Armenian ARMSCII Armenian
Կ-13222-20.04.2026-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքում 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2.Ոստիկանության կողմից ձերբակալված եւ կալանավորված անձանց փոխադրման դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության եւ ներքին գործերի նախարարների համատեղ հրամանով:»:

Հոդված 2.

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2.Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: