Armenian ARMSCII Armenian
Կ-1360-22.05.2026-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածի վերնագրում «Աշխատաժամանակի ռեժիմը» բառերը փոխարինել «Աշխատանքի գրաֆիկը» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 207.1-ին հոդվածով.

«Հոդված 207.1. Ծնողական ժամը

1. Ծնողական ժամը տրամադրվում է աշխատող ծնողին՝ երեխայի խնամքի, դաստիարակության, կրթական գործընթացներին մասնակցության կամ երեխայի շահերից բխող այլ պարտականությունների իրականացման նպատակով: Աշխատող ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից՝ բացակայելով աշխատանքի վայրից:

2. Ծնողական ժամը տրամադրվում է՝

1) մինչեւ տասներկու տարեկան մինչեւ երկու երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ իր ցանկությամբ՝ օրական առավելագույնը 30 րոպե.

2) մինչեւ տասներկու տարեկան երեք եւ ավելի երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ իր ցանկությամբ՝ օրական առավելագույնը մեկ ժամ.

3) մինչեւ 18 տարեկան՝ ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակումով երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)` իր ցանկությամբ՝ օրական առավելագույնը մեկ ժամ (անկախ երեխաների թվից):

3. Ծնողական ժամը տրամադրվում է աշխատողի գրավոր դիմումի հիման վրա, եւ գործատուն չի կարող մերժել:

4. Ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում, եւ այդ ժամանակահատվածում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձ, բացառությամբ պարգեւատրման գումարների):»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: