«բ4) ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման յուրաքանչյուր պետական մարմնի՝ տվյալ տարում մեկ անձից գնման ձեւով իրականացվելիք գնումների առավելագույն ծավալի թիրախային ցուցանիշը՝ պետական մարմնին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումների հոդվածներով հատկացվող միջոցների հանրագումարի նկատմամբ.»:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ6» կետով.
«դ6) հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին մեկ անձից գնման ձեւով իրականացված գնումների մասին տեղեկատվություն: Ընդ որում, եթե հաշվետու տարվա ընթացքում մեկ անձից կատարված գնումների ծավալը գերազանցում է պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված առավելագույն թիրախային ցուցանիշը, ապա նաեւ դրա մանրամասն հիմնավորումը.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: