Armenian ARMSCII Armenian
Կ-13071-06.04.2026-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «հիփոթեքի,» բառից հետո լրացնել «հետադարձ հիփոթեքի,» բառերով:

Հոդված 2.   Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սույն հոդվածի դրույթները կիրառելի են նաեւ հետադարձ հիփոթեքի պայմանագրից բխող գրավի իրավունքի նկատմամբ:»:

Հոդված 3.  Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հետադարձ հիփոթեքի դադարման պետական գրանցումը եւ պետական գրանցման ուժը կորցրած ճանաչելն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 272.6-րդ հոդվածով նախատեսված դադարման հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում՝ հետադարձ հիփոթեքի պայմանագրի կողմերից որեւէ մեկի, իսկ դատական կարգով դադարելու դեպքում՝ նաեւ շահագրգիռ անձի դիմումով:»:

Հոդված 4.   Օրենքի 43-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքը կարող է գրանցվել նաեւ որպես ամուսնու բացառիկ սեփականության իրավունք՝ ամուսինների կողմից այդ նպատակով ներակայացված համատեղ դիմումի հիման վրա, որի դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-2-րդ մասերով սահմանված կանոնները:»:

Հոդված 5 .  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: