Հոդված 1. «Կատարողական վարույթի մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-179-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) ««Սնանկության մասին» օրենք» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Հայաստանի Հանրապետության սնանկության օրենսգիրք» բառերով:
Հոդված 2. Օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «երկուհազարապատիկի» բառը փոխարինել «հինգհազարապատիկի» բառով:
Հոդված 3. Օրենքի 123-րդ հոդվածի 7-րդ մասի վերջին նախադասությունը հանել:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: