար հետ խոսում էին փողով հանրահավաք գնալու։ Էս ամբողջը միացրեցին, դարձավ մի յոթհազարհոգանոց մարդկանց հավաք և էնտեղ ասում էին՝ գիտեք, յոթ հազար չի, երեսուն հազար է։ Բայց բոլորս էլ գիտենք՝ Օպերայի հրապարակը հինգ հազար չորս հարյուր քառակուսի մետր է, և էդտեղ բացառվում է երեսուն հազար մարդ տեղավորվի։ Հիմա ինչ եմ ուզում ասել, էնտեղ էդ ջերմոցային աճած քաղաքական գործիչները, ջերմոցում աճած քաղաքական գործիչները, չգիտեմ, արդեն իրենք իրենց իշխանություն են պատկերացնում, «Քաղաքացիական պայմանագրին» են արդեն ընդդիմություն պատկերացնում և այլն, բայց ես մի համեմատական եմ ուզում տանել։ Հետս մի բանաստեղծություն կա, ասում է` դաշտի վարդը վիճում է, ջերմոցի վարդն ասում է ինչի՞ է դաշտի վարդը ավելի թանկ, քան ջերմոցինը։ Դաշտի վարդը պատասխանում է` որովհետև դաշտի վարդի գլխին կարկուտ է եկել, դաշտի վարդի գլխին անձրև է եկել, քամի և այլն։ Հիմա նույնն է, ջերմոցում աճած քաղաքական գործիչները փորձում են էս ամեն ինչը մեր գլխին թափված, սրա միջով անցած քաղաքական գործիչներին ճամփել տուն, իրանք էլ կգան իշխանության կնստեն ու կվայելեն, բա չէ, ընդեղ դրած էր։ Երեկ էր, մյուս օրը կարդացի, որ Կտրիճ Ներսիսյանն է կարգալույծ արել Տեր Արամին։ Ես ուզում եմ էստեղից ասել, որ Տեր Արամի կողքին եմ միանշանակ, որպես լավ հոգևորական, որպես լավ հայ քրիստոնյա և ես խոստանում եմ, որ եթե էս ամեն ինչը ավարտվի և սրբապիղծները դուրս շպրտվեն եկեղեցուց, ես իմ երեխաներին տանելու եմ և խնդրելու եմ Տեր Արամը կնքի։ Սերժն ասում է գնալու եմ Կտրիճ Ներսիսյանի կողքը կանգնեմ, որտե՞ղ ասա։ Այ ընկեր, քեզ մերժել է ժողովուրդը, էս ժողովուրդը քեզ լարել, հիմա ուզում ես գնաս, էդ Ներսիսյանին էլ ասում են գնա։ Ինքը կարա իրա կամքով գնա, հիմա գնում ես ընդեղ, որ իրան էլ էդ ժողովուրդը լարի քո հետ միասին։
Պարոն Խաչատրյանն էստեղից ասում է՝ ո՞ր ճանապարհով ա եկել հացահատիկը։ Պարոն Խաչատրյան, եթե ձեր շեֆի` Քոչարյան Ռոբերտի ժամանակ էդ երկաթգծերը չքանդեին տանեին ծախեին, այդ ճանապարհն ավելի լավ կիմանայիք, դուք եք առք ու վաճառք արել էդ ճանապարհները, որովհետև ռելսերը քանդել, տարել ծախել են, շպալներն էլ տարել վառել են։ Մեզ եք հարցնում՝ ո՞ր ճանապարհները։ Էդ ճանապարհները պիտի սարքենք, էնքան գործ ունենք։ Ձեր քանդածները մինչև սարքենք, կյանքներիս կեսը կգնա։ Ասում է՝ խաղաղություն եք ասում և այլն, և այլն, խաղաղությանն ինչի՞ համար եք էդքան դեմ, ու հասկանում եմ՝ ինչի համար եք էդքան դեմ, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2026թ. ձեզ էնպես մի բան է ասելու, որ դուք ձեր ամբողջ կյանքում չեք մոռանալու, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին գնալու է խաղաղության, թե չէ, դուք արդեն ինչ-որ պայմանավորվածություն ունեք երևի։ Ուզում եք պատերազմ անենք, սենց անենք, էս երկիրը սարքեք միութենական պետություն, ծայրագավառ սարքենք։ Ընդեղ կասեն՝ էս իշխանությունը չի լինելու։ Ձեր երազանքները թողեք, իջեք գետնի վրա և հաշտվեք էն հանգամանքի հետ, որ ձեզ այլևս ժողովուրդը մերժել է և վստահ եմ՝ մերժելու է։ Ասում է՝ Վարդանիկը կաշառք է վերցրել, ասում է՝ Վարդանիկը քաղբանտարկյալ է, դա իրանց համար երևի նորմալ է, այն ժամանակ պետք է համայնքապետը վերցներ։
Ժողովուրդ, տեսնում եք ինչի՞ համար են իրենք ուզում գալ իշխանության, դուք տեսնում եք, որ բոլոր կաշառակերներին պաշտպանում են։ Հոգևորականը ստիպում, ասում է՝ ծնողներիդ վերցրու և գնա Նիկոլ Փաշինյանի դեմ հանրահավաքի, հետո ասում են՝ չգիտեմ, ինչ որ մտել են մեր ներքին գրառումներից, ինչ-որ հատված են հանել ու ես ուրախ եմ, որ էդ հատվածը հանել են, որտեղ վարչապետը վերջին տողով գրված է՝ բացառեք Հայաստանի Հանրապետությունում պետական ռեսուրսի կիրառումը։ Ձեր համար խորհրդատու, էդ չեք հասկանա, ասում եք՝ դուք հրաժարվեք, մենք գանք, որ պետական ռեսուրս օգտագործենք, դուք դրա մասնագետն եք։ Եվ ուզում եմ այստեղից ասել լրատվամիջոցներին, հարգելի լրատվամիջոցի գործընկերներ, մի արեք բաներ, որոնց պատասխանը հետո չեք կարողանալու տալ։ Էդքան մեդիան լցվել է մեր բոլորիս վրա ու փորձում է անհատապես վարկաբեկել, վատ բառեր ասել, սուտ ու կեղծիք տարածել։ Ես ընդհանրապես երբեք լրատվամիջոցի դատի չեմ տվել, բայց արդեն պատրաստվում եմ իրավական գործընթաց սկսել յուրաքանչյուր լրագրողի դեմ, ով կփորձի ինչ-որ բան սխալ ներկայացնել և առաջինը մոտակա օրերին կտեսնեք։ Պարոն Մինասյանը էնտեղից ասում է՝ լրատվականներ եք փակում, պարոն Մինասյան, մի անգամ ասել եմ այստեղից, հիմա էլ եմ ասում, եթե ձեր ունեցած ռեսուրսի չափ լրատվական ունենայի ես, ձեզ վստահեցնում եմ՝ դուք ձեզ չէիք ընտրի, որովհետև էնքան վատ բան են մեր մասին գրում, որ էդքանը ձեր մասին գրեին ու իրական էլ բերեին, դնեինք կողը, ժողովուրդը չգիտեմ ձեզ երևի չէր թողնի տնից դուրս գայիք։ Շնորհակալություն։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Ալխաս Ղազարյան։
Ա.ՂԱԶԱՐՅԱՆ
-Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, անընդհատ նշվում է, թե ընդդիմությունը ինչու երեկ չկար, այսօր ինչու այս պահին դահլիճում չէ։ Կա մի պարզ բացատրություն այս ամեն ինչին։ Ընդդիմությունը գտնվում է լիակատար ցայտնոտի մեջ, ինչի վկայություն են վերջին շաբաթվա իրադարձությունները, որոնք գործնականում հօդս ցնդեցրեցին նրանց բոլոր առաջ քաշած թեզերը։ Նախ չնայած այն հանգամանքին, որ իրենք իրենց քաղաքական հայրերը անգամ տերունական աղոթքը չգիտեն և ժամանակին հրաժարվել են համբուրել Կտրիճի մեկնած խաչը, այսօր դարձել են նրա ամենամոլի պաշտպանները։ Նրանց հիմնական թեզն այն էր, թե իբր մենք պայքարում ենք եկեղեցու դեմ, սակայն մեր իրական նպատակը եղել ու մնում է Կտրիճի և նրա խմբի կողմից եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իրականացվող ապօրինություններն ու ազատագրել եկեղեցին նրանցից։ Մեր այս պնդումները հաստատեցին ինչպես մի շարք հոգևորականների հրապարակային հայտարարություններ, այնպես էլ մամուլում հրապարակված ձայնագրությունները, որոնցից պարզ դարձավ, որ մեր ասածը լիովին արդարացված էր։ Եկեղեցու ներսում տիրող անառողջ մթնոլորտի, քահանաների կամքի ու խոսքի ազատության սահմանափակմանը և ընդհանրապես այնտեղ այն արմատացած այլանդակությունների գլխավոր պատասխանատուն հենց Կտրիճ Ներսիսյանն է։ Պարզապես, եթե նախկինում նա թաքնվում էր որոշ չակերտավոր սրբազանների հետևում ու այսպես, ժողովրդական լեզվով ասած, նրանց փուռն էր տալիս, ապա այժմ այլ ելք չունի, քան իր դեմքով հանդես գալը։ Հենց այստեղ է, որ փուչիկի նման պայթում է ընդդիմության կեղծ պնդումը, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ։ Ավելին, Տեր Արամին կարգալույծ հռչակելը ոչ թե եկեղեցու պաշտպանություն է, այլ հակաեկեղեցական և եկեղեցու դեմ ուղղված ակնհայտ քայլ։
Երկրորդ կեղծ թեզը փլուզվեց ինքնահռչակ քաջ Արամի, այս դեպքում Վարդանիկի կաշառք վերցնելուց բռնվելու փաստով։ Հիմա նոր պրակտիկա է դարձել յուրաքանչյուր գող ու ավազակ, ով լավ գիտի, որ մի օր գալու են իր հետևից, իր գլխից մեծ բողկեր ուտելու համար նախապես, «նավսյակի սլուչի» հայտարարում է, թե բա իմ ընտանիքին, եթե ինձ մի բան պատահի, ապա իմացեք, որ քաղաքական հաշվեհարդար է, իսկ երբ իրավապահները գալիս են արդեն իրենց կերած բողկերի հետևից, նույն պահին ինքնահռչակվում են քաղաքական հալածյալ և քաղբանտարկյալ։ Նույն վիճակում է նաև Վարդանիկի դեպքում։ Մարդը բռնվել է կաշառք պահանջելիս, գոյություն ունի ձայնագրություն, որն առնվազն իրենց կողմից չի հերքվել, բայց, այնուամենայնիվ, հայտարարում են, թե սա քաղաքական հաշվեհարդար է։ Իհարկե Վարդանիկին հերոսացրած և Գյումրին նորից Վարդանիկի ճանկերը նետած ընդդիմությունը երևի չէր էլ պատկերացնում, որ էսքան արագ Վարդանիկը կանցնի իրա նախկին փեշակին ու կբռնվի։ Սակայն, ինչպես արդեն նշել եմ, կաշառքի մեջ բռնվել է ոչ միայն նա, այլև նրանք, ովքեր նրան դարձրեցին քաղաքապետ։ Նաև նշում են, որ որպես մոդել պայքարելու են հետագայում համապետական ընտրությունների համար։ Կյանքը ապացուցեց, որ ձեր բոլոր մոդելները մի բանի մասին էին` կաշառք, կոռուպցիա, պետության թալան։
Երրորդ ցայտնոտը սկսվեց այն պահին, երբ պարզ դարձավ, որ Ադրբեջանը տրամադրում է իր տարածքը Հայաստան եկող բեռների համար և առաջին բեռը լինելու է Հայաստանի համար նախատեսված ղազախական ցորենը։ Այստեղ ջղաձգվելու երկու պատճառ կար։ Առաջինը այն փաստը, որ Հայաստանն աստիճանաբար ապաշրջափակվում է, իսկ ապաշրջափակված, բաց սահմաններով Հայաստանը վերջնականապես խաչ է քաշում թե նրանց քաղաքական գոյության, թե անձնական բարեկեցության վրա։ Նրանց համար Հայաստանի մշտական կոնֆլիկտային վիճակը եղել է եկամտի կարևոր աղբյուր։ Հաջորդը` այս շրջանակները հերթական անգամ դարձել են իրենց իսկ հակաքարոզչության զոհը։ Նրանք փորձում էին վարկաբեկել խաղաղության գործընթացը և օգոստոսի ութին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը՝ պնդելով, թե դրանցով Հայաստանը գործնականում ոչինչ չի ստանում։ Հիմա էդ փաստաթուղթն արդեն իր առաջին պտուղներն է տալիս։ Հայաստանն աստիճանաբար ապաշրջափակվում է, իսկ նրանք նոր հեքիաթ են հորինել, թե իբր Հայաստանը կախվածության մեջ է ընկնում Ադրբեջանից և Թուրքիայից։ Նախ ուզում եմ հավաստիացնել, որ կախվածությունները լինելու են փոխադարձ, որքան Հայաստանն է կախված լինելու, այնքան էլ Թուրքիան և Ադրբեջանը։ Միևնույն ժամանակ Հայաստանը չի սահմանափակվում և չի նախատեսում իր ամբողջ բեռնափոխադրումը իրականացնել բացառապես այդ տարածքով։ Մենք ունենք երկու հարևան պետություններիներ ևս ու մեծ հաշվով, եթե դուք իսկապես մտահոգված եք Հայաստանի հնարավոր կախվածություններով, ապա ինչո՞ւ ձախողեցիք Հյուսիս-հարավ ծրագիրը, ինչո՞ւ լափեցիք այդ գումարները և ինչո՞ւ տասը տարվա ընթացքում չկարողացաք այդ ծրագիրը կյանքի կոչել։ Ուստի համոզված եմ, որ ձեր անհանգստությունները կապված չեն Հայաստանի հնարավոր կախվածությունների մեծացման հետ, այլ պայմանավորված են ձեր հյուսիսային հայրենիքից Հայաստանի կախվածության թուլացման հետ։ Շնորհակալ եմ։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Մարինա Ղազարյան։
Մ.ՂԱԶԱՐՅԱՆ
-Մեծարգո փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, պարոն Դանիելյան, շատ շնորհակալ եմ, որ դուք եկել եք, քանի որ շատ, դուք գնո՞ւմ եք, չէ, մի գնացեք, քանի որ շատ դժվար է խոսել դատարկ աթոռների հետ։ Այսօր կփորձեմ ներկայացնել, թե ինչպիսին պետք է լինի ընդդիմությունը։
Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, հորդորս չի լսել պարոն Դանիելյանը, թողեց գնաց։ Շնորհակալ եմ շատ, շատ շնորհակալ եմ։ Հիմա տեսեք, ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը առողջ և գործուն ընդդիմությունն է, այն հանդիսանում է իշխանության վերահսկման, հաշվետու պահելու և հանրային շահը պաշտպանելու հիմնական մեխանիզմներից։ Ընդդիմությունը ոչ թե իշխանության հակառակորդը պետք է լինի, այլ դրա հավասարակշռող և վերահսկող բաղադրիչը՝ կոչված ապահովելու իշխանության պատասխանատվությունը քաղաքացիների առջև։ Ուզում եմ հիշեցնել, որ ընդդիմությունը պետք է ոչ միայն քննադատի, այլև ներկայացնի իրատեսական ծրագրեր, որոնք կարող են դառնալ պետության զարգացման այլընտրանքային ուղիներ։ Ավելին ասեմ, կառուցողական ընդդիմությունը նպաստում է և հիմա թվարկեն, թե ինչին է նպաստում` քաղաքական համակարգի ինքնաբուժման և զարգացման գործընթացին, երկրորդը` հանրային քննադատումների բաց ու առողջ ձևավորմանը, երրորդը` պետական քաղաքականության որակի բարձրացմանը։ Ինչպիսի՞նն է ընդդիմությունն այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի ընդդիմադիր ուժերը հաճախ գործում են առանց միասնական ռազմավարական ուղղության։ Շատ կուսակցություններ են ձևավորվում և կոնկրետ իրավիճակների համար կամ անձնական շահերի հիման վրա առանց երկարաժամկետ գաղափարական հիմքի։ Իհարկե Դաշնակցությանը չի վերաբերվում, բայց կխոսեմ նաև Դաշնակցության կուսակցության մասին առանց վիրավորելու, ինչպես արվում է ձեր կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։ Ընդդիմությունը պետք է քննադատի իշխանությանը, շատ լավ, բա ո՞ւր էին մնացել ձեր կողմից առաջարկված լուծումները։ Հիշեցնեմ 2021թ., այդ ժամանակից ի վեր իշխանությունը զավթելու համար տարբեր միջոցառումներ եք իրականացրել։ Քառասունչորսօյա պատերազմից հետո ստեղծեցիք «Փրկություն հայրենիքին» շարժումը և մի քանի կուսակցությունների դաշինք ևս կային։ Որո՞նք էին ակցիաների հիմնական պահանջները` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բացի դրանից, դուք պահանջում էիք, որ պատերազմական պարտության պատճառով պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Հարգելի գործընկերներ, ընդդիմության ներկայացուցիչներ, երբ որ մենակ եք մնում, ձեզ հարց եք տալիս՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունը պարտվել, ստանո՞ւմ էք պատասխանը։ Եթե այո, կներեք, բայց պետք է դա ասեմ, ուրեմն, պետք է ինքնասպան լինեք։ Գիտեք ինչո՞ւ, որովհետև երեսուն տարիների ընթացքում ոչ մի բան չեք արել, որ Հայաստանի Հանրապետությունը ուժեղանա։ Այ դա պետք է դուք հիշեք, երբ որ մեղադրում եք մեզ, որ մենք այս բանը չենք արել, այն բանը չենք արել, ստերի մեջ եք մեզ մեղադրում։ Խնդրում եմ վերհիշեք անցյալը։ Հիշեցնեմ ձեր նշանաբանները. 2022թ.` «հեռացիր», «փրկություն հայրենիքին», «Հայաստանն առանց Նիկոլի», հաջողի՞ք, իհարկե ոչ, ինչո՞ւ, ևս մեկ անգամ խնդրում եմ ձեզ մտորեք՝ ինչու եք պարտվել։ 2021թ. ընդդիմադիր ուժերը «Հայաստան» դաշինք Քոչարյանի գլխավորությամբ, «Պատիվ ունեմ» դաշինք՝ Սարգսյանի և Վանեցյանի, կազմակերպեցին լայնածավալ հանրահավաքներ, ի՞նչ են պահանջում, պահանջում էին արտահերթ ընտրություններ, միշտ են պահանջում արտահերթ ընտրություններ, իշխանության պատասխանատվություն։ Ի վերջո արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել և ժողովուրդը ևս մեկ անգամ վստահեց «Քաղաքացիական պայմանագրին»։ Գիտեք, ես՝ որպես պատմության մասնագետ, չեմ հիշում, թե որ պարտված իշխանությանը ժողովուրդը նորից քվե տա։ Մտածե՞լ եք, ինչի՞ համար է դա արվել, ձեզ ընդհանրապես չէին վստահում և ժողովուրդը այնքան իմաստուն է, որ հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել և դրա համար խոնարհվում եմ մեր ժողովրդի իմաստության համար։ 2022թ. դիմադրության շարժում` «լաո զարթնի», գլխավոր նախաձեռնողները՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները և մի շարք հասարակական գործիչներ ո՞րն էր նպատակը։ Կրկին վարչապետի հրաժարական, նոր ազգային կառավարության ձևավորում։ Բայց ես չէի հասկանում՝ ինչո՞ւ պետք է այդ պահանջը լինի, եթե ժողովուրդը ինքը վստահեց նորից և ընտրեց, թե ով պետք է լինի իշխանության, ով պետք է գա իշխանության։ Այս անգամ էլ շարժումը չհասավ իր նպատակներին, լաոն զարթնե՞ց, չի զարթնել և դա նորմալ է։ 2023-2025թթ. ձևավորվեցին ընդդիմադիր դաշտում քաղաքական նախաձեռնություններ, նույնպես ակցիաներ էին տեղի ունենում ավելի ուժգին, ո՞րն էր բնույթը` կազմակերպել տարբեր տեղերում, մարզերում հանրահավաքներ պետական շենքերի մոտ, հաստատությունների դիմաց տեղի էին ունենում տարբեր տեսակի միտինգներ։ Այդ ընդդիմադիր շարժումների հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրանք չեն վերածվել զանգվածային հեղափոխության։ Ժողովուրդը, կրկնում եմ, իմաստուն է և թույլ չի տա և թույլ չի տվել հակահեղափոխական ուժերին վերադառնալ հին բարքերին։ Ուզո՞ւմ եք թվարկենք, թե ինչ բարքեր էին տիրում Հայաստանում։ Տեսեք` թալան, մարդասպանություն, կոռուպցիա, և դուք եկել մեզ մեղադրում եք կոռուպցիայի մեջ կրիմինալ, ահաբեկչությունը հասել էր պետական մակարդակի այն ժամանակ՝ «Մարտի 1»–ը օրինակ։ Բայց ես մի բան եմ ուզում ձեզ ասել, այդ ուժերը, ովքեր այսպիսի արարքներ են արել, էլ չեն գալու իշխանության։ Մի աշակերտ մի անգամ ասաց Խուստուփի արև, էնքան եմ ուրախացել, որ չի ասել մամայի արև, պապայի արև, ասաց Խուստուփի արև ես ճիշտ եմ։ Էլ չշարունակեցի իրեն լսել։ Շատ ոգևորվեցի, որ Խուստուփի արևով երդվեց, նշանակում է սիրում է իր տարածքը, սիրում է իր պետությունը։ Ես էլ եմ այսօր ասում Խուստուփի արև, դուք էլ չեք լինելու իշխանության։ Ինչ վերաբերվում է Դաշնակցությանը, մի վիրավորվեք, միշտ մտածել եմ, որ Դաշնակցությունը այն կուսակցությունն է ազգային, որն ընտրել է ճիշտ ուղի, բայց գիտեք, ես հիմա կասկածում եմ, որովհետև դուք միշտ ուզում եք պայքարել, բայց այսօր կա պետություն և դուք չեք սատարում էդ պետությանը։ Այսինքն` դուք այսօր ասում եք, որ պետությունը դուրս է եկել եկեղեցու դեմ, չէ, ժողովուրդ ջան, եկեղեցու դեմ դուրս չենք եկել, այն ժամանակ, երբ որ չկար պետականություն, այդ ժամանակ եկեղեցին ստանձնել է պետության դերը, բայց այն ժամանակ, երբ որ կար իրական պետություն, եկեղեցին պետության մի մեխանիզմն է, չի կարելի վեր դասել եկեղեցին պետությունից։ Շնորհակալություն։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Գառնիկ Դանիելյան, համեցեք։ Ներկա չի դահլիճում ձեր նախորդը։
Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ
-«Կտրիճ Ներսիսյանը Հայ Առաքելական Եկեղեցու հայրապետը չի», «Անկեղծ ասած իմ տեսակետը չի փոխվում։ Ես կարծում եմ, որ եկեղեցին և պետությունը անջատել...», «Հայ Առաքելական Եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից», «… և պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին», «Ասում է՝ եկել է եկեղեցու ներքին գործերին խառնվում են. ժողովուրդ ջան, էդ մեր եկեղեցին է», «Համոզված եմ, որ վարչապետը եկեղեցու գործերին չպետք է խառնվի», «Բայց մենք թույլ չենք տալու Հայաստանի և Ղարաբաղի կապիտուլյացիա», «Ես ինքս դրա համար շատ եմ մեղադրում, որ պիտի գայի ասեի, ժողովուրդ, որ մենք պետք է համաձայնվենք, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում պետք ա լինի ինքնավարություն և մեր զիջումների սահմանը պետք է լինի մեր քսանինը հազար յոթ հարյուր քառասուներեք քառակուսի կիլոմետրը», «Էսօր Հայաստանի Հանրապետության տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ բառիս բուն իմաստով ճկռում են բանկային ժամկետանց տոկոսների տակ և մենք կարծում ենք, որ միանշանակ և աներկբա պետք է զրոյացնել բոլոր սպառողական և գյուղատնտեսական վարկերը», «Ես դեմ եմ նման որոշմանը, ֆինանսական պարտավորություն, էդ ոնց եք, դե շատ հեշտ ա, եկեք ազատենք, հարկերից ազատենք, վարկերից ազատենք, սնունդ բաժանենք». սիրելի հայրենակիցներ, սա Նիկոլ Փաշինյանի հակասական, իրարամերժ ելույթներն էր սափրվելուց առաջ և հետո։ Ուրեմն, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, թե տարբեր թեմաներով ինչ էր, էս ելույթի իմ ժամանակահատվածը մեծամասամբ նվիրելու եմ էդ ստերին ու կեղծիքներին, որոնք տևական ժամանակ հնչել էր էս ամբիոնից ընդհուպ մի օրում իրար հակասող բազմաթիվ հայտարարություններ անելով` սկսած եկեղեցուց, արագաչափերից, մարդկանց վարկերից։ Սա դրա համար էր միացրած, դրա համար էի էս ձայնագրությունները միացրել, որ պարոն Ռուբինյանը գալիս է, ինչ–որ չգիտեմ, տարբեր թերթերից մեջբերում էր անում։ Խնդրում մի ընդհատեք ինձ, մի ընդհատեք ինձ, լավ կլինի տասը րոպե ավելացնեք։ Հիմա տեսեք, էս հակասական հայտարարություններով մոլորության մեջ են գցել մեր հանրությանը, խաբել, քվե ստացել ու լրիվ ուրիշ բան են արել, լրիվ ուրիշ բան են արել, էս մարդիկ, հիմա մեր քաղաքացին ճկռում է վարկերի տակ, հիմա գյուղացին անտեսված է, հիմա ավտոներ կրողը անտեսված է, հիմա բեռնափոխադրողը չգիտի ինչ պիտի անի։ Խոսում է ճանապարհների ապաշրջափակման մասին։ Ամիսներ շարունակ էս ամբիոնից ասել ենք, որ Վրաստանի Հանրապետությունում մեր բեռնափոխադրողները բախվում են լրջագույն խնդրի և իրենք ստիպված են իրենց հարցերը լուծել այլ եղանակներով։ Ժամանակս չի ների նկարագրեմ էդ մարդկանց անմարդկային վերաբերմունքը, որ իրենց նկատմամբ դրսևորվում է, էդ մարդկանց անտեր եք թողել, բոլորին եք անտեր թողել ու ձեր միակ գերնպատակը վերարտադրումն է։ Խոսում եք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության անաչառության հետ կապված։ Դուք տեսե՞լ եք նախընտրական շրջաններում նախ էդ հատվածում, նախընտրական հատվածում էդ շրջաններում ինչ է կատարվում։ Ընդդիմադիր թեկնածուների նախ առաջին փուլով սպառնալիք, որ հանկարծ ցուցակներում չառաջադրվես, բարեկամդ աշխատանքից կազատվի, հարկայինը կգա քո հետևից, քրեական գործեր, շատ ու շատ քրեական գործեր կհարուցվեն էդ մարդկանց նկատմամբ, որ ընդամենը առաջադրվել են։ Դա առաջին փուլն է, երկրորդ փուլով, եթե ընդդիմադիր ավագանու թեկնածուն ընտրվում է, ուրեմն, համայնքի ղեկավար, ի դեպ բոլոր խոշոր համայնքներում վերջերս Վանաձորում, Գյումրիում բոլոր խոշոր համայնքներում, դուք ջախջախիչ պարտություն եք կրել և չեք հաշտվել էդ իրականության հետ և գնում են էմիսարներ տարբեր մարդկանց հետ բանակցելու, եթե դուք ստանձնեք էդ պարտականությունը, ձեր վրա քրեական գործեր կկարվեն, դուք քրեական պատասխանատվության կենթարկվեք, լավ կլինի հրաժարվեք էդ մտքից։ Հետո գալիս եք էս ամբիոնից արդեն հայտարարություն եք անում, ասում եք հաջորդ օրվանից, որ տեսեք դուք նստելու եք, ձեզ տանելու եմ ԱԱԾ պադվալները լցնեմ և էս ամբողջ ապօրինությունների ընթացքը եզրափակվում է կալանավորումներով, ձերբակալություններով և այլ ճնշման մեթոդներով։ Էս է ձեր իրականությունը։ Հիմա ասում եք Գյումրի-Ախուրյան խոշորացված համայնք կար ու հիմա էլ կա, բայց էն ժամանակ էդ Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարը դաշնակցական Արծրունի Իգիթյանն էր և ձեր փայլուն օպերացիայի շնորհիվ էլ Արծրունի Իգիթյանը չէ ՀՅԴ, Ախուրյան համայնք։ Պարոն Կոնջորյան, դե ասում եք երեսպաշտության մաստեր կլաս, ձեզնից երեսպաշտ երևի... չէ, չէ, տեսեք դուք Գյումրիի ընտրություններից եք խոսում, դուք հիմա կարո՞ղ եք գաք, այստեղ խոստովանեք, որ դուք օպերացիա չեք մշակել, պլանավորել էդ մարդուն իշխանազրկելու Ախուրյան համայնքից կամ նույնը Վանաձոր համայնքում, նույնը Ալավերդիում, նույնը մնացած բոլոր տեղերում։ Հիմա Էջմիածին քաղաքում ընտրություններ են սպասվում, դուք ընտրությունները դեռ չսկսած արդեն ընդեղ չգիտեմ տարբեր, ուրեմն, նաև լրատվամիջոցներով է դա տեսանյութերով տարածված է, թե միակ օրինակ է, չեք կարող պլակատը ժամանակին և ճիշտ տեղում փակցնեք, չգիտեմ սեղաններ եք գցում, ինչ-որ նոր բարերարներ են գալիս, մարդկանց չգիտեմ գումարներ են տալիս, նվիրատվություններ են անում, համայնքներ եք միացնում իրար, Խոյը միացնում եք Էջմիածնին, չգիտեմ էլի կմեծացնեք, եթե էլ չստացվի, էլի կա, Արմավիրը կմիացնեք, հետո չգիտեմ Մասիսի շրջանից կբերեք կմիացնեք մի նպատակով, որ հանկարծ ընդդիմադիր քաղաքապետ չընտրվի, որովհետև դուք ծանր եք տանում դա, ծանր եք տանում, որ ոնց ա լինում, որ սենց ա լինում։ Երևան քաղաքի կոռուպցիոն հարյուրավոր երևույթների մասին էս ամբիոնից խոսել ենք, բա գնայիք հետևից, ձեր պատգամավորներին էլ եմ անհատական զրույցներում ասել, էսօր քաղաքացիները զանգում են, ասում են գերեզմանատեղում մեր հարազատին թաղելու համար գումար են ուզում։ Խի՞ չգիտեք դրա մասին, գնացեք ձեր էդ նշանակած մարդկանց, որոնք պատասխանատու են, Երևան քաղաքի քաղաքապետարանի պաշտոնյա կա, գնացեք էդ պաշտոնյաների, կտեսնեք՝ կա թե չկա։ Բազմաթիվ էլի, համացանցն էլ է ողողված, որ շինթույլտվություն չկա, շինարարություն է անում, մի հատ էլ բլոգերին տանում ծեծում են, ասում են՝ դու բարձրաձայնել ես, որ շինթույլտվություն չկա, շինարարություն է արվում։ Խաղահրապարակ են սարքում, խաղահրապարակը, ես էդ օրինակը նորից եմ բերել, գնացեք տեսեք էդ խաղահրապարակների որակը, ծախսած գումարը, նայեք՝ դա համադրելի՞ է, թե՞ համադրելի չի։ Հիմա էլ Երևան քաղաքում հուզմունքի ինչ-որ բան են առանձին մի հատ բաժին են սարքել, մարդիկ հուզված պիտի զանգեն էլի փող դուրս գրելու դահլիճ ու սենց օրինակներ շատ են։ Չեմ կարող էդ օրինակները, ժամանակս չի հերիքի, նշեմ, բայց ձեզ հրավիրում եմ, ես կարող եմ տարբեր փաստերով ներկայացնել տարբեր համայնքների կոռուպցիոն սխեմաները և նաև էն խնդիրները, որ մեր հայրենակիցները մեզ ուղղում են մեր հանդիպումների ժամանակ։ Մենք կտրված չենք հանրությունից, հասարակությունից կտրված չենք և ինչ-որ ասում ենք, էդ հանդիպումների արդյունքում է ձևավորվում այդ կարծիքը։ Մենք էլ մեր աչքով գնում տեսնում եք ինչ է արված և ինչ արված չի։ Ի տարբերություն ձեզ, էս ամբիոնից երբեք իշխանական քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած, որ ենթադրյալ մեղադրվում է կոռուպցիայի մեջ, մենք էդ մարդկանց ոչ մականուններով ենք դիմում, ոչ անմեղության կանխավարկած ենք խախտում, ոչ գետին ենք տապալում, ասում գետին տապալեք, բորդյուր լիզացրեք, էսինչ արեք, չէ, թող քրեական գործերը գնան, ոչ թե ձեր ուղղորդմամբ որոշումները դակեք, ասեք՝ գիտեք ինչ կա, արդեն էս մարդը հանցագործ է։ Ինձ խանգարեցիք, ձեր խոստացածը արեք, ավելացրեք։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Տասը վայրկյան։
Գ.ԴԱՆԻԵԼՅԱՆ
-Տասը վայրկյան չէ, ավելի շատ։
Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ
-Ոչ, հենց տաս վայրկյան է։ Վահագն Ալեքսանյան։ Պարոն Դանիելյան, մի ասեք ինչ-որ թերթ։ «Դրոշակը» ինչ-որ թերթ չի, «Դրոշակը» Դաշնակցության պաշտոնաթերթն է, Դաշնակցության սրբության սրբոց և հայ ժողովրդի պատմության մեջ բացառիկ կարևոր դեր խաղացած թերթ է։ Մի անվանեք «Դրոշակը» ինչ-որ թերթ։ Ի դեպ, պարոն Մինասյան, ի դեպ, մի խանգարեք, պարոն Մինասյանի հետ եմ խոսում։ Պարոն Մինասյան, լսեցի, որ պայմանավորվեցիք պարոն Սիմոնյանի հետ տեսանյութ։ Առաջարկում եմ դա իմ ելույթը լինի, «Երկիր մեդիայի» եթերում իմ ելույթը հնչի։ Մեկ էլ առաջարկում եմ կարող եմ ես «Դրոշակ»–ում հոդվածների շարք սկսել, նույնիսկ անունը գիտեմ` «Դաշնակցությունն անելիք չունի դեռ»։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Ես եկել եմ, եկեք վերջացնենք էս խոսակցությունը։ Պարոն Ալեքսանյան, համեցեք, խնդրեմ ձեր ժամանակն է։
Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
-Շնորհակալություն։ Պարոն Դանիելյան, առաջարկում եմ չգնալ, որպեսզի հետագայում անհարմար վիճակներից խուսափենք։ Ինչի համար եմ ասում, պարոն Դանիելյան, ըստ երևույթին էդ տեսանյութը դուք չեք պատրաստել, որը որ էստեղից միացրեցիք, բայց էդ տեսանյութը իրա մեջ շատ կոնկրետ սուտ է պարունակում, շատ վատ մանիպուլյացիա է պարունակում։ Էդ տեսանյութը միացնում եք, որտեղ վարչապետը ասում է պիտի զրոյացվեն վարկերի, ժամկետանց վարկերի ու այդտեղ անջատվում է ձեր տեսանյութը։ Էդտեղ խոսքը, չէ մի վայրկյան, պարոն Դանիելյան, ցույց տվեք այդտեղ վարչապետի խոսքը շարունակվում է ժամկետանց վարկերի տույժերը և տուգանքները։ Դա ասում է հեղափոխության ժամանակ, էդ ժամանակ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դառնում է Կառավարության ղեկավար, դրանից հետո Կառավարությունը տանում է շատ կոնկրետ աշխատանք Հայաստանի Հանրապետության բանկերի հետ և արդեն 2018թ. հուլիսի յոթին Հայաստանի Հանրապետությունում գործող «Հայբիզնեսբանկը», «Ինեկոբանկը», «Յունիբանկը», սկզբում այս երեքը, հետո նաև մնացած բանկերը հայտարարություն են տարածում, որ Կառավարության հետ եկել են պայմանավորվածության, որ կառավարությունը կազատի էդ բանկերին տույժեր, տուգանքների վրա ավելացված հարկերից, իսկ իրենք կներեն ֆիզիկական հաճախորդների վարկերի տույժերն ու տուգանքները։ Երկու անգամ էլ Ազգային ժողով օրինագիծ է եղել էդ թեման, որ խոստումը կատարվել է։ Դուք դա բերել ներկայացնում եք որպես չիրականացված խոստում, այնինչ դա իրականացված փայլուն խոստում է, որ, այո, մենք ազատել ենք մարդկանց, Կառավարությունը իր հետևողական աշխատանքով, խոստացել է վարչապետը հեղափոխության ժամանակ, և դա արել է Կառավարությունը՝ ներելով ոչ թե վարկերն ամբողջությամբ, նման խոստում ոչ մեկ չի տվել, ինչքան էլ որ Դաշնակցության քարոզչական թևը փորձել է դա կտրել, մանիպուլացնել, տենց խոստում չի եղել, որ բոլոր վարկերն են ջրվել, եղել է տույժերի և տուգանքների մասին և դա արվել է, բայց մենք դրանով էլ չենք սահմանափակվել ու հիմա գործարկել ենք նոր ծրագիր, որով մարդիկ իրանց անհուսալի վարկերը կարողանում են սեփական եկամտահարկից վարել։ Օրինակ, կարո՞ղ էր Քոչարյանի մտքով տենց բան անցներ, կարո՞ղ էր Սերժի մտքով տենց բան անցներ, չէ, չէր անցնի, բա ո՞վ պետք է դղյակները կառուցեր։ Մենք մեր խոստումը գերակատարել ենք ու հենց է այս հարցը, որ դուք մեր տված ու կատարած խոստումը մանիպուլացնում եք, կեղծում եք ու բերում եք դա ներկայացնում եք որպես չարված։ Ինչևէ, ասում եք օպերացիաներ եք իրականացնում, ընդդիմադիր համայնքապետը փոխվում է, բա դուք էդ ինչ օպերացիա եք իրականացրել, որ «Իմ քայլը» դաշինքի 98-րդ համար տիկին Աննա Գրիգորյանը դարձել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Տիկին Աննա Գրիգորյան, ի՞նչ օպերացիա եք իրականացրել, թե՞ տենց կարելի է, երբ որ «Իմ քայլով» դառնում են պատգամավոր, գալ ըտեղ, բայց չի կարելի, որ ընդդիմադիր ավագանին ուրիշ ուղղությամբ քվեարկել, կարելի՞ է, օկեյ է մի դեպքում, մի դեպքում օկեյ չէ, ոնց է տենց լինում։ Օրինակ, երբ տենց բան եք ասում, պետք է խմբակցությունով որոշեք ու տիկին Աննա Գրիգորյանին խմբակցությունից հեռացնեք։ Եթե դա տենց անընդունելի, անթույլատրելի երևույթ է, բայց չէ, շատ հարմար իրար հետ աշխատում եք։ Ողջունում եմ դա, բայց էդ դեպքում մի ասեք, որ դա անընդունելի բան է էն դեպքում։
Հաջորդը` պարոն Մինասյան, ասում եք շոու եք անում, երբ Վարդանիկին ձերբակալում եք։ Նախ ո՞վ է շոու անում, ուզեցա հասկանամ ո՞վ է շոու անում և պարզվեց, որ շոու դուք եք անում, պարոն Մինասյան։ Աղմուկ եք բարձրացնում։ Մտել եմ երեկվանից այն օրվա բոլոր լրատվականների էջերը թերթում եմ, տեղում են մի տաս, քսան ընդդիմադիր լրատվական, ձևի համար մի հատ մեծ լոյալ լրատվական տեղում չի եղել, ոչ իմացել են, ոչ գնացել են, ոչ բան են արել, էդ աղմուկը դուք եք բարձրացրել, շոուն դուք եք սարքել, պարոն Մինասյան։ Մարդիկ գնացել էին, որպեսզի սիրուն հանգիստ ձերբակալեին ինչ-որ մեկին, որ որոշել էր, որ պետք է չորս միլիոն դրամի կաշառք լափեր, սիրուն իրանց ծառայողական պարտականությունների շրջանակներում ընդամենը գնացել էին խուզարկություն էին արել և ձերբակալել։ Բայց չէ, ասում եք Վարդանիկը քաղբանտարկյալ է։ Այ տենց դեմքի արտահայտությամբ էլ լայվերն էլ նայում եմ, մինչև հիմա բան չեմ անում, շատ հետաքրքիր լայվեր էին ստացել ընդդիմադիր լրատվականները, պարոն Մինասյան ու դրա արդյունքում ասում եք շոու եք սարքում։ Մենք չենք սարքում, դուք եք շոու սարքում։ Ինչքան կոռուպցիոներ, մարդասպան տանձ, խնձոր, մանդարին ինչքան կիսակրիմինալ դեմք կա տանում եք, սարքում եք, բերում եք, տենց մարդը հասկանում է ինչ-որ մի ձևից ինֆորմացիա է ստանում, որ իրա գործերը հեսա ինչ-որ մի փուլ առաջ են գնալու ակտիվ քաղաքականություն է մտնում, մեկ էլ ինչ-որ մի հերթական կոռուպցիոներ ասենք մելկի էլի, մելկի, էլի ձեր աշխատանքային լեզվով ասած, մելկի կոռուպցիոների բռնում ենք` սա քաղաքական հետապնդում է։ Կներեք, էդ ո՞րն է քաղաքական հետապնդում, ասենք էդ զապիսը լսում ես, ասում է՝ չորս միլիոնը վերու, դրա ինչն է քաղաքական, ոնց կարա դա համարվի քաղաքական հետապնդում առհասարակ։ Էլ չեմ խոսում արժանապատվության ու արժանապատվության նվաստացման ու Դաշնակցության անկախության ջատագով լինելու մասին։ Ձեր սիրած գիրքը նորից բերել ենք էստեղ, պարոն Մինասյան, «Spymaster», հեղինակված է ձեր շատ սիրելի սովետական ԿԳԲ հակահետախուզության պետ գեներալ պարոն Կալուգինի կողմից, որտեղ էլի նորից բացում ենք, պարոն Մինասյան, ձեր սիրելի 221-րդ էջը, որտեղ պարոն Կալուգինը շատ մանրամասն գրում է, թե ինչպես է սովետական ԿԳԲ մինչև 1980-ականները ամբողջ թափով ԿԳԲ գործակալներ ներդրել Դաշնակցության շարքերը էնքան ժամանակ մինչև Դաշնակցությունը ամբողջությամբ վերածվել է սովետական ԿԳԲ կամակատար միավորի։ Ես չեմ ասում, էս մարդը իրա գրքում գրում է սովետական ԿԳԲ հակահետախուզության պետը։ Հիմա, երբ ասում եք, որ պարոն Ռուբինյանը շատ սիրում է ասել ինչը փոխվեց Դաշնակցությունում, ինքը սովորաբար չի սիրում, երբ մենք մեջբերումներ ենք անում հեղինակավոր մարդկանցից, բայց այնուամենայնիվ, էս է փոխվել։ Պարոն Մինասյան, մարդը շատ հստակ ժամանակագրությունն էլ է նկարագրում ու դրա համար է, որ դուք անկախության համար չեք պայքարում։ Այստեղից, պարոն Մանուկյանն ասում է` մեկ էլ բոլշևիկներն էին Դաշնակցության դեմ պայքարում, ո՞ր բոլշևիկները, էն նույն կոմունիստ բոլշևիկները, որոնց հետ Գյումրիում հիմա, կներեք արտահայտությանս համար, օրթախ եք։ Էդ ձեզ թվում է, ժողովուրդ ջան, էդ տենց բան է տենց կոմունիստական կուսակցություն աջակցելը տենց նորմալ բան է, որ դուք գաք մի հատ էլ ստեղ ասեք այ դուք քաղաքական հետապնդում եք անում, հետո էլ մեզ ասեք դուք սենց, դուք կոմունիստ եք, դուք կոմունիստական կուսակցության աջակից եք։ Էդ նորմալ բան չի ժողովուրդ ջան, էդ խարան է, կներեք արտահայտությանս համար։ Դա խարան է, որը դուք հիմա կրում եք, հլը էլ չասաց, որ մի հատ էլ էդ կոմունիստական կուսակցության թեկնածուն լինի Վարդանիկը, որին դուք աջակցում եք։ Հասկանում եք դա ի՞նչ բան է ու ազգային արժանապատվության մասին անկեղծ եմ ասում էլի ամենայն հարգանքով ազգային արժանապատվության մասին հազար ներողություն, բայց մեզ թող դաս չտա էլի ինչ-որ մի քաղաքական միավոր, որին «վերբովկա» են արել, որին ԿԳԲ սարքել է իր, ինչ ասեմ, չգիտեմ ինչը, չեք կարա դուք արժանապատվության մասին մեզ դաս տաք, չեք կարա ազգային արժանապատվության նվաստացման մասին խոսեք։ Ուղղակի ֆիզիկապես չեք կարա, տենց չի լինի, ժողովուրդ ջան, ազգային արժանապատվությունը դա Հայաստանի Հանրապետությանը ծառայելն է, ոչ թե սովետական կամ ռուսական ԿԳԲ-ի։ Տենց ազգային արժանապատվություն ես չգիտեմ, որը պետք է ծառայի սովետական ԿԳԲ, տենց չի լինում ուղղակի, պարոն Մինասյան ու հիմա էլ գնացել եք Գյումրիում աջակցում եք կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդանիկին, որը նաև պարբերաբար խոսում է այն մասին, որ Հայաստանը պետք է Բելառուսի օրինակով մտնի միութենական պետություն։ Մեզ ասում եք` մենք անկախության ջատագով ենք, է հա, բան չենք չէ ստեղ, գժի դար չի, կներեք, էլի էս բառը ասեցի, ասելու են թիրախավորում եք, հազար ներողություն, հո բան չենք, ասենք, անջատված չենք, անադեկվատ չենք տիկին Վարդանյան, որ դուք միութենական պետության ջատագով կոմունիստին աջակցեք, հետո մեզ ասեք, որ դուք անկախության ջատագով եք, չի լինում տենց։ Բայց այստեղ մի կարևոր բան էլ կա էս ամեն ինչի մեջ։ Դուք շարունակում եք ծառայել էն նույն ուժերին, որոնց ծառայել եք էն ժամանակներից սկսած, դուք շարունակում եք ծառայել էն նույն նպատակներին, որոնց որ ծառայել եք, բայց դուք մարդկանց ներկայացնում եք դրա հարյուր ութսուն աստիճան տարբեր, 90-ականների հետ ձեր հիմիկվա տարբերությունը դա է։ Էն ժամանակ դուք կանգնում պարզ ասում էիք, այո, մենք դեմ ենք անկախությանը, հիմա դուք դա պարզ չեք ասում, դրա հակառակն է, ասում եք մենք կողմ ենք խաղաղությանը և անկախությանը, բայց ասենք, ինչ ասեմ էլի, ձեր աշխատանքային լեզվով ասած, «ի յիժու պանյատնա», որ ձեր իշխանության գալու դեպքում Հայաստանում լինելու է և պատերազմ, և անկախության կորուստ, որովհետև ձեր դաշինքից առանձնացած սենց բանը, տաշեղի պես, Թևանյան Անդրանիկը շատ սենց բան է ասել, ասել է՝ առանց Ղարաբաղի հարցի Հայաստանի Հանրապետության գոյությունը իմաստ չունի։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության գոյությունը դուք պետք է դադարեցնեք, դա է ձեր քաղաքական գլխավոր նպատակը լինելու, կարող է դուք անձամբ դրան դեմ էլ լինեք, հարգելի գործընկերներ, բայց երբ հրամանը գալիս է ձեր համար այ սենց մատի նշանով, դուք այն չկատարել չեք կարող։ Շնորհակալ եմ։
Ա.ՍԻՄՈՆՅԱՆ
-Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան։ Ընդմիջում։