Armenian ARMSCII Armenian
Կ-13375-21.04.2026-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.5.1.3-րդ եւ 8.5.2.4-րդ ենթակետերով.

«8.5.1.3. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի իրականացման համար (մինչեւ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած եւ աստիճանաբար ներդրվող՝ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված արհեստագործական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը հաստատելը)
բազային տուրքի
30-ապատիկի չափով».
«8.5.2.4. միջին կրթական ծրագրի իրականացման համար (մինչեւ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի հաստատած եւ աստիճանաբար ներդրվող՝ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը հաստատելը) բազային տուրքի
150-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: