1) 4-րդ մասը «օգտվում են» բառերից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պետական, հանրային եւ հավատարմագրված ոչ պետական մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատվության (առաջնահերթության) իրավունքից:».
2) 5-րդ, 6-րդ եւ 8-րդ մասերի «նախնական մասնագիտական (արհեստագործական), պետական միջին» բառերը փոխարինել «եւ հանրային» բառերով.
3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքով պետական եւ հանրային մասնագիտական, պետական եւ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի փոխհատուցմամբ ուսուցանող՝ ֆունկցիոնալության ծանր եւ խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք ուսումնառության արդյունքներն առանց վերահանձնելու ձեռք բերելու դեպքում ստանում են մասնակի կրթաթոշակ՝ ֆունկցիոնալության ծանր եւ խորը աստիճանի սահմանափակում ունենալու ամբողջ ժամանակահատվածում՝ անկախ ստացվող այլ նպաստներից, թոշակներից կամ այլ դրամական վճարումներից:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: