Armenian ARMSCII Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.03.2026
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով, ինչպես նաեւ «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով եւ 61-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Ներսես ԵՐԻՑՅԱՆԻՆ նշանակել Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի ժամկետով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

26.03.2026
Երեւան
ԱԺՈ-117-Ա