Armenian ARMSCII Armenian
Կ-13283-21.04.2026,22.05.2026-ՏՏԳՇ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Բնապահպանական վերահսկողության մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-82-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետի «դ» ենթակետի «անտառային ֆոնդի» բառերը փոխարինել «անտառային» բառով.

2) 1-ին մասի 5-րդ կետի «ժգ» ենթակետի «անտառային ֆոնդի տարածքներում» բառերը փոխարինել «անտառային հողերում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը «տնօրինության տակ գտնվող» բառերից հետո լրացնել «տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը «տնօրինության տակ գտնվող» բառերից հետո լրացնել «տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: