Armenian ARMSCII Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.07.2026թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.

1. «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի N-1062-Ն որոշմամբ Ազգային ժողովի համար նախատեսված պարգեւատրման գումարը բաշխել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի պետական ծառայողների եւ աշխատողների միջեւ՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ                                Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ

21.07.2026
Կ-145-Ա